Telegram Group Search
🗓️ Ապրիլի 11
📍 Անթալիա

🇦🇲🤝🇷🇴 Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնց նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները։

Արարատ Միրզոյանը և Էմիլ Հուրեզեանուն գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ Գործընկերության խորացման հարցում արձանագրված ձեռքբերումները և մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ նոր՝ առավել հավակնոտ օրակարգի հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի ու հեռանկարների շուրջ։

Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը, քանզի դրանք կարող են նպաստել ոչ միայն Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը, այլև խթանել տարածաշրջանի ու ավելի լայն հարևանության փոխկապակցվածության ընդլայնմանն ու հետևաբար կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև դրա՝ լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարևորությանը։

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի։
Մեկնարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը, որն ուղիղ հեռարձակմամբ հասանելի է հետևյալ հղումով. https://antalyadf.org/live04/
---
Начинается панельная дискуссия с участием министра иностранных дел Армении Арарата Мирзояна в рамках Анталийского дипломатического форума, которая доступна в прямом эфире по следующей ссылке: https://antalyadf.org/live04/
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մամուլի հաղորդագրություն
2025 թվականի ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։

Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
---
Пресс-релиз о встрече Министров иностранных дел Армении и Азербайджана
12 апреля 2025 года министр иностранных дел Армении Арарат Мирзоян и министр иностранных дел Азербайджана Джейхун Байрамов встретились в Анталье в рамках Анталийского дипломатического форума.
Стороны обсудили текущее положение дел в процессе нормализации после завершения работы над текстом «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой».
Министры выразили готовность продолжить диалог.
⤴️ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ «Տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

💬 «Ես կնախընտրեի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա, քանի որ եթե մենք կենտրոնանանք խոչընդոտների վրա, պատմության հարցերի վրա, սկսենք քննարկել՝ ո՞ր տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում կամ ո՞վ է մյուս ազգից ավելի շատ մարդ սպանել, կարծում եմ այդպես մենք համատեղ կերպով կհանգենք նոր հակամարտության: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի ցանկությունն, առնվազն մեր կողմից, կայանում է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու մեջ, այդ թվում՝ մենք քննարկում ենք հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ:

Եվ կրկին, սա նորից մոտեցման հարց է: Ի՞նչ ենք մենք՝ որպես արտաքին գործերի նախարարներներ, այս քննարկման ընթացքում առաջարկում մեր հասարակություններին: Ի՞նչ ենք մենք՝ որպես պետություններ, առաջարկում տարածաշրջանին, աշխարհին: Նորից անցյալ վերադառնա՞լ, թե՞ համատեղ ապագա կառուցել և բարօրություն ապահովել մեր քաղաքացիների համար: Մենք վստահ ենք, որ արդեն իսկ առկա են բոլոր նախադրյալները, դրական նախադրյալներն, այս համաձայնագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսելու, նոր մակարդակ, կամ եթե կուզեք՝ բացելու հարաբերությունների նոր դարաշրջան, խաղաղ հարաբերությունների և բարգավաճման՝ Հարավային Կովկասում և դրանից անդին, ավելի լայն տարածաշրջանում: Այսպիսին է մեր մոտեցումը:

Հիմա ունենք աննախադեպ իրավիճակ. Հայաստանը և Ադրբեջանը, կրկնում եմ՝ խնդրում եմ կենտրոնանալ այս փաստի վրա, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել իրենց միջև համաձայնագրի տեքստի շուրջ՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին: Այս նախադասությունը տալիս է բազմաթիվ հարցերի և մտահոգությունների պատասխաններ: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք կառուցել այս հիմքի վրա, թե՞ մենք պատրաստվում ենք խարխլել այս շատ շոշափելի, պատմական ձեռքբերումը, իսկ հետո բերել մեկ այլ հարց բանակցությունների սեղանին, և հետո մեկ այլ հարց: Սա կարող է վերածվել անվերջ գործընթացի: Արդյո՞ք մենք կենտրոնանում ենք ապագայի, թե՞ անցյալի վրա: Սա է հարցը»։

🔗Ամբողջականը
⤴️Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

💬 «Իրավական տեսանկյունից, աշխարհում գոյություն ունի միայն մեկ մարմին, որը իրավասու է մեկնաբանել և վերլուծել մեր Սահմանադրությունը։ Դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն է։ Անցյալ սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը եզրակացություն տվեց մեկ այլ փաստաթղթի վերաբերյալ, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի վերաբերյալ։ Այդ կանոնակարգում նշվում է, որ սահմանազատումն իրականացվում է՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից, որը, քիչ թե շատ, նույն միտքն է արտահայտում, որ մեր սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մեր՝ որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ, մինչև Խորհրդային Միության փլուզման պահը։ Այսպիսով, անցյալ սեպտեմբերին, մեր Սահմանադրական դատարանը հաստատեց, և դա հանրային փաստաթուղթ է, որ այդ սկզբունքը՝ սահմանների սկզբունքը, ինչը նշանակում է նաև, որ մենք չունենք տարածքային հավակնություններ այդ սահմաններից դուրս, ինչը լիովին համահունչ է մեր Սահմանադրությանը։ Եվ վերջ»։

🔗 Ամբողջականը
⤴️ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

💬 «Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է միևնույն օրը լսել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ խաղաղության օրակարգի վերաբերյալ, հավաստիացումներ և առաջարկներ՝ հարևանների հետ խաղաղություն կառուցելու, սահմանները բացելու, տարածաշրջանում թշնամության էջը շրջելու, նոր դարաշրջան բացելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ մենք բոլորս հիշում ենք, որ դեռ կան չափազանց զգայուն հարցեր: Վերքերը շատ թարմ են, և դժվար է խոսել հնարավոր համագործակցության մասին, բայց Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին կարող է լսել կամ տեսնել իր առօրյա կյանքում, լրահոսում բազմաթիվ հավաստիացումներ այս մասին: Եվ միևնույն օրն այդ նույն քաղաքացին Ադրբեջանի կողմից կարող է լսել մի քանի սպառնալիքներ, այդ թվում՝ նորից ուժի կիրառման սպառնալիքներ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ, այդ թվում՝ սպառնալիքներ, որոնք պարունակում են պահանջներ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ: Դա կարող է հնչել Ազգային ժողովի պատգամավորի մակարդակով, կառավարության հետ սերտորեն առնչվող մեդիա հարթակներից, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Այսպիսով, այդ սպառնալիքը կախված է օդում:

Կա ընտրության հնարավորություն. մեզ համար, մեր ադրբեջանցի, վրացի, թուրք ընկերների համար: Կա ընտրություն. սպասել ևս հարյուր կամ երկու հարյուր տարի, որպեսզի համոզվենք, որ փոփոխություններն անշրջելի են, կամ սկսել գործընթաց՝ դնելով մեկ աղյուս, հետո մեկ այլ աղյուս, հետո ևս մեկը՝ այս կերպ կառուցելով խաղաղ տարածաշրջան, հաստատել համագործակցություն՝ էներգետիկ ծրագրեր, տարանցիկ ծրագրեր: Դուք անդրադարձաք օդային կապի թեմային, ես կարող եմ նաև մի փոքր ավելին մանրամասնել այդ մասին, ինտերնետ մալուխներ, զբոսաշրջություն: Համագործակցության այնքան շատ ուղիներ կան, և ես հավատում եմ, որ Վրաստանը կարող է առաջնորդել տարածաշրջանում: Մենք կարող ենք կապել հասարակություններին՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին, այլ նաև՝ Վրաստանի և Թուրքիայի»։

🔗 Ամբողջականը
Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
---
12 апреля на полях Антальийского дипломатического форума министр иностранных дел Армении Арарат Мирзоян провел встречу с министром иностранных дел Турции Хаканом Фиданом.

Министры обсудили текущие пункты двусторонней повестки дня Армения-Турция.

Также состоялся обмен мнениями по региональным и международным событиям.
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎙️Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին:
---
🎙️В рамках Анталийского дипломатического форума министр иностранных дел Армении Арарат Мирзоян дал интервью действующим в Турции СМИ.
🎙Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին
---
🎙На полях Антальийского дипломатического форума министр иностранных дел Республики Армения Арарат Мирзоян дал интервью «CivilNet»
⤴️ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը.

💬 Նախարար Միրզոյանը նշել է. «Ես կնախընտրեի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա, քանի որ եթե մենք կենտրոնանանք խոչընդոտների վրա, պատմության հարցերի վրա, սկսենք քննարկել՝ ո՞ր տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում կամ ո՞վ է մյուս ազգից ավելի շատ մարդ սպանել, կարծում եմ այդպես մենք համատեղ կերպով կհանգենք նոր հակամարտության: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի ցանկությունն, առնվազն մեր կողմից, կայանում է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու մեջ, այդ թվում՝ մենք քննարկում ենք հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ:

(…) Եվ կրկին, սա նորից մոտեցման հարց է: Ի՞նչ ենք մենք՝ որպես արտաքին գործերի նախարարներներ, այս քննարկման ընթացքում առաջարկում մեր հասարակություններին: Ի՞նչ ենք մենք՝ որպես պետություններ, առաջարկում տարածաշրջանին, աշխարհին: Նորից անցյալ վերադառնա՞լ, թե՞ համատեղ ապագա կառուցել և բարօրություն ապահովել մեր քաղաքացիների համար: Մենք վստահ ենք, որ արդեն իսկ առկա են բոլոր նախադրյալները, դրական նախադրյալներն, այս համաձայնագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսելու, նոր մակարդակ, կամ եթե կուզեք՝ բացելու հարաբերությունների նոր դարաշրջան, խաղաղ հարաբերությունների և բարգավաճման՝ Հարավային Կովկասում և դրանից անդին, ավելի լայն տարածաշրջանում: Այսպիսին է մեր մոտեցումը:

(…) Հիմա ունենք աննախադեպ իրավիճակ. Հայաստանը և Ադրբեջանը, կրկնում եմ՝ խնդրում եմ կենտրոնանալ այս փաստի վրա, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել իրենց միջև համաձայնագրի տեքստի շուրջ՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին: Այս նախադասությունը տալիս է բազմաթիվ հարցերի և մտահոգությունների պատասխաններ: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք կառուցել այս հիմքի վրա, թե՞ մենք պատրաստվում ենք խարխլել այս շատ շոշափելի, պատմական ձեռքբերումը, իսկ հետո բերել մեկ այլ հարց բանակցությունների սեղանին, և հետո մեկ այլ հարց: Սա կարող է վերածվել անվերջ գործընթացի: Արդյո՞ք մենք կենտրոնանում ենք ապագայի, թե՞ անցյալի վրա: Սա է հարցը»։

🔗 Ամբողջականը
💬 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Ամբողջ աշխարհը խոսում է նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների մասին, և մենք լիովին համամիտ ենք այս տրամաբանության հետ։ Ավելին, մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։ Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Օրինակ, ես կարծում եմ՝ սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար. մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները։ Այսինքն, այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։
Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։ Վերջապես, մեր տեսանկյունից, այս նախագիծն ունի լոգիստիկ պատկերն արմատապես փոխելու ներուժ՝ առնվազն տարածաշրջանային մակարդակով։
(…) Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։
(…) Գիտեք՝ այս պահին մենք իսկապես ունենք շոշափելի հնարավորություն։ Սա, ըստ էության, քաղաքական առաջնորդության խնդիր է։ Հարցն այն է, թե ինչ ապագա ենք մենք պատկերացնում ու առաջարկում մեր հասարակություններին, մեր պետություններին և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանին։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում»։

🔗 Ամբողջականը
🔗The interview of Foreign Minister of Armenia Ararat Mirzoyan to Turkish NTV
Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները:

Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ հետ գործընկերությունների խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
2025/04/15 07:47:59

❌Photos not found?❌Click here to update cache.


Back to Top
HTML Embed Code: