Telegram Group Search
«Մայր Հայաստան» կուսակցության դատական հայցի եւ հետեւողականության արդյունքում ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։
ավիՐյանը «Մեդիան աղբանոց» էր անվանել այն ժամանակ, երբ իր աղբահանության պետի «հարևանները» նոր բացված ԱՁ-ներով աղբահանության տենդերների են մասնակցում։

❗️Ուրեմն, ավիՐյանի աղբահանության պետ Սաշա Կատվալյանի հարևան Նաիրայի ԱՁ-ն մասնակցել է ԱՂԻ տենդերին, հայտերի հրատարակման օրը եղել է 16.10.2024, իսկ ՆԱԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԱՁ-ն գրանցվել է 22.10.2024թ-ին։

‼️Մի փոքր ուշ ավելի հստակ փաստերով կանդրադառնամ Սաշա Կատվալյանի համակարգային կոռուպցիային...

#Քաղաքական_աղբ
Փուչիկը ընգավ սեղանի տակ, մի օր, մի օր գըմփ 💥
Դեռ մանկապարտեզի բարեկարգման աշխատանքները չավարտված ավիՐյանը կարմիր ժապավեն է կտրել։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այ սենց են մսխում պետական բյուջեն, ինչի արդյունքում ամեն տարի միլիոներ են դուրս գրում նոր տոնական զարդարանքի համար։

Հերոս հարկատուների գումարներով ձեռք բերված թանկարժեք տոնական զարդարանքը բաց երկնքի արևի, անձրևի, ձյան տակ փչանում է, ամեն տարի միլիոնավոր դրամներ են դուրս գրում տոնական զարդարանքի համար։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նիկո՛լ Փաշինյան, բա ո՞նց էիր ասում, որ Ալիևը որոշել է, որ Արցախը չի լինելու Ազերբայջանի կազմում:
Հիմա էլ ասում ես, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել:

❗️Հիմա հասկանում եք չէ՞ ովքեր են Նիկոլի ընտրազանգվածը:

#ԺԵԽ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արարատում նոր կառուցած փոքր աղբի վերամշակման կենտրոնը չկարողացան աշխատացնել, ուր մնաց Երևանում կարողանան...

2018թ-ի թավշյա հեղափոխությունից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցում է Արարատում նոր կառուցված աղբի վերամշակման կենտրոնի բացմանը, որը սակայն մինչ օրս նույնիսկ մեկ օր էլ չի աշխատել:

❗️Ժողովուրդին այսպես են մանիպուլացնում, սուտ խոստումներ քարոզելով...
Նիսյա գարեջուր խմողի կես տարվա աշխատավարձնա ԱՄՆ այցի տոմսի արժեքը։

«Հեղափոխություն»-ը չլիներ փաբերում հիմա հիփոթեկային վարկով էիր գարեջուր խմելու...

Նենց էլ անմեղ հայացքով է ասում որ չգիդեր տոմսի արժեքը, որ խեղճը չեր էլ նկատել որ կոլեգաները էկոնոմով են ԱՄՆ գնում իսկ ինքը բոլորից առանձին բիզնես կլասով։
❗️Այսօրվա Երևան քաղաքի ավագանու նիստին որևիցե ընդդիմադիր ավագանու անդամ չներկայացրեց նախագիծ, որ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծում փոփոխություններ իրականացնել, որ ամբողջ Տորք Անգեղ այգին ընգրկեն կանաչ գոտու տարածք որպես այգի, որ ոչ ոք չկարողանա տարածքը սեփականաշնորհի։

Հիշեցնեմ👇
Հոկտեմբերի 23-ին դիմել էի ավագանու բոլոր անդամներին, որ նախագիծ ներկայացնեն այս ավագանու նիստին՝ որ ամբողջ Տորք Անգեղ այգին Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մեջ ընդգրկեն կանաչ գոտու տարածք որպես այգի, որ ոչ ոք չկարողանա տարածքը սեփականաշնորհի, քանի որ ավագանու անդամները հաստատել են Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը որով Տորք Անգեղ այգու մեծ մասը ենթակա է օտարման։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային առաջարկով զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ առաջին տեղը զբաղեցրել էր «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով ամենացածր գինը՝ 121.279.846 մլն. դրամ: Առաջին և երրորդ տեղ զբաղեցրածների գնային առաջարկի տարբերությունը կազմում է 44.976.952 դրամ, իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ 27%:
Ըստ գնումների օրենքի աճուրդ/тендер-ում հաղթող է ճանաչվում ամենացածր գին առաջարկողը, բայց Երևանի քաղաքապետարանը ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի հետ է կնքում պայմանագիրը, այլ ոչ թե ամենացածր գին առաջարկած «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ի հետ։

Երևանի քաղաքապետարանը ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ին ամբողջ աշխատանքների համար վճարել է 180.008.200 դրամ՝ նախատեսված 166.259.798 դրամի փոխարեն։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ավիրյանի հայրն է... Հիմա արդեն պարզ ա, չէ՞ ավիրյանը ինչ սկզբունքներով է առաջնորդվում, ինչ կարծիք ունի քաղաքաիների մասին, որտեղից էտքան ատելություն ու մաղձ մեր հանդեպ...

Հիմա արդեն պարզա տիգրան ավիՐյանին որտեղից այդքան շնորհք...

«Яблоко от яблони недалеко падает»
— означает, что дети повторяют судьбу или ошибки своих родителей.
Media is too big
VIEW IN TELEGRAM
ավիՐյանը մեծացել է այս արժեհամակարգի ներքո…

Հիմա արդեն պարզ է, չէ՞ ավիրյանը ինչ սկզբունքներով է առաջնորդվում, ինչ կարծիք ունի քաղաքացիների մասին, որտեղից էտքան ատելություն ու մաղձ մեր հանդեպ...

ավիՐյանը պետք է քաղաքական պատասխանատվության կրի, պետք է հրաժարական `տա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աջափնյակի մետրոն կառուցում են ընտրություններից ընտրություն...

Նիկոլ Փաշինյանը 2017թ-ին Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ եթե ընտրվի Երևանի քաղաքապետ, ապա կկառուցի Աջափնյակի մետրոն:

Սակայն 2018թ-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվեց երկրի ղեկավարի պաշտոնում:

Նիկոլի խոստումից անցել է 7 տարի, բայց մինչ օրս մետրո ՆԵՄԱ💁‍♂️

❗️2023թ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն նույնպես խոսք տվեց. այ որ մեզ ընտրեք, Աջափնյակի մետրոն կկառուցենք:
Ըստ խոստումի աշխատանքները պետք է սկսվեին 2024թ-ի սեպտեմբերին, սակայն,ըստ հայտարարածի, աշխատանքները կմերկնարկեն 2026-ին՝ գալիք վարչապետի ընտրություններից հետո 😂😅

‼️Ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանին 2026թ-ին ընտրեք, այ էդ անգամ արդեն լրջով Աջափնյակի մետրոյի աշխատանքները հենց ընտրության հաջորդ օրվանից կսկսեն))
Տրանսպորտի թանկացումը միայն տնտեսական խնդիր չէ, այլև քաղաքական ռազմավարություն։

Առաջինը՝ սա իշխանության կողմից նետված մարտահրավեր է ընդդիմությանը: Իշխանությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք ընդդիմությունը, խոսքերից և սոցցանցային գրառումներից բացի կկարողանա գեներացնել տրանսպորտի թանկացման դեմ արդյունավետ պայքար՝ օգտագործելով բոլոր հասանելի ռեսուրսները։ Այս գործընթացը կարող է դառնալ 2026թ Ազգային ժողովի ընտրությունների մարտավարության մշակման դաշտ, որտեղ իշխանությունը կգնահատի ընդդիմության կազմակերպչական կարողությունները, և արդյո՞ք ժողովուրդը կբարձրաձայնի իր բողոքը, թե կշարունակի լուռ հանդուրժել այս անարդարությունը:

Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, կփորձի մանիպուլացնել հանրային կարծիքը, թանկացումը ներկայացնել որպես Տիգրան Ավինյանի նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանի համար բացելով «հերոսի» կերպարի դուռ: Նա կարող է մի քանի ամիս անց «վշտացած» չեղարկել թանկացումը՝ «հոգատար փրկիչ առաջնորդի» դեր խաղալով հայտարարի, որ ժողովուրդը շահագործման մատերիալ չէ, ներկայացնել իրեն որպես «հերոս փրկիչ», ընդհուպ մինչև Տիգրան Ավինյանի հրաժարականը, հավաքելով քաղաքական դիվիդենտներ:

Իշխանությանը թվում է, թե 300 դրամը փոքր գումար է, բայց այն ծանր բեռ է սոցիալապես խոցելի խմբերի՝ աշխատավորների, ուսանողների և տարեցների համար։
Այս թանկացումը ոչ միայն բացահայտում է կառավարման անարդյունավետությունը, այլև իշխանության անտարբերությունը քաղաքացիների խնդիրների հանդեպ։

❗️Տրանսպորտի թանկացումը պետք է բացառվի, քանի դեռ չի բարձրացվել մարդկանց եկամուտը։ Հակառակ դեպքում, հասարակական տրանսպորտը կդառնա ոչ թե ծառայություն, այլ շահագործման միջոց։ Ժողովուրդը չի կարող վճարել այն գինը, որը չի համապատասխանում իր եկամուտներին։
2025/01/09 17:12:19
Back to Top
HTML Embed Code: