Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Մանրամասները՝ հղմամբ։
Մանրամասները՝ հղմամբ։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։
Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։
Մանրամասներն՝ այստեղ։

Times.am
Սիրիան մասնատման եզրին - Times.am
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։
Վերանորոգվել է 14-րդ դարում կառուցված Զորաց եկեղեցին
«Խորան» աջակցման և բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ընթանում են Վայոց Ձորում գտնվող Զորաց եկեղեցու ամրակայման և տանիքածածկի վերանորոգման շինարարական աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության հետ համագործակցության շրջանակներում:
Զորաց կամ Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում, այն կառուցվել է Օրբելյան իշխանների կողմից՝ 1303 թվականին։ Ըստ ուսումնասիրությունների, եկեղեցին զինվորական է եղել։ Մարտի մեկնելուց առաջ զինվորներն այստեղ երդում են տվել և օրհնություն ստացել, այդ պատճառով էլ եկեղեցին ստացել է Զորաց անունը։

✊ Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից:
Danielyan Sweets-ը պատրաստում է տարատեսակ տորթեր ու թխվածքներ, բարձրորակ հացաբուլկեղեն, հացային արտադրանքներ ու քաղցրավենիքներ:
Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է հացաբուլկեղենի, խմորեղենների ու հրուշակագործության մեջ օգտագործվող գործընթացները ավտոմատացնող սարքավորումներով, ինչպես նաև սառնարանային տեխնիկայով, արտադրական վառարաններով, ջեռոցներով:
Մանրամասն՝ տեսանյութում։

Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets - Times.am
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը Danielyan Sweets և Danielyan Bakery բրենդների ներքո պատրաստում է տարատեսակ տորթեր ու թխվածքներ, բարձրորակ հացաբուլկեղեն…
ՀՀ-ին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի պլանն ավարտում է
Մանրամասն՝ այստեղ
Մանրամասն՝ այստեղ
Դոնալդ Թրամփի թիմն ուսումնասիրում է ԱՄՆ-ում ծնված երեխաներին ամերիկյան քաղաքացիություն տալու օրենքի չեղարկման տարբեր եղանակներ, եթե այդ երեխայի ծնողները չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ։
Մանրամասն՝ այստեղ
Մանրամասն՝ այստեղ
Times.am
ԱՄՆ-ն էլ ավելի կդժվարացնի զբոսաշրջային վիզաներ տրամադրելու գործընթացը․ CNN
Apple-ը վերջնականապես դադարեցրել է Vision Pro AR սարքի արտադրությունը՝ թողարկումից ավելի քիչ քան մեկ տարի անց: Այս մասին հայտնում է VGC պարբերականը՝ հղում կատարելով մի քանի աղբյուրների: Որոշումը կապված է սարքի ցածր պահանջարկի և չվաճառված մեծ քանակությամբ պահուստների հետ:
Այնուամենայնիվ, Vision Pro-ն վաճառքից հանել չեն պատրաստվում: Apple-ը վերագնահատել է սարքի պահանջարկը և համալրել է պահուստները, որոնք բավարար կլինեն մինչև 2025 թվականի ավարտը: Ցածր պահանջարկ ունեցող ապրանքների հետ հետ կապված Apple-ի նման փորձը հազվադեպ երևույթ չէ։ Օրինակ՝ հիշարժան է iPhone 12 mini-ի պատմությունը:
Հայտնի է, որ Vision Pro-ի թույլ պահանջարկը, որը մինչև թողարկումը անվանում էին iPhone-ի փոխարինող և վիրտուալ փորձառության հեղափոխություն, պայմանավորված է բովանդակության պակասով և, որն ավելի կարևոր է, նրա 3499 դոլար արժողությամբ:
Apple-ում դժգոհ են վաճառքներից և արդեն տարվա կեսերին հետաձգել են Vision Pro-ի երկրորդ սերնդի մշակումը: Փոխարենը, ընկերությունը կենտրոնանալու է AR սաղավարտի ավելի մատչելի տարբերակի վրա, որը կարող է թողարկվել այս տարի և արժենալ ոչ ավելի, քան 1500 դոլար, այսինքն՝ համեմատելի կլինի բարձրակարգ iPhone-ի հետ:
Bloomberg-ը նաև հայտնում է, որ Apple-ը պլանավորում է ներկայացնել սաղավարտի թարմացված տարբերակ՝ նոր, դեռևս չհայտարարված M5 չիպով և Apple Intelligence աջակցությամբ: Սա Apple-ի նոր արհեստական ինտելեկտի համակարգն է, որը վերջերս ավելացվել է iPhone-ի վրա:

Նոր շրջադարձ հայ-ամերիկյան հարաբերություններում
Այսօր Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը։
Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ ու ԱՄՆ Պետքարտուղարության հարթակներով:

🥇 Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի մրցանակակիրները վերադարձրել են ավելի քան հարյուր մեդալ, որոնք սկսել են փչանալ։ Մեկ մարզիկ անգամ բնութագրել է դեֆեկտով մեդալը այնպես, կարծես այն «պատերազմ է անցել»։
Մարզիկները դեռևս 2024 թվականի օգոստոսին են սկսել բողոքել, որ մեդալների վրայից ծածկույթն սկսել է քերվել, իսկ մակերեսին ճաքեր են առաջացել, հայտնում է La Lettre-ը։ Ըստ պարբերականի, Փարիզի դրամահատարանի գլխավոր տնօրեն Մարկ Շվարցն արդեն աշխատանքից ազատել է մեդալների արտադրության համար պատասխանատու երեք աշխատակցի։ La Lettre-ը նաև պարզել է, որ դրամահատարանն ունեցել է լաքի որակի հետ կապված խնդիրներ նույնիսկ Օլիմպիական խաղերից առաջ։ Ներկայումս դրամահատարանն աշխատում է այդ խնդրի լուծման ուղղությամբ։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պարբերականին հայտնել է, որ բոլոր մեդալները կփոխարինվեն առաջիկա շաբաթների ընթացքում, սակայն հստակ ժամկետներ չի նշել։

🇨🇳 Չինաստանը կարող է վաճառել TikTok-ը Իլոն Մասկին, եթե հավելվածն արգելեն ԱՄՆ-ում, հայտնում է Bloomberg-ը։
Ներկայումս ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է՝ արդյոք աջակցել օրենքին, որը պահանջում է, որ չինական ByteDance ընկերությունը դադարեցնի TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում մինչև հունվարի 19-ը։ Այս ամսաթվից հետո երրորդ կողմի ինտերնետ-ծառայությունների մատակարարները կտուգանվեն TikTok-ի գործունեությանը աջակցելու համար։
Չինաստանի իշխանությունները նախընտրում են, որ TikTok-ը մնա ByteDance-ի սեփականությունը, սակայն աղբյուրների համաձայն՝ դատավորները հստակ հասկացրել են, որ օրենքը հավանության կարժանանա։
Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սկսել են քննարկել գործողությունների պլաններ այդ դեպքի համար՝ մասնավորապես, թե ինչպես աշխատել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Մի քննարկման ընթացքում, որին մասնակցում է նաև Իլոն Մասկը, ներկայացվել է մի սցենար, ըստ որի՝ Մասկին պատկանող X սոցիալական ցանցը կվերցնի TikTok-ի ամերիկյան ստորաբաժանման վերահսկողությունը։

Լոս Անջելեսի վրա սկսել են ջրի փոխարեն կրակադիմացկուն խառնուրդ լցնել՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։ Արդյունքը ստացվել է տպավորիչ:
Սակայն կա խնդիր։ Սովորաբար անտառային հրդեհներից հետո այդ խառնուրդի պատճառով ջրավազաններում ծանր մետաղների պարունակության աճ է գրանցվում։ Այն թունավոր է մարդկանց համար, իսկ խառնուրդը ցանում են նույնիսկ ծառերի վրա։

Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի: Հիշեցնեմ, որ Վարաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:
Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի, կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Միջուկային էներգետիկայի ոլորտում կարծում եմ ցանկություն կա ամերիկյան միջուկային փոքր կայանների տեղակայում Հայաստանում:
Հիմա հարց: Արդյո՞ք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ: Սա առավել բարդ է լինելու և կախված է բացառապես մեր աշխատանքից:
Սուրեն Սարգսյան

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսպես են կանադացիները ընդունել Փաշինյանի մտերիմ գործընկեր Ջասթին Թրյուդոյի հրաժարականի լուրը։