Telegram Group & Telegram Channel
Hakob Badalyan
🔥 Արդեն գրեթե երկու օր Վաշինգտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, արել է ընդամենը մեկ էական հայտարարություն: «Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային…
💥Ինքնին փաստը, որ ԱՄՆ աշխատանքային այցի մեկնարկի առաջին երկու օրերին Հայաստանի վարչապետը որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ գործադիր իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուցչի հետ, արդեն իսկ հարաբերության գործնական մակարդակի որոշակի ցուցիչ է:

Կլինի՞ ի վերջո հանդիպում, թե՞ ոչ: Այստեղ էական է նաեւ տարբերակել հանդիպումն ու շփումը: Միջոցառումների շրջանակում, որոնց մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը՝ Կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողով եւ Ազգային աղոոթքի նախաճաշ, շփումները բնականաբար ունեն մեծ հավանականություն:

Բայց, իրական ցուցիչը հանդիպումներն են: Եվ, այն, որ այցի փաստացի առաջին կեսին չի եղել գործադիրի մակարդակում որեւէ հրապարակային հանդիպում, արդեն իսկ ցուցիչ է:

Բայց, այստեղ չկա նաեւ զարմանալի ոչինչ: Ինչպես նշել եմ բազմիցս, հայ-ամերիկյան հարաբերության շուրջ վերջին մեկ-երկու տարիների մեծ աղմուկը գործնականում զուրկ է եղել միջպպետական բովանդակությունից եւ պայմանաավորված է եղել ԱՄՆ աշխարհաքաղաքական մոտիվներով, որոնց պարագայում գլխավոր հետաքրքրությունը եղել է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա սխեմայի ձեւավորումը:

Նախօրեին անդրադարձել եմ, թե որն է եղել Նիկոլ Փաշինյանի այցի անցնող երկու օրերի թերեւս միակ էական հայտարարությունը, եւ ինչու՞ եմ հենց դա համարում գոնե առայժմ ԱՄՆ այցի ընթացքում հնչած միակ էականը:

Եվ վերստին, ընկերներ, հետեւորդներ, իմ այդ դիտարկումները ամենեւին այն մասին չեն, թե ինչ վատը կամ խորամանկն է ԱՄՆ, այլ այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերությունն էլ գերազանցապես կենացների տրամաբանությամբ փաթաթելը, ինչպես ժամանակին եղել է հայ-ռուսականը, ժամանակի ընթացքում տանելու է ուղիղ այնպիսի հանգրվանի, ուր տարել է հայ-ռուսական հարաբերությունը: Ընդ որում, տանելու է գուցե ավելի արագ, որովհետեւ իրադարձությունները սկսել են զարգանալ ավելի արագ:

group-telegram.com/badalyanrakurs/1912
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1912

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Under the Sebi Act, the regulator has the power to carry out search and seizure of books, registers, documents including electronics and digital devices from any person associated with the securities market. "We as Ukrainians believe that the truth is on our side, whether it's truth that you're proclaiming about the war and everything else, why would you want to hide it?," he said. In a message on his Telegram channel recently recounting the episode, Durov wrote: "I lost my company and my home, but would do it again – without hesitation." "Markets were cheering this economic recovery and return to strong economic growth, but the cheers will turn to tears if the inflation outbreak pushes businesses and consumers to the brink of recession," he added. The fake Zelenskiy account reached 20,000 followers on Telegram before it was shut down, a remedial action that experts say is all too rare.
from ms

Telegram Hakob Badalyan
FROM American