Telegram Group & Telegram Channel
Ես վերջերս մի սարսափելի բան հասկացա՝ ամբողջ կյանքը հավասարվում է «սպասի» բառին։ Դու ամբողջ ժամանակ սպասում ես։ Սպասում ես մինչև սուրճը սառչի։ Սպասում ես ամռան։

Նոր տարվան ես սպասում։ Սպասում ես, որ աստերոիդ ընկնի և քո կատուն վերջապես կշտանա։ Դու ֆեյսբուքի հաղորդագրության ես սպասում և հեռախոսազանգի։

Կապ չունի թե քանի տարեկան ես՝ երեսուն, յոթանասուն թե հինգ։

Քառասունում Դու սպասում ես, որ կինդ աշխատանքից վերադառնա, իսկ հինգում՝ որ մայրիկդ քեզ մանկապարտեզից վերցնի։ Եվ սպասում ու սպասում ես՝ աշխատավարձ, ֆիլմի ավարտ, ծովից՝ լավ եղանակ, երբ կվերանան քո ավելորդ կիլոգրամները իսկ գալիս են ճերմակ մազերդ։ Սպասում ես քո վախերի նկատմամբ հաղթանակի և մրցակցիդ պարտությանը։

Սպասում ես, սպասում, սպասում։

Սպասում ես նվերի և ուղղակի բարի խոսքի։ Սպասում ես նենգության և տրամվայի։ Սպասում ես պիցցայի առաքումը տեղ հասնի և աշխատանքային օրվա ավարտին։ Եվ կրկին սպասում ես, սպասում, սպասում։ Սպասում են բոլորը, ամեն ինչի ու միշտ։ Եվ նույնիսկ գնդապետն է նամակի սպասում, չնայած որ իրեն ոչ ոք չի գրում։

Սակայն ամենաքաղցրը այն է, որ ինչ-որ մեկը նաև սպասում է քեզ։ Ոչ թե այն բանի համար, որ քեզանից իրեն ինչ-որ բան է պետք, այլ ուղղակի սպասում է, որովհետև դու կաս։ Կարևոր չէ, թե որտեղ են քեզ սպասում՝ ցանցում, տանը կամ դժոխքում... Շտապեք նրանց մոտ, ով սպասում է։ Երբեմն նրանց սովորական մի «մռռոց» արդեն բավական է, որ նրանք իրենց հանգիստ զգան, որ դու կաս, որ դու այստեղ ես։

Վիկտոր Արոնովիչ Մալախով փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Թարգմանությունը՝ © Мигрдат Мадатян

#մադաթյան_հոգեբանական_կենտրոն

group-telegram.com/drmadatyan/1214
Create:
Last Update:

BY Психологический Центр «МАДАТЯН»

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/drmadatyan/1214

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

The SC urges the public to refer to the SC’s I nvestor Alert List before investing. The list contains details of unauthorised websites, investment products, companies and individuals. Members of the public who suspect that they have been approached by unauthorised firms or individuals offering schemes that promise unrealistic returns Recently, Durav wrote on his Telegram channel that users' right to privacy, in light of the war in Ukraine, is "sacred, now more than ever." Unlike Silicon Valley giants such as Facebook and Twitter, which run very public anti-disinformation programs, Brooking said: "Telegram is famously lax or absent in its content moderation policy." In 2018, Russia banned Telegram although it reversed the prohibition two years later. The message was not authentic, with the real Zelenskiy soon denying the claim on his official Telegram channel, but the incident highlighted a major problem: disinformation quickly spreads unchecked on the encrypted app.
from ms

Telegram Психологический Центр «МАДАТЯН»
FROM American