🔥 Ոնց է եղել, որ 1939 թվականին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, իսկ 1950-ին եղել է, մենք սա պետք է հասկանանք, սրա հետ պետք է հարաբերվենք, թե ոչ: Մենք պետք է՞ հասկանանք, թե ինչ է կատարվել եւ ինչու՞, ինչպես ենք մենք ընկալել, ում միջոցով:
Այս հարցադրումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքերն են, որ ես չեմ մեջբերել բառացի, բայց, գրեթե ուղիղ: Դրանք նա հնչեցրել է Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հայաստանի վարչապետի բարձրաձայնած հարցադրումների տողատակում ակնարկները, ըստ իս, բավականին թափանցիկ են: Առավել եւս, որ նա դրանք առաջին անգամ չէ, որ անում է: Արել է նաեւ այդ առնչությամբ ավելի ուղիղ ակնարկներ, որ մեր պատմությունը մենք ընկալում ենք օտար կայսրության «պատմաով»:
Սա իսկապես շատ խորը, տարողունակ, շատ նուրբ եւ բազմաշերտ թեմա է: Եվ այո, հայկական պետականությունը անշուշտ պետք է այդ թեման մշտապես ուսումնասիրի, հասկանա, ընկալի, տեղավորի իր անվտանգության միջավայրում, իր շուրջ ձեւավորվող աշխարհում: Այո, այստեղ չկան միարժեքություններ, մի ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ցեղասպանությունը եղել է եւ այն իրականացրել է Օսմանյան Թուրքիայի կառավարությունը:
Երբ մենք թեման փորձում ենք ընկալել ու համեմել այդ հանգամանքը «հավասարեցնելով» արդեն մնացյալ պատչառահետեւանքային ուղեկցող հանգամանքներով, ապա, ներեցեք, ըստ էության ստանում ենք հետեւյալ մի պատկեր, երբ.
կարիքից դրդված՝ ավազակային հարձակում իրականացրած եւ դրա հետեւանքով մարդ սպանած անձի հանցագործության վերաբերյալ անենք հարցադրումներ, իսկ արդյո՞ք բավարար արդյունավետ սոցիալական քաղաքականություն է վարել պետությունը, արդյո՞ք հիմնավոր է եղել այն, որ գործատուն հեռացրել է այդ մարդուն աշխատանքից, արդյո՞ք այդ մարդու որեւէ հարեւան, բարեկամ, կամ փողոցում անծանոթ մի անցորդ բավարար ուշադրության են արժանացրել նրա հոգեբանական վիճակը, եւ այլն, եւ այլն: Եվ այդ ամենի վերջում ՄԵԾ ՀԱՐՑ կդառնա՝ իսկ արդյո՞ք մարդասպանը մեղավոր է, թե՞ իրականում նա տուժող է:
Հիմա, այն հարցադրումները, որ բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը, վերջում կարող են ստեղծել մի վիճակ, երբ արդեն կբարձրաձայնվի՝ իսկ արդյո՞ք Օսմանյան Թուրքիան ոչ թե ցեղասպանություն իրականացրած սուբյեկտ է, այլ հանգամանքների զոհ:
Մի փոքր ծայրահեղացնում եմ, բայց, համաձայնեք, որ ծայրահեղ է նաեւ այսօր իրավիճակը, երբ Հայաստանի հանրապետության վարչապետը կարող է բարձրաձայնել այդպիսի մտքեր:
ԿՐԿՆԵՄ, դրանցում կան անշուշտ շատ կարեւոր երանգներ, բայց այդ բոլոր երանգները, հարցերը, Հայաստանի հանրապետության բացարձակ լռության պայմաններում պետական աշխատանքի առարկա են՝ ուղեղային կենտրոնների, հետազոտական ինստիտուտների եւ այլնի հետ, որպես գիտական ուսումնասիրության առարկա, որից դուրս բերված «պրոդուկտը» պետք է լինի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման հումք:
Բայց, երբ այդ հարցերը բարձրաձայնում է երկրի քաղաքական իշխանությունը, դրանք ըստ էության դառնում են ցուցմունեք Հայաստանի, հայ ժողովրդի դեմ, «վկայություն» հօգուտ Թուրքիայի:
Եթե Նիկոլ Փաշինյանը ստիպված է գնալ այդպիսի ծայրահեղության, ապա նա պետք է գնա ոչ թե այդպիսի քայլի, այլ գնա վարչապետի պաշտոնից: Որովհետեւ, եթե նա ստիպված է անել դա եւ միայն այդ գնով կարող է լուծել կամ պետական, կամ անձնական հարցեր, ապա միեւնույն է՝ երկարաժամկետում դրա գինը դառնում է պետությունը:
Եթե Փաշինյանը ստիպված չէ անել դա, բայց՝ անում է, ապա այդ դեպքում արդեն առաջանում են բոլորովին այլ բնույթի եւ տրամաբանության հարցեր:
Կրկնեմ, խոսքն այն դեպքի համար է, երբ այդօրինակ խոսակցությունը հանրայնացվում է, ասել կուզի, վերածվում պաշտոնական դիրքորոշման, Հայաստանի քաղաքական դիրքորոշման, քաղաքական հայտարարության:
Այլապես, փակ ռեժիմում Փաշինյանը կարող է հնչեցնել ամենատարբեր հարցեր, քննարկել դրանք, բանավիճել, թեկուզ փորձել պաշտպանել իր մոտեցումները: Բայց, բարձրաձայնումը արդեն դրանց տալիս է բոլորովին այլ բնույթ, ինչի մասին խոսեցի ավելի վերեւում:

BY Hakob Badalyan
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Artem Kliuchnikov and his family fled Ukraine just days before the Russian invasion. Pavel Durov, a billionaire who embraces an all-black wardrobe and is often compared to the character Neo from "the Matrix," funds Telegram through his personal wealth and debt financing. And despite being one of the world's most popular tech companies, Telegram reportedly has only about 30 employees who defer to Durov for most major decisions about the platform. I want a secure messaging app, should I use Telegram? The War on Fakes channel has repeatedly attempted to push conspiracies that footage from Ukraine is somehow being falsified. One post on the channel from February 24 claimed without evidence that a widely viewed photo of a Ukrainian woman injured in an airstrike in the city of Chuhuiv was doctored and that the woman was seen in a different photo days later without injuries. The post, which has over 600,000 views, also baselessly claimed that the woman's blood was actually makeup or grape juice. The original Telegram channel has expanded into a web of accounts for different locations, including specific pages made for individual Russian cities. There's also an English-language website, which states it is owned by the people who run the Telegram channels.
from it