Telegram Group & Telegram Channel
🤬🤬Բարի գալուստ հարկային դժոխք․ պատրաստվեք համատարած հայտարարագրման ու հարկման

Սկսվում է իշխանությունների այդքան երազած եկամուտների համընդհանուր հայտարարագրման երկրորդ փուլը։ Այս տարվանից հարյուր-հազարավոր քաղաքացիներ օրենքի ուժով պարտադրված են լինելու ներկայացնել հայտարարագիր իրենց եկամուտների վերաբերյալ։ Խոսքն աշխատող բոլոր քաղաքացիների մասին է՝ լինեն պետական, թե մասնավոր հատվածում։

Հայտարարագիր ներկայացնելու պահանջի տակ են հայտնվելու շուրջ 780 հազար այդպիսի քաղաքացիներ։

Սրա մեջ չեն մտնում բոլոր նրանք, ովքեր իրենց եկամուտները ստացել են դրսում։ Մասնավորապես՝ արտագնա աշխատանքի մեկնողները։ Նրանք էլ պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց ստացած եկամուտների մասին ու վճարել գոյացած հարկերը։ Կապ չունի, որ այդ եկամուտները դրսում են աշխատել։ Եթե չներկայացնեն, հարկայինն ունի իր լծակները, կպարզի ու հարկերը վճարելու պահանջ կներկայացնի։

Հիշեցնենք, որ իշխանություններն անցած տարի այդպիսի մի փորձ արեցին, բայց վախեցան մինչև վերջ գնալ, կեսից հրաժարվեցին։ Շուտով կտեսնենք, թե ինչ կլինի այս անգամ։

Ինչ էլ լինի, ՔՊ-ական վարչախմբի ընդունած օրենքի պահանջն է՝ հայտարարագրել եկամուտները։

Կապ չունի, թե ինչպես են դրանք ստացվել։ Եթե դրսում գրանցված չեն եղել ու հարկեր չեն վճարել, իրենց եկամուտների 20 տոկոսը պիտի տան կառավարությանը։ Գրանցված են եղել, բայց վճարել են 20 տոկոսից պակաս եկամտային հարկ, տարբերության չափով պիտի վճարեն։

Հազարավոր քաղաքացիներ տնից-տեղից ամիսներով կտրվել, գնացել դրսում աշխատել են՝ իրենց ընտանիքները պահելու համար, կառավարությունն ասում է՝ քո ստացածից եկամտային հարկ պիտի վճարես ինձ։

Դրսում ստացած եկամուտների դիմաց Հայաստանում կվճարեն հարկերը, որպեսզի իշխանությունները կարողանան իրենց ավելի շատ ճոխություններ թույլ տալ։

Եկամուտները հայտարարագրողների թվում կլինեն ևս մի քանի հազար կազմակերպրություններ։

Ընդհանուր առմամբ՝ խոսքը շուրջ 850-900 հազար հայտարարատուի մասին է լինելու։

Անցած տարի, երբ հայտարարագրվողների քանակը համեմատելու չէր այս տարվա հետ, գործընթացը հասցրեցին «բարեհաջող» տապալել։ Նախատեսված էր, որ հայտարարագրերը պիտի ներկայացվեին մինչև մայիսի 1-ը։ Բայց քանի որ շատերը չէին կարողացել ներկայացնել՝ հետաձգեցին մինչև հուլիսի 22-ը։ Դրանից հետո էլ, հայտնի չդարձավ՝ քանի՞սը ներկայացրեցին, քանի՞սը՝ ոչ։

Մինչև հիմա էլ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել ներկայացնել հայտարարագրեր։

Այս տարի, երբ հայտարարատուների քանակն անգամներով ավելի շատ է, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է սպասվում։ Ակնհայտ է, որ ինչպես համակարգը, այնպես էլ՝ քաղաքացիները համատարած պատրաստ չեն դրան։

Շատերը ոչ միայն պատրաստ չեն հայտարարագիր ներկայացնել, տեխնիկական հնարավորություններ, հմտություններ չունեն, համակարգչին չեն տիրապետում, չգիտեն, թե ինչ է պետք անել դրա համար, այլև տեղյակ չեն, որ հայտարարագիր պիտի ներկայացնեն, իրազեկված չեն։ Բայց միևնույն է՝ դա նրանց չի ազատում պատասխանատվությունից։

Հայտարարագիր ներկայացնելը մի իսկական գլխացավանք է դառնալու շատերի համար։ Անգամ տարիներ շարունակ հայտարարագիր ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյաները մինչև հիմա գլուխ չեն հանում դրանից։ Վկա այն բազմաթիվ թերությունները, որոնք ի հայտ են գալիս նրանց հայտարարագրերում։

Հիմա պատկերացրեք, թե ինչպես պետք է էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնեն հեռավոր գյուղերից մեկում հավաքարար կամ պահակ աշխատող տատիկ-պապիկները։

/Մաս 1/👇

@arcaxinfo

group-telegram.com/arcaxinfo/43415
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/43415

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

There was another possible development: Reuters also reported that Ukraine said that Belarus could soon join the invasion of Ukraine. However, the AFP, citing a Pentagon official, said the U.S. hasn’t yet seen evidence that Belarusian troops are in Ukraine. He floated the idea of restricting the use of Telegram in Ukraine and Russia, a suggestion that was met with fierce opposition from users. Shortly after, Durov backed off the idea. On Telegram’s website, it says that Pavel Durov “supports Telegram financially and ideologically while Nikolai (Duvov)’s input is technological.” Currently, the Telegram team is based in Dubai, having moved around from Berlin, London and Singapore after departing Russia. Meanwhile, the company which owns Telegram is registered in the British Virgin Islands. In addition, Telegram's architecture limits the ability to slow the spread of false information: the lack of a central public feed, and the fact that comments are easily disabled in channels, reduce the space for public pushback. In a statement, the regulator said the search and seizure operation was carried out against seven individuals and one corporate entity at multiple locations in Ahmedabad and Bhavnagar in Gujarat, Neemuch in Madhya Pradesh, Delhi, and Mumbai.
from jp

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American