group-telegram.com/vomamartuni/9
Last Update:
Այսօր նշում ենք հայոց մեծանուն ռազմավար, գաղափարախոս և ազգային հերոս Գարեգին Նժդեհի ծննդյան օրը։ Նրա հայրենասիրական գաղափարները, ազատության համար մղված պայքարը և անխոնջ նվիրումը մեր ժողովրդի համար շարունակում են մնալ անսպառ ոգեշնչման աղբյուր։
Հայ ազգը երբեք չի մոռանա իր հերոսին։ Մենք՝ որպես նրա նշանած սերունդ, պարտավորվում ենք շարունակել նրա սկսած գործը՝ ամուր պահելով մեր հայրենիքի ազատությունն ու ազգային արժեքները։
Դու կռվեցիր ոչ միայն քո ժամանակի թշնամու դեմ, այլ մեզ համար, ապագա սերունդների համար, որպեսզի մենք ապրենք ազատ հայրենիքում։ Քո պայքարը ոչ միայն հայոց հողերի պաշտպանությունն էր, այլև ազգային ինքնության ու հոգու պահպանումը։
🇦🇲 «Հայրենիքը ձեռք է բերվում ամեն սերնդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտպանությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով»։
Մեր պարտքն է քո թողած պատգամները դարձնել ոչ միայն խոսքեր, այլ իրական գործողություններ։
Հարգանք ու խոնարհում Սպարապետի անմահ հիշատակին։ Մնանք նրա պատգամների հավատարիմ կրողները։
BY ՈՄԱ Մարտունի / VOMA Martuni

Share with your friend now:
group-telegram.com/vomamartuni/9