group-telegram.com/varuzhandragoman/3131
Create:
Last Update:
Last Update:
ԶԱՆԳԸ
Կենտրոնի աղմուկից փրկող մեծ պատուհանի մոտ նստած աշխատակցուհին հարցնում է.
- Մի հատ էլ տան հեռախոսի համար ասե´ք:
Նայում եմ հեռախոսիս մեջ ու թելադրում թվերը`
- +374 4775....:
- Էս Լոռու՞ կոդն ա:
- Ո´չ, Քաշաթաղի:
- Դա ո՞ր մարզում է:
- Արցախում է:
- Բայց սա չի գործում, չէ՞:
- Ո´չ:
- Իսկ ինչու՞ եք պահել:
- Իսկ դուք կարո՞ղ եք տան համարը ջնջել:
Լռեցինք:
Ստորագրեցի ու դուրս եկա:
Բացեցի հեռախոսս, համարների ցանկի վերջում նորից գտա համարը` «Գեղամյաններ»:
Զանգեցի:
Զանգս տեղ չհասավ:
Գուցե այս մի զանգս հասնի շատերին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
BY Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/varuzhandragoman/3131