Telegram Group & Telegram Channel
🤷‍♂️🤦‍♂️ՊԵԿ-ն ապօրինի է ստուգում Հայաստան ժամանող քաղաքացիներին։

Պետական եկամուտների կոմիտեն այսօր մի անիմաստ հայտարարություն էր տարածել՝

«Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորելով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։

Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում անուղղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ։»

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մաքսային ծառայությունը, նշված հանգամանքով պայմանավորված, իրականացնելու է ուժեղացված մաքսային հսկողություն՝ զարտուղի ճանապարհներով առևտրային նշանակության բջջային հեռախոսների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կանխարգելելու նպատակով»,-ասված է ՊԵկ հաղորդագրության մեջ։

Իրականում, շատ ծիծաղելի է նման պրիմիտիվ հաղորդագրություն կարդալը ՊԵԿ-ի կողմից, այն էլ iPhone 16 մոդելի հատուկ շեշտադրմամբ, որովհետև մարդիկ միայն iPhone 16 չէ, որ բերում են կամ պետք է բերեն իրենց հետ այլ երկրներից, հիմնականում՝ Դուբայից։

Ընդ որում, խոսքը միայն օդային ճանապարահով ժամանողներին չի վերաբերում, ցամաքային մաքսակետերում ևս ՊԵԿ-ը ստուգում է կամ պետք է ստուգի Հայաստան մուտք գործող քաղաքացիներին, բայց, չգիտես ինչու, միայն «Զվարթնոցն» են շեշտել՝ հավանաբար հաշվի առնելով ԱՄԷ-ից ժամանողների հանգամանքը։

Այն, որ որոշել են խստացնել զարտուղի ճանապարհներով էլեկտրատեխնիկայի նեմուծման դեպքերի հայտնաբերումը, դա նորմալ է ու ՊԵԿ-ի գործառույթն է հենց, բայց վատն այն է, որ ՊԵԿ-ն այդ խստացումը իրականացնում է օրենքի խախտմամբ։

Համենայն դեպս, մեզ ասացին, որ ՊԵԿ մաքսավորներն իրավունք չունեն «կանաչ ուղի» ընտրած քաղաքացուն ստիպել, որ ինքը պարտադիր անցնի կարմիր ուղիով, որպեսզի զննության ենթարկեն իր պայուսակը։

Դրա համար անհրաժեշտ է համապատասխան գրավոր որոշում, որը ՊԵԿ մաքսավորները չեն ներկայացնում և բավարարվում են բանավոր խնդրանքով, երբեմն՝ կոպիտ կերպով պահանջ ներկայացնելով, ինչն օրենքի խախտում է։
Թեև նկատենք, որ վերջին շրջանում սկսել են ավելի քաղաքավարի իրենց պահել, բայց միևնույն է՝ գրավոր որոշում չեն ներկայացնում, թե որ օրենքի որ կետի հիման վրա են խնդրում-պարտադրում, որ քաղաքացին «կարմիր ուղիով» անցնի և իր իրերը հանձնի զննության։

Իրականում, այս ամենի դեպ պայքարի այլ՝ ավելի արդյունավետ և օրինական մեթոդներ կան, օրինակ՝ նույն հեռախոսների IMEI-ների արգելափակումը, երբ քաղաքացին, եթե իսկապես իր անձնական օգտագործման համար է տվյալ հեռախոսը ներմուծել Հայաստան, պետք է երեք օրվա ընթացքում գնա և որևէ բջջային օպերատորի մոտ տվյալ հեռախոսը գրանցի, հակառակ պարագայում՝ երեք օր անց հեռախոսը կարգելափակվի։

Այս մեթոդը տարիներ առաջ քննարկվել է ՊԵԿ-ում, սակայն այսօր այս կամ համանման այլ մեթոդ կիրառելու փոխարեն նախընտրում են անօրինական և անհասկանալի մեթոդներով պայքարել նման երևույթների դեմ։

Այս հարցերի շուրջ MediaHub-ն առավոտից փորձում էր որևէ մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից՝ ակնկալելով համապատասխան որևէ պաշտոնյանի հետ հարցազրույց, սակայն ՊԵԿ լրատվականը մի քանի ժամ տանել-բերելուց հետո այդպես էլ հարցազրույց չկազմակերպեց։

Մեր ուժերով գտանք ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետ Գարիկ Մինասյանի հեռախոսահամարը, զանգահարեցինք իրեն, խոստացավ մի քանի րոպեից հետ զանգել ու այդպես էլ խոստումը չկատարեց՝ հետ չզանգեց։

Ավելի ուշ պարզվեց՝ մի ամբողջ մաքսատան ղեկավար պետք է լրատվականից «դաբռո» ստանա, որ համարձակվի մեկնաբանություն տալ լրագրողին։ Լրատվականն էլ, ինչպես հասկացանք, իր «ֆունկցիաների շրջանակներում» այնպես է արել, որ հանկարծ մաքսատան պետը չխոսի այս թեմայով ու մեկնաբանություն չտա։

Այսինքն՝ նախընտրում են օրենքի խախտմամբ ամեն քաղաքացու, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից ժամանող քաղաքացու մեջ պոտենցիալ հանցագործ կամ օրինախախտ տեսնել, բայց չեն ցանկանում դրա վերաբերյալ պարզաբանում տալ, որ գուցե այդ քաղաքացիները համոզվեն՝ իրականում ճիշտ են անում։

/Վահե Մակարյան/

@arcaxinfo

group-telegram.com/arcaxinfo/42317
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/42317

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Perpetrators of these scams will create a public group on Telegram to promote these investment packages that are usually accompanied by fake testimonies and sometimes advertised as being Shariah-compliant. Interested investors will be asked to directly message the representatives to begin investing in the various investment packages offered. Stocks dropped on Friday afternoon, as gains made earlier in the day on hopes for diplomatic progress between Russia and Ukraine turned to losses. Technology stocks were hit particularly hard by higher bond yields. Lastly, the web previews of t.me links have been given a new look, adding chat backgrounds and design elements from the fully-features Telegram Web client. "We as Ukrainians believe that the truth is on our side, whether it's truth that you're proclaiming about the war and everything else, why would you want to hide it?," he said. Telegram, which does little policing of its content, has also became a hub for Russian propaganda and misinformation. Many pro-Kremlin channels have become popular, alongside accounts of journalists and other independent observers.
from nl

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American