Telegram Group Search
Հիմա ուզում ենք հասկանալ՝ դուք, իրոք, չեք հասկանու՞մ, թե նման բան ասելով ինչ եք անում ու ինչ թիրախ եք դարձնում կաթողիկոսին։ Վստահ ենք, որ հասկանում եք։ Վստահ ենք, որ հատուկ եք նման հայտարարություն անում։

Դե թող մշտական կապի մեջ լինի։

Տխուր է։

@armgeopolitic
🇷🇺🇦🇿 Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն նպաստում Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններին, այլ միայն վատթարացնում են դրանք։ Իսկապես, բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են դրանք փչացնել, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում։

Մարիա Զախարովա

@armgeopolitic
🇦🇲 ՀԷՑ-ը ԽԼԵԼՈՒՆ ուղղված աղմկահարույց օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ. միայն ՔՊ-ն էր կողմ:

@armgeopolitic
🇦🇲 Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ ՀԷՑ-ի ԲՈԼՈՐ այն աշխատակիցները, որոնք ապօրինի կերպով կհեռացվեն աշխատանքից, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, մինչ իրենց իրավունքների վերականգնումը կապահովվեն նոր աշխատանքով՝ համարժեք պայմաններով։

@armgeopolitic
🇫🇷🇷🇺🇺🇦 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան տեղեկացրել, որ ռուս - ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում Պուտինի տեսակետները չեն փոխվել։

@armgeopolitic
🇷🇺🇦🇿 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը՝ այդ երկիր այցելելիս։

@armgeopolitic
🇦🇲 30 հազար դրամով կտուգանվեն 2 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի այն վարորդները, որոնք 20 րոպեում չեն հեռացնի տրանսպորտային միջոցը պատահարի վայրից. նոր նախագիծ

Երկու ավտոտրանսպոտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդները պարտավոր են ՃՏՊ-ից հետո՝ 20 րոպեի ընթացքում, թողնել պատահարի վայրը, տրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե այն պատահարի հետևանքով չունի տեխնիկական այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է ավտոմեքենայի շահագործումը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 2-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էուարդ Աղաջանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

@armgeopolitic
▪️Եկեղեցին հայկական ինքնությունը պահող այն վերջին հիմնական կառույցն էր, որի հանդեպ իշխանությունները այսպիսի լկտի արշավ սկսեցին։ Ես հույս ունեմ, որ այս ամենով մեր հասարակության այն մասի համար, որոնք շարունակում են մնալ մոլորված և հավատում են այս իշխանության, Նիկոլ Փաշինյանի ստերին, այս ամենը կլինի սթափեցնող։

▪️Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, իրավական հերթական բեսպրեդելն է ու դա ընդամենը այն պատճառով, որ նա աջակցություն է հայտնել եկեղեցուն։ Նա մարդ է, որը մտահոգ է այս երկրի համար, հարստացել է Հայաստանից դուրս, հետևաբար նրան չեն կարող կպցնել այն մյուս պիտակները, ինչ անում են մյուսների դեպքում։ Համոզված եմ, որ հետագա քաղաքական գործընթացներում նա կարող է լուրջ գործոն դառնալ։

▪️Մեր խնդիրը պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը հետապնդելն է ու եթե խոսում ենք նախկինում աշխատած անվտանգային համակարգը վերականգնելուց, դա չի նշանակում լինել ռուսամետ, և հակառակը՝ երբ ասում ենք, որ շատ բան ունենք սովորելու եվրոպացիներից, դա չի նշանակում լինել արևմտամետ։

▪️Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է լինեն ու պետք է շարունակվեն, բայց պետք է լինեն ուրիշ որակի վրա։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, դրանք բանակցություններ չեն, այլ անվերջ զիջողականություն։

▪️Մենք պետք է կրկին մեզանից սկսենք բան ներկայացնել, իսկ դրա համար առանցքային է անվտանգային խնդիրը, սեփական բանակը հզորացնելը և դաշնակիցների հետ հարաբերությունների կառուցումը։

▪️Ավելի շատ հավանական եմ համարում հերթական, այլ ոչ արտահերթ ընտրությունները։ Փաշինյանի վերարտադրվելու հավանականությունը շատ ցածր եմ համարում, սակայն այստեղ կարևոր է, որ տարբեր հայացքներ, մոտեցումներ ունեցող մարդիկ գնան ճիշտ միավորումների, որոնք կլինեն առավել արդյունավետ։

Լևոն Քոչարյան

@armgeopolitic

https://youtu.be/nLl8y3oDNw8?si=MLLXRHpT5oITYVDF
🇷🇺🇨🇺 ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը այցելել է Կուբա և հանդիպել նախագահ Միգել Դիաս-Կանելի հետ:

@armgeopolitic
🇦🇲 «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը խոսել է ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել, թե երկրում հոսանքազրկումները ինչ պատճառներով են լինում, դրանցից որ դեպքերում է մեղավորությունը ՀԷՑ-ինը և որ դեպքերում՝ ոչ։

Կարապետյանը նաև ներկայացրել է տվյալներ հոսանքի սակագնի ձևավորման մասին՝ նշելով, որ եթե պետությունը խլի կազմակերպությունը, ապա տարբերակ չի ունենալու չբարձրացնել հոսանքի սակագինը։

https://youtu.be/knihqUyJuMk?si=cw7_CyvctqKWi5FJ
🇷🇺🇦🇿 Ռուսաստանը կհետևի Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների հետ կապված իրավիճակին։

Մարիա Զախարովա

@armgeopolitic
🇷🇺🇦🇲 ՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ, քանի որ կայուն, բարգավաճող, զարգացող Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին:

Մարիա Զախարովա

@armgeopolitic
🇺🇦🇷🇺🇺🇸 Ուկրաինան ունի ամերիկյան զենիթային հրթիռների 2 ամսվա պաշար։ Դրանից հետո իրավիճակը կդառնա կրիտիկական։

Bild

@armgeopolitic
🇷🇺 ՌԴ ԿԲ նախարար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ տնտեսական և ֆինանսական առումով երկրին սպասվում են անհանգիստ ժամանակներ, սակայն դա պետք է ընկալել նաև որպես հնարավորությունների շրջան։

@armgeopolitic
🇷🇺🇦🇿 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում դեռևս չկա հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Դմիտրի Պեսկով

@armgeopolitic
🇬🇧 Միգրանտների հոսքը դեպի Մեծ Բրիտանիա՝ սկսած 1964 թվականից։

@armgeopolitic
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷🇮🇱 Դավաճանների ցուցադրություն՝ մահապատժից առաջ

Թեհրանը հայտարարում է, որ ձերբակալել է 700 իսրայելցի գործակալների, որոնք գործունեություն են ծավալում ամբողջ երկրում։ Սա Թել Ավիվի համար հետախուզության լուրջ ձախողում է։

Ձերբակալված դավաճաններին ցույց են տվել հասարակությանը՝ նրանց մահապատժի ենթարկելուց առաջ։

@armgeopolitic
🇮🇷 Իրանը միջոցներ է նախապատրաստում Հորմուզի նեղուցը ականապատելու համար՝ նոր ագրեսիայի դեպքում:

Reuters

@armgeopolitic
🇺🇦🇺🇸 Ուկրաինան և ԱՄՆ-ը քննարկում են պաշտպանական աջակցության մատակարարման մանրամասները, ներառյալ ՀՕՊ բաղադրիչը:

Վլադիմիր Զելենսկի

@armgeopolitic
🇺🇦 Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկելու մասին:

@armgeopolitic
2025/07/02 21:37:26
Back to Top
HTML Embed Code: