Telegram Group Search
Պակիստանում ֆլեշմոբի տեսքով շնորհակալություն են հայտնել այն երիրներին, որոնք Հնդկաստանի հետ վերջին լարման ընթացքում «եղել են Պակիստանի կողքին»: Ադրբեջանն ու Թուրքիան, բնականաբար, այս ցանկում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը։

Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի թողնելու ոչինչ. մեկին մի քիչ շուտ, մեկին մի քիչ ուշ, բայց ավարտը մեկն է։

Իսկ քանի որ մենք վստահ գիտենք, որ իրենք չեն դիմադրում մենակ թուրքերին, այս կործանվածի տեղում ստեղծվելու է իրական Թուրքիա։ Սա է ծրագիրը։ Սա են անում։ Գիտակցաբար են անում։

Բայց ինձ կարդացող, պատերի տակ քննարկող, բայց երբեք ոչ մի բառ չխոսողնե՜ր։
Հանկարծ չպայքարեք, միայն աշխատավարձ ստացեք, դատարկ փիլիսոփայեք քաղաքականության մասին, համակերպվեք, որ վերջում մի փոքր տոպրակով արտագաղթեք՝ փրկվելով թուրքական հարձակումից։

Սա է։

Հ.Գ. ԱՄՆ և Ռուսաստանը մի քանի օր առաջ ամենաբարձր մակարդակում հայտնել են, որ Սյունիքի շուրջ ադրբեջանական հարձակումը խիստ իրական է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը։ Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի…
Կիսվեմ ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանի այս գրառմամբ, որը պարզ է դարձնում, թե հատկապես ինչու է հիմա սկսվել կապիտուլյանտ իշխանությունների հարձակման նոր փուլը Հայ առաքելական եկեղեցու վրա.

«Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն:

Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:

Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո´չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ:

Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց:

Իշխանության նպատակը շատ պարզ է` արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը` դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը։ Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի…
Սյունիքը մնում է թիրախում

Գիշերը ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի վրա։

Քարտեզում (հեղինակ՝ լրագրող Դ. Գալստյան) երևում է այն դիրքը, որտեղից Ադրբեջանը կրակում է ու ահաբեկում է հայ խաղաղ բնակիչներին։

Էս դիրքերը, որոնք ժամանակին ազատագրվել են մեր տղաների արյունով, ապա պահվել մեր բոլորի համատեղ ուժերով, 2020 թ. պատերազմից հետո կապիտուլյանտները թշնամուն են նվիրվել թղթով ու «բանավոր համաձայնությամբ»՝ որպես բարի կամք ու խաղաղության հիմք։ Այդ հերթական հակահայկական քայլի արդյունքները հիմա զգում են խոզնավարցիները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքական «Konda»
հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայի բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրության նոր արդյունքները, որը վերաբերում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին ու դրանց վերաբերյալ ընկալումներին։
Մինչ ես ծանոթանում եմ ողջ աշխատանքի հետ, ահա մի հետաքրքիր տվյալ։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայում կտրուկ մեծացել է անհավատների թիվը և, համապատասխանաբար, նվազել հավատացյալներինը։

▪️ 2008 թ. համեմատ 2024-ին անհավատները 2%-ից դարձել են 10%։

▪️Ամենօրյա ռեժիմով աղոթող կամ պահք պահողների թիվը 2008 թ. արձանագրված 55%-ից նվազել է և դարձել 46%։

Եվ սա չնայած իշխանությունների հետևողական քարոզին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակության մեջ տարբեր ծագումնաբանության հետևանք ատելությունն ուղղորդում է դեպի Հայաստան և հայություն՝ դրան ավելացնելով նաև պետական մասնակցությամբ և ուղղակի խթանմամբ գեներացվող հակահայկականության հսկայական չափաբաժին։

Սիներգիայի արդյունքում սա բերում է ոչ միայն նույն այդ վարչախմբի դիրքերի ամրապնդման երկրի ներսում, այլ նաև հակահայկականության և հայատյացության առանցքի շուրջ ներհասարակական համախմբման նկատելիորեն բարձր մակարդակի ապահովման, որը Բաքվի բռնապետին հնարավորություն է տալիս առաջ մղել նույնիսկ այնպիսի ակնհայտ ծավալապաշտական ծրագիր, ինչպիսին, հորինովի և շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալն է։

Այս առումով, մեզ համար՝ որպես պետություն և ազգ, անհետաձգելի, խոշորագույն և կարևորագույն մեկ խնդիր կա միայն՝ թշնամական Ադրբեջանից եկող գոյութենական վտանգի և դրա ամբողջական չեզոքացման հարցը, այլ ոչ թե, ցավալիորեն, հենց Հայաստանում գեներացվող այն կեղծ, իսկ այժմ նաև անմաքուր օրակարգերը, որոնցով պարբերբարաբար թունավորում և էլ ավելի են պառակտում մեր հասարակությունը՝ նվազեցնելով Հայաստանի և հայության դիմակայունությունը թշնամական սպառնալիքներին դեմ հանդիման։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մի քանի օր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղադրվել է Թալեաթ փաշային նվիրված հուշարձան՝ ի նշանավորումն իրենց գործունեության համար զոհված թուրք բոլոր դիվանագետների։

Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթի ու մնացած ոճրագործների շարունակական հերոսացումը Թուրքիայում և Ադրբեջանում ծնում է նոր նմանատիպ հերոսներ մեր օրերում (օր.՝ Ռամիլլ Սաֆարովը կամ Իլհամ Ալիևը)։

Մինչ մեզ ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ կառավարությունը կոչ է անում հանձնվել և անխոս ենթարկվում է վերջիններիս հետ՝ սուրճի սեղանի շուրջ, թշնամիները անում են հակառակը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Մի քանի օր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղադրվել է Թալեաթ փաշային նվիրված հուշարձան՝ ի նշանավորումն իրենց գործունեության համար զոհված թուրք բոլոր դիվանագետների։ Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթի ու մնացած ոճրագործների շարունակական հերոսացումը…
Հուշարձանի ամբողջական տեսքը։

Իմիջիայլոց, դրա բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից Մանսուր Յավաշը.
«Թալեաթ փաշայի հիշատակն ապրեցնելու նպատակով հուշարձան ենք կանգնեցրել։ Ե՛վ Թալեաթ փաշայի նման պետական այրերին, և՛ նահատակված մեր դիվանագետներին չմոռանալը նշանակում է ապրեցնել մայրաքաղաք Անկարայի պատմական շարունակականությունը, պետական հիշողությունը։ Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը մի հուշարձան լինելուց անդին, հանրության անցյալին տեր լինելու կամք է»։

Սա էլ հերթական անգամ «երբ Էրդողանը չլինի, Թուրքիան կփոխի մեր հանդեպ վերաբերմունքը» թեզի սնանկության մասին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսօր Ադրբեջանը երկու նոր գերի հայ է վերցրել, անչափահաս երեխաներ։
Ոչ մի արձագանք այդ թեմային ՀՀ դե-ֆակտո ղեկավարի կողմից, փոխարենը՝ շնորհավորանք Ադրբեջանին՝ իսլամական տոնի առթիվ ու նոր հարձակում եկեղեցու վրա։
Սա օկուպացիա է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Այսօր Ադրբեջանը երկու նոր գերի հայ է վերցրել, անչափահաս երեխաներ։ Ոչ մի արձագանք այդ թեմային ՀՀ դե-ֆակտո ղեկավարի կողմից, փոխարենը՝ շնորհավորանք Ադրբեջանին՝ իսլամական տոնի առթիվ ու նոր հարձակում եկեղեցու վրա։ Սա օկուպացիա է։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան…
Բարեբախտաբար, երեխաներին վերադարձրել են:
Իսկ հիմա հռետորական հարց. ի՞նչ եք կարծում, նման պայմաններում, երբ թշնամին հանգիստ չի թողնելու ապրել, Սյունիքում հայաթափման վտանգը ինչքան մեծ է:
Հիշեցնեմ, որ Սյունիքի գյուղերն այսպիսի վիճակում են շնորհիվ առանց կռվի թուրքերին բարձունքներ նվիրելու, նոր ռազմաճակատի գիծը չկահավորելու և այլ հանցագործություններիի:
https://www.group-telegram.com/armnationalfront/7854
Հետաքննական լրագրության OCCRP միջազգային կազմակերպությունը բավական մանրամասն անդրադարձ է կատարել թշնամական Ադրբեջանում օրեցօր խորացող (չնայած, թվում է, թե էլ տեղ չկա) ավտորիտարիզմին՝ մեդիաների ու ազատ խոսքի վրա կիրառվող մեծածավալ սահմանափակումների օրինակով։ Հոդվածի վերնագիրը խոսուն է՝ «Լրագրության մահը Ադրբեջանում» (The Death of Journalism in Azerbaijan)։

Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական պետությունը էլ ավելի է ուժեղացրել բռնաճնշումները հատկապես մի քանի՝ հատուկենտ գործող կիսանկախ մեդիաների վրա։ Դա, իր հերթին, պայմանավորված է հասարակության լայն շերտերում սոցիալ-տնտեսական իրավիճակից բխած դժգուհությամբ, ինչը մեր դեմ պատերազմելու գլխավոր ներքին հակամարտածին գործոններից է։ Ու ոչ մի «խաղաղություն» բառով թղթի կտոր դրան խոչընդոտ չէ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մինչ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը ադրբեջանական կողմի հետ զուգահեռ հարձակվում է հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա որպես ազգային կառույց, այդ նույն Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին երեկվանից սկսել է երկու զորավարժություն (պաշտոնական մեկնարկը` երկու օրից):

«Անսասան եղբայրություն-2025» և «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2025» անուններով այս զորավարժությունները անց են կացվում մեր, պատկերավոր ասած, քթի տակ` Նախիջևանում:
Այ սրա դեմ պիտի պայքարեր Հայաստանի ազգային ղեկավարըև սա է միակ ազգային օրակարգը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բնականաբար, ես կեսգիշերին լինելու եմ օդանավակայանում:
Եկեղեցին գուցե մեր վերջին ազգային խրամատն է, որը պետք է պաշտպանել: Հակառակ դեպքում` թուրքական բռնապետություն ենք ունենալու:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այստեղ ես մկրտվել եմ. Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին է՝ մարդու ձեռքով կառուցված Աստծո տներից մեկը։

Արդեն երկու տարի է՝ այն հողին է հավասարեցված Ադրբեջանի կողմից։

Հայաստանի իշխանությունը գրաված մարդիկ, որոնք ոչ միայն իրենց ձեռքով այս տունը նվիրել են թշնամուն, այլև չեն ցավացել դրա համար, այս տունը կոչել են Ադրբեջան, չեն կարող Աստծո ու եկեղեցու պաշտպանության դիրքերից խոսել։
Չեն կարող ոչ միայն որովհետև իրավունքը չունեն, այլև իրենք եկեղեցու ու ամեն ազգայինի թշնամի են։

Եկեղեցու վրա հարձակումը Թուրքիայի և Ադրբեջանի Ուղիղ և անուղղակի պահանջն է։ Սա չհասկացողը պիտի հիշի, որ եկեղեցու վրա հարձակումն էլ կուլ տանք, տակը գրեթե բան չի մնալու։ Հաջորդիվ հասնելու են բոլորի տներին։

Ազգային եկեղեցին մեր վերջին խրամատներից է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2025/06/11 10:28:52
Back to Top
HTML Embed Code: