Telegram Group & Telegram Channel
🔥 Շատ սիմվոլիկ է, երբ Նիկոլ Փաշինյանը՝ ենթադրաբար շվեյցարական Դավոսում նստած, կարճ տեսանյութ է նկարում եւ Հայաստանի քաղաքացուն ասում, որ՝ Հայաստանի քաղաքացի, պետությունը դու ես:

Իհարկե, պետությունը քաղաքացին է, իսկ ավելի շուտ՝ պետությունը քաղաքացունն է, քաղաքացու գործիքը:

Բայց, թողնենք այդ «իմաստնաբանությունը»:

Ո՞րն է սիմվոլիկան: Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվետվություն տա պետությանը, այսինքն քաղաքացուն, շատ կոնկրետ ու հստակ, թե որքա՞ն գումար է արժենում օրինակ իր գործուղումը համաշխարհային տնտեսական ֆորում՝ Դավոս, եւ ինչպե՞ս է չափվում դրա արդյունքը, ի՞նչ կոնկրետ արդյունքով, ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություններով, ծրագրերով: Այսինքն, պետությունը շոշափելի ի՞նչ շահեց, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Դավոս՝ իր տիկնոջ հետ, ենթադրաբար նաեւ որոշակի պատվիրակությամբ:

Օրինակ, շատ լավ է, որ այնտեղ նա հանդիպեց տարբեր գործիչների, այդ թվում խոշորագույն ներդրումային բանկի տնօրենի: Բայց, ո՞րն է այդ հանդիպումների արդյունքը, շահը քաղաքացու համար՝ շատ կոնկրետ շահը: Քաղաքացի-պետության կոնկրետ ի՞նչն է ավելացել այդ գործուղումով, եւ ի՞նչն էր պակաս լինելու, եթե չլիներ այդ գործուղումը:

Եթե պետությունը քաղաքացին է փիլիսոփայությունը նախընտրական կարճ տեսանյութի բովանդակություն չէ լոկ, այլ՝ մտածողություն եւ արժեհամակարգ, ապա այն պետք է արտահայտվի նաեւ այդ պետություն-քաղաքացուն՝ նրա հաշվին գործուղումների մանրակրկիտ եւ առարկայական հաշվետվություն ներկայացնելով:

group-telegram.com/badalyanrakurs/1840
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1840

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

In December 2021, Sebi officials had conducted a search and seizure operation at the premises of certain persons carrying out similar manipulative activities through Telegram channels. The Securities and Exchange Board of India (Sebi) had carried out a similar exercise in 2017 in a matter related to circulation of messages through WhatsApp. At this point, however, Durov had already been working on Telegram with his brother, and further planned a mobile-first social network with an explicit focus on anti-censorship. Later in April, he told TechCrunch that he had left Russia and had “no plans to go back,” saying that the nation was currently “incompatible with internet business at the moment.” He added later that he was looking for a country that matched his libertarian ideals to base his next startup. The original Telegram channel has expanded into a web of accounts for different locations, including specific pages made for individual Russian cities. There's also an English-language website, which states it is owned by the people who run the Telegram channels. "There are several million Russians who can lift their head up from propaganda and try to look for other sources, and I'd say that most look for it on Telegram," he said.
from it

Telegram Hakob Badalyan
FROM American