Telegram Group Search
🇷🇺🇦🇿 Ռուսաստանը կհետևի Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների հետ կապված իրավիճակին։

Մարիա Զախարովա

@armgeopolitic
🇷🇺🇦🇲 ՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ, քանի որ կայուն, բարգավաճող, զարգացող Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին:

Մարիա Զախարովա

@armgeopolitic
🇺🇦🇷🇺🇺🇸 Ուկրաինան ունի ամերիկյան զենիթային հրթիռների 2 ամսվա պաշար։ Դրանից հետո իրավիճակը կդառնա կրիտիկական։

Bild

@armgeopolitic
🇷🇺 ՌԴ ԿԲ նախարար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ տնտեսական և ֆինանսական առումով երկրին սպասվում են անհանգիստ ժամանակներ, սակայն դա պետք է ընկալել նաև որպես հնարավորությունների շրջան։

@armgeopolitic
🇷🇺🇦🇿 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում դեռևս չկա հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Դմիտրի Պեսկով

@armgeopolitic
🇬🇧 Միգրանտների հոսքը դեպի Մեծ Բրիտանիա՝ սկսած 1964 թվականից։

@armgeopolitic
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷🇮🇱 Դավաճանների ցուցադրություն՝ մահապատժից առաջ

Թեհրանը հայտարարում է, որ ձերբակալել է 700 իսրայելցի գործակալների, որոնք գործունեություն են ծավալում ամբողջ երկրում։ Սա Թել Ավիվի համար հետախուզության լուրջ ձախողում է։

Ձերբակալված դավաճաններին ցույց են տվել հասարակությանը՝ նրանց մահապատժի ենթարկելուց առաջ։

@armgeopolitic
🇮🇷 Իրանը միջոցներ է նախապատրաստում Հորմուզի նեղուցը ականապատելու համար՝ նոր ագրեսիայի դեպքում:

Reuters

@armgeopolitic
🇺🇦🇺🇸 Ուկրաինան և ԱՄՆ-ը քննարկում են պաշտպանական աջակցության մատակարարման մանրամասները, ներառյալ ՀՕՊ բաղադրիչը:

Վլադիմիր Զելենսկի

@armgeopolitic
🇺🇦 Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկելու մասին:

@armgeopolitic
🇦🇲 Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի արտահերթ ընտրություններ է պահանջել։

@armgeopolitic
USAID-ի ապամոնտաժման վերջին ակորդը

ԱՄՆ պետքարտուղար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և USAID-ի փաստացի ղեկավար Մարկո Ռուբիոն վերջերս հրապարակել է մի հետաքրքիր հոդված, որը ներկայացնում է այն նոր կոնցեպտը, որի հիման վրա ԱՄՆ-ն շարունակելու է իր արտաքին օգնության քաղաքականությունը։

Ռուբիոն նշում է, որ այսուհետ արտաքին օգնությունը չի լինելու բարեգործական տեսակի օգնության տրամադրում։ Նա մեղադրում է USAID-ին, որ վերջինս հաճախ իրականացրել է ծրագրեր՝ ռեժիմների փոփոխության նպատակով՝ հեռու մնալով իր առաջնային առաքելությունից՝ առաջ մղել ԱՄՆ շահերը։

Ըստ նրա, USAID-ն տասնամյակների ընթացքում միլիարդավոր դոլարներ ծախսելով ձախողել է իր առաքելությունը։ Ըստ պետքարտուղարի, այն իրականում ստեղծել է հսկայական ՀԿ համակարգ, որը քիչ ազդեցություն է թողել զարգացող երկրների վրա։ Ծրագրերը հաճախ սրել են անկայունությունը, ուժեղացրել են հակաամերիկյան տրամադրությունները։ Ռուբիոն ընդգծում է, որ USAID-ն իր օգնությունը օգտագործել է որպես բարեգործություն, ոչ թե որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք։ Նրա ներկայացմամբ՝ ապագայում արտաքին օգնությունը կիրականացվի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ «America First» քաղաքականությանը համապատասխան։

Օգնության տրամադրման նոր մոդելը նաև նպատակ ունի հակազդել Չինաստանի օգնության մոդելին:

Եվ վերջում նշեմ, որ USAID-ի շենքը կփոխանցվի FBI-ին՝ որպես նոր գլխամասային գրասենյակ:

Սուրեն Սարգսյան

@armgeopolitic
🇺🇸🇺🇦 Միացյալ Նահանգները դադարեցրել է գրեթե բոլոր տեսակի զենքերի մատակարարումը Ուկրաինա, այդ թվում՝ հրետանային զինամթերքի և նույնիսկ պահեստամասերի։

Առ այս պահը Ուկրաինան մեծամասամբ օգտագործում էր Ջո Բայդենի կողմից տրամադրված ռազմական օգնությունը, որի պաշարները կսպառվեն 2 ամսից։

@armgeopolitic
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Լարված իրավիճակ ԱԺ-ում․ Հովիկ Աղազարյանը շիշ նետեց ՔՊ-ականների ուղղությամբ։

@armgeopolitic
🇦🇲🇷🇺 Հովիկ Աղազարյանը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել չտրվել Հայաստանի իշխանությունների սադրանքներին։

@armgeopolitic
Ցանկանում եմ մեկ շատ հստակ արձանագրում կատարել Լևոն Տեր-Պետրոսյանի մասով

Կան շրջանակներ, որոնք համարում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված ցանկացած խոսք, կարծիք կամ պնդում անքննելի ճշմարտություններ են ու ով կհամարձակվի դրանց հակադարձել կամ թեկուզ քննարկման նյութ դարձնել, ոչինչ չի հասկանում քաղաքականությունից ու դրա իրավունքը չունի։

Առաջին նախագահի նկատմամբ ինքս ունեմ հարգանք՝ առաջին հերթին հարգելով նախագահի ինստիտուտը, բացի այդ, նա Հայաստանի ղեկավար է եղել երկրի համար ամենածանր շրջանում։ ԲԱՅՑ Տեր-Պետրոսյանի որևէ խոսք, կարծիք կամ պնդում ինձ համար անքննելի ճշմարտություն չէ ու ես դրանք չեմ համարում աքսիոմներ, որոնց չպետք է դիպչել։

Ի վերջո, եթե նա ամեն ինչ ճիշտ արած լիներ, իրեն չէին հեռացնի նախագահի պաշտոնից։ Այսօր էլ Հայաստանի համար պատուհաս դարձած իշխանությունները այս կամ այն կերպ հենց իր կադրերն են։

Նույն մարտի 1-ի իրադարձությունների մասով առիթ ունեցել եմ ասելու, որ այժմ այդ ամենին այլ աչքերով եմ նայում, քան տարիներ առաջ։

Եկեք այդ անձապաշտական մոտեցումները դնենք մի կողմ։ Քաղաքականության մեջ որևէ անձ Աստվածացման ենթակա չէ, կուռք չէ ու անսխալական չէ, լինի դա Տեր-Պետրոսյանը, թե որևէ այլ գործիչ։ Ես այդ կուռքացումը չեմ ընդունում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Հովիկ Աղազարյանի շշով «կրակոցը» ՔՊ-ական պատգամավորի ուղղությամբ։

@armgeopolitic
🇹🇷🇦🇲 Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի «Ալիջան» անցակետը վերանվանել 1915թ. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի պատվին

Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացրել Թուրքիայի Ազգայնական IYI կուսակցության ղեկավար, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն:

@armgeopolitic
2025/07/03 10:55:15
Back to Top
HTML Embed Code: