Telegram Group Search
Հայաստան այցելող զբոսաշրջիկների նախընտրելի վայրերն է հրապարակել է Վիճակագրական կոմիտեն

Պարզվում է` 2024–ի հունվար–սեպտեմբերի ամիսներին ամենաշատ զբոսաշրջիկներ ունեցել է Գառնիի հեթանոսական տաճարն ու Գեղարդի վիմափոր եկեղեցին։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
❄️ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում ժամը 9:00-ի դրությամբ։ 🌫Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ @ArmeniaSputnik
🌫 Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազից մինչև Գեղադիրի ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

@ArmeniaSputnik
2026 թ-ի հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային համակարգով, ասուլիսին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

ՊԵԿ հարթակում պետք է ներկայացվի այն տեղեկատվությունը, որը պարտադիր է աշխատանքային պայմանագրի համար։ Մնացած տեղեկատվության հրապարակման մասով գործատուն և աշխատողն են որոշում` ներառված լինի դա աշխատանքային պայմանագրում, թե ոչ։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
423 հայկական բեռնատար է մնացել Վերին Լարսում; Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։ Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 1555 բեռնատար տարբեր երկրներից։ @ArmeniaSputnik
Ձյան առատ տեղումների պատճառով փակվել է Թբիլիսիից Գուդաուրի (Ռուսաստանի սահման) տանող ճանապարհը

Ներկայումս Գուդաուրի-Մլեթա հատվածում բոլոր տեսակի տրանսպորտի համար արգելված է երթեւեկությունը։ Սահմանափակումները մտցվել են ձնահոսքի վտանգի պատճառով։ Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն. ձյան տեղումները կարող են տևել մի քանի օր։

Վարորդներին խորհուրդ է տրվում մնալ Թբիլիսիիում և չգնալ դեպի Վերին Լարսի անցակետ մինչև եղանակի բարելավումը։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Հայաստան այցելող զբոսաշրջիկների նախընտրելի վայրերն է հրապարակել է Վիճակագրական կոմիտեն Պարզվում է` 2024–ի հունվար–սեպտեմբերի ամիսներին ամենաշատ զբոսաշրջիկներ ունեցել է Գառնիի հեթանոսական տաճարն ու Գեղարդի վիմափոր եկեղեցին։ @ArmeniaSputnik
2025-ի հունվարին ՀՀ այցելել է 139 482 զբոսաշրջիկ

Առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%):

2024թ․ հունվարին Հայաստան էր այցելել 154 319 զբոսաշրջիկ։

@ArmeniaSputnik
ՌԴ-ն ինտենսիվ քաղաքական երկխոսություն է վարում ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ գործընկերների հետ. Լավրովը ելույթ է ունենում Պետդումայում

▫️Մոսկվան գործընկերներ ունի բոլոր մայրցամաքներում։

▫️Ռուսաստանը առաջ է տանելու եվրասիական տարածքում այնպիսի կազմակերպության ստեղծման հայեցակարգը, որը կմիավորի մայրցամաքի բոլոր երկրներին։

▫️Արդեն հիմա Մոսկվան նոր պայմանագրեր է կնքում հարևանների հետ և զարգացնում կապերը նրանց միավորումների հետ։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սերգեյ Լավրովը դեմ է, որ ԵԱՏՄ երկրներից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների համար վիզային ռեժիմ գործի

«Միգրանտների ժամանումը պետք է վերահսկվի, և համապատասխան մարմինները պետք է հասկանան, թե որտեղ են նրանք աշխատում, ով է պատասխանատու Ռուսաստանի Դաշնության օրենքները պահպանելու համար: Բայց այդ ամենը կարելի է անել առանց դաշնակիցների հետ հարաբերությունները խոչընդոտելու»,– ասել է ՌԴ արտգործնախարարը Պետդումայում։

@ArmeniaSputnik
❗️Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգում է. Իսրայելի իշխանությունները փորձում են առգրավել իր ունեցվածքը

Երուսաղեմի քաղաքապետարանը պատրիարքարանին մեղադրել է 1994 թվականից ի վեր իբր կուտակված հարկերը չվճարելու մեջ և այժմ ձգտում է բռնագրավել այն գույքը, որը դարեր շարունակ պատկանել է Հայ Առաքելական եկեղեցու թեմին: Այս մասին ասվում է X սոցցանցում թեմի տարածած հաղորդագրության մեջ:

Արդեն տևական ժամանակ է, ինչ Երուսաղեմի հայկական եկեղեցին և համայնքը ճնշման տակ են։ Անցյալ տարի մի քանի հարձակումներ են եղել քահանաների և համայնքի այլ անդամների վրա:


@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ղրիմը Ռուսաստանի մաս է դարձել 1783 թվականին

Այդ պատճառով էլ ուղիղ 11 տարի առաջ՝ 2014 թվականին տեղի ունեցած իրադարձություններն անվանում են Ղրիմի վերամիավորում Ռուսաստանին։

Ընդ որում՝ 18-րդ դարում ոչ միայն թերակղզին է միացել Ռուսական կայսրությանը։

Այսպես, արդեն 1791 թվականին Ռուսաստանի կազմ մտան Հյուսիսային Սևծովյան տարածաշրջանի հողերը, այդ թվում ժամանակակից Օդեսայի մարզի տարածքը։
Կիևը կարող է մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Եվրոպայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ՝ բանակցությունները խափանելու նպատակով, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կփորձի նմանատիպ հարձակումներ իրականացնել Գերմանիայում, Բալթյան երկրներում և Սկանդինավիայում: Հնարավոր է նաև, որ Կիևը նախապատվությունը տա Սլովակիային և Հունգարիային։

@ArmeniaSputnik
Փաշինյանի արտաքին քաղաքական որոշումներն ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից. Վարդան Օսկանյան

▪️Նա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ ՌԴ–ն պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Փաշինյանի օրոք ՀՀ–ն մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։

▪️Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։ ՀՀ–ին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։

▪️Որքան երկար Փաշինյանը մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի։ Փոփոխության ժամանակը հիմա է։

@ArmeniaSputnik
❄️Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի տարածաշրջաններում ժամը 17:00-ի դրությամբ ձյուն է տեղում։

🚚Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

🌫Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում, խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։

@ArmeniaSputnik
🇦🇲🇷🇺 «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ավելի քան 700 ռուսալեզու գիրք են նվիրել մի շարք դպրոցների

Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ։

@ArmeniaSputnik
Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները հատել են Ուկրաինայի հետ սահմանը Կուրսկի շրջանում։

Նրան մեկ ժամ առաջ հայտնել են, որ մարտական շփման գծի ողջ երկայնքով առաջ են շարժվում ՌԴ զինված ուժերը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ. Պուտին

▫️Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների։ Մոսկվան երբեք չի հրաժարվել այդ բանակցություններից, Եվրոպայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևը նույնիսկ իրեն արգելել է բանակցել Մոսկվայի հետ։

▫️Էր Ռիադում կայացած բանակցություններին ԱՄՆ ներկայացուցիչները բաց էին միասին աշխատելու համար։ ՌԴ–ի և ԱՄՆ-ի երկխոսության համար միջնորդներ պետք չեն։ Բարձր եմ գնահատում բանակցությունների արդյունքը։ Մոսկվան և Վաշինգտոնը նաև առաջին քայլերն են արել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում համագործակցության ուղղությամբ։

▫️Ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի բերի, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը կվերսկսվի։

▫️ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների մասին. «Ուրախ կլինեի հանդիպել Թրամփի հետ, բայց հանդիպումը պետք է նախապատրաստել»։

@ArmeniaSputnik
❗️Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել

Արցախի նախկին պետնախարարը հայտարարել է, որ այս եղանակով բողոքում է Բաքվում իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի դեմ։

1. Իմ գործը ապօրինի քննում է ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն գործին. ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է ընդամենը 21 օր:

3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, թարգմանական սխալներն աղավաղում են մեղադրանքների էությունը:

4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա:

5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6. Նիստերն անցկացում են գաղտնի և փակ: Միջազգային լրագրողների և ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
📌FlyOne Armenia-ն ընդգրկվել է Մոլդովայի տարածքում արգելված ավիաընկերությունների ցանկում

Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության համապատասխան հրամանն ուժի մեջ է մտել այսօր` փետրվարի 19-ին, և ներառում է աշխարհի ավելի քան 130 ավիաընկերություն։

@ArmeniaSputnik
2025/02/19 15:03:58
Back to Top
HTML Embed Code: