Telegram Group Search
‼️«Ուիգմոր» ԲԿ-ում տեսչական մարմինը պետք է վարչական վարույթ սկսի

Ավելի վաղ պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան երկու դեպք է գրանցվել «Արթկոսմեդ» ԲԿ-ում, որի գործունեությունն այս պահին արդեն կասեցվել է։ Ավանեսյանը նման քայլի կգնա՞ նաեւ «Ուիգմոր»-ի հետ կապված
Դատավորների միությունը հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները երկուշաբթի՝ ժամը 𝟏𝟑:𝟎𝟎-ին, հրավիրում են բոլորին միանալու ակցիային՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ․

«Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին»։

«𝟐𝟖 հասարակական կազմակերպություններ ստորագրել են բաց նամակ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:
Ավտոմեքենա չունեինք, վառելիքի կարիք չկար. Տիկին Ռիտան մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչպես է որդին հայտնվել Ստեփանակերտի վառելիքի պահեստում, բայց ասում է՝ Արցախից հեռանալ չէր ուզում

2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածներին չի տրվել որեւէ կարգավիճակ ու նրանց ընտանիքները չեն օգտվում պատերազմի մասնակցի, զոհվածների համար նախատեսված որեւէ արտոնությունից։ Թեև բենզինի պայթյունը հենց այդ օրերի ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի ու խուճապի հետևանք էր։
Օրբանը կոչ է արել ԵՄ-ին «ուղղակի քննարկումներ սկսել Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ՝ Ուկրաինայի հարցով», հաղորդում է FT-ն:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Տեղեկությունը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ադրբեջանում ձերբակալված լրագրող Ֆատիմա Մյովլամլին սեռաֆան բռնության է ենթարկվել՝ադրբեջանական իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Այս մասին հայտնում է «Թալիշ Մեդիան»։

Ըստ ԶԼՄ-ի՝ լրագրողը ենթարկվել է խմբակային բռնաբարության՝ ոստիկանական բանժնում՝ հենց ոստիկանների կողմից։
Երկրպագուների պահվածքի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ
74 տարեկանում մահացել է երգիչ Արսեն Սաֆարյանի հայրը՝ Ալբերտ Սաֆարյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 2-ին
Այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։ Այս մասին հայտարարել է Մանե Թանդիլյանը։

«Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։

Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։

Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները»:
Ամերիկյան խոշոր բեռնափոխադրող FedEx ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո արտակարգ վայրէջք է կատարել Նյու Ջերսիի միջազգային օդանավակայանում՝ շարժիչի բռնկման պատճառով: Այն առաջացել է թռչնի հարվածից, հայտնում է Fox News-ը
Լարված իրավիճակ «Փյունիկ» - «Արարատ – Արմենիա» հանդիպման ժամանակ:

ՖԱՖ անդամները կրկին պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մելիքբեկյանի հրաժարականը։

Քիչ առաջ իրավիճակը լարվեց. կարմիրբերետավորները գետնին պառկացրին ՖԱՖ-ի անդամներին։

Խաղն ընդհատվել է:
Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10...+12 աստիճան տաքություն:
2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար վաղը` մարտի 2-ին, ժամը 09.00-ից մինչև 15.00 կաշխատեն ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժինները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
2025/03/02 05:49:45
Back to Top
HTML Embed Code: