Telegram Group & Telegram Channel
Forwarded from Bolola
Մի քանի օր առաջ լուր ստացանք, որ Տիգրան Ավինյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ տեղեկատվության աղբյուրի՝ Ավինյանի և Սարգսյանի հանդիպման պատճառ է եղել տրանսպորտի թանկացման հարցում ստեղծված դժվարին վիճակը քաղաքային իշխանության համար։

Սկզբում դժվարանում էինք հավատալ հանդիպման մասին տեղեկատվությանը, բայց այսօր տեղի ունեցան բաներ, որոնք կասկածը խորացնում են։ Սերժ Սարգսյանի թիմակից, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Մարությանն առաջարկում է փետրվարի 1-ից մտնել ավտոբուս, տալ 100 դրամ և երթեւեկել, բայց իշխանությունը, կարծես թե, մտադիր է տուգանք կիրառել քաղաքացիների նկատմամբ, որը կլինի 50.000 ՀՀ դրամ: «Ու դժվար թե Հայկ Մարությանը, Գագիկ Բեգլարյանի ու Հովիկ Աբրահամյանի հարեւանությամբ գտնվող իր տունը գրավադրի, որպեսզի մարդկանց օգնի վճարել այդ տուգանքները: Արդյունքում` քաղաքացին իր տուգանքի հետ միայնակ կմնա: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա թանկացումները 2013 թվականի «100 դրամանոց» բողոքի հետ համեմատելուն՝ ապա նշենք, որ այն ժամանակ մահաբեր գազելներն էին ու վատ ավտոբուսները, հիմա գոնե ունենք նոր տրանսպորտ՝ նոր ավտոբուսներով, քիչ թե շատ նորմալ վարորդներով: Այսինքն` սակագնի փոփոխությունը որակի հետ է առնչվում: Թեեւ պայքարը դեռ նոր դրսեւորումներ է ստանում, բայց պարզ չէ, թե ինչ ծավալների կհասնի. միայն թե վերջում տուժողը կլինի ժողովուրդը, ով կա՛մ պետք է հարմարվի նոր գների հետ, կա՛մ ենթարկվի մեծ տուգանքների»:

Այսինքն, Սերժ Սարգսյանի թիմակիցը ժողովորդին վախեցնում է տուգանքով, այն դեպքում, երբ օրենքով 50 հազար տուգանք չեն կարող կիրառել։ Ակնհայտ է, որ սա վախ տարածելու համար է։

Եվ երկրորդ, արդարացնում է թանակցումը՝ գրելով, թե հիմա գազելներ չեն։ Իսկ երբ Սերժ Սարգսյանի թիմակից Թագուհի Թովմասյանի այս կեղծ պնդումներով ահաբեկումը տարածելու գործին միացան Սերժ Սարգսյանի թիմակից-քարոզիչներ Սաթիկ Սեյրանյանն՝ իր 168․am-ով, ՀՀԿ վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն՝ իր Mediahub.am-ով, և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանն՝ իր «Իրավունք» կայքով, պատկերն ամբողջական դարձավ։

Չենք կարող ասել՝ Տիգրան Ավինյան-Սերժ Սարգսյան հանդիպում եղել է, թե ոչ, բայց որ Սերժ Սարգսյանն իր ամբողջ քարոզչական թիմով օգնում է իշխանություններին, պարզ երևում է։

group-telegram.com/armgeopolitic/22174
Create:
Last Update:

BY The Geopolitics / Գեոպոլիտիկա

Share with your friend now:
group-telegram.com/armgeopolitic/22174

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

These entities are reportedly operating nine Telegram channels with more than five million subscribers to whom they were making recommendations on selected listed scrips. Such recommendations induced the investors to deal in the said scrips, thereby creating artificial volume and price rise. Groups are also not fully encrypted, end-to-end. This includes private groups. Private groups cannot be seen by other Telegram users, but Telegram itself can see the groups and all of the communications that you have in them. All of the same risks and warnings about channels can be applied to groups. He adds: "Telegram has become my primary news source." Telegram Messenger Blocks Navalny Bot During Russian Election Multiple pro-Kremlin media figures circulated the post's false claims, including prominent Russian journalist Vladimir Soloviev and the state-controlled Russian outlet RT, according to the DFR Lab's report.
from jp

Telegram The Geopolitics / Գեոպոլիտիկա
FROM American