group-telegram.com/AnnaAstarte/1240
Last Update:
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում տեղի է ունեցել ամերիկահայ գրող, իրավաբան, հասարակական գործիչ, բարերար, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հանդիպումը «Սեր Արցախ» ծրագրի շահառու ընտանիքների, գործընկերների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, աջակիցների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը մեկնարկել է նախկինում իր հոգևոր ծառայությունը ԼՂ-ում անցկացնող Տեր Հովհաննեսի քահանա Հովհաննիսյանի տերունական աղոթքով։ Այնուհետև ցուցադրվել է «Սեր Արցախ» նախագծի մասին պատմող տեսանյութ, որում ամփոփված էին ծրագրի արդյունքները, խոսուն, տպավորիչ ու հուզիչ կադրեր ծրագրի ընթացքից։ Ընդհանուր առմամբ 3000 տուփ 3000 նորածնի հասցնելով՝ ծրագիրը շարունակվել էր 2 տարի։
https://armenpress.am/hy/article/1205116
BY Anna Astvatsaturian Turcotte
Share with your friend now:
group-telegram.com/AnnaAstarte/1240