group-telegram.com/badalyanrakurs/1911
Last Update:
💥 Օրը եզրափակեմ Էրդողանի եւ Սիրիայի այսպես ասած նոր ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ Շարաայի հանդիպումով, որ տեղի է ունեցել Անկարայում:
Որքան էլ Թուրքիան դիտարկում ենք Սիրիայում տեղի ունեցած փոփոխության հիմնական «հոգաբարձու», այդուհանդերձ մեղմ ասած ավելի քիչ չէ հավանականությունը, որ Անկարայի համար Սիրիան ավելի շուտ կարող է վերածվել «հոգեւարքի»:
Իհարկե մի քիչ այսպես ասածսուր արտահայտություն եմ օգտագործում, բայց ըստ ամենայնի Անկարայի հաղթանակը թերեւս ավելի շատ նախնական տպավորություն է, քան ամուր գործընթաց:
Իսկ դրա նուրբ վկայություն է օրինակ այն, որ այդուհանդերձ, թեկուզ դիտվելով թուրքական պրոքսի, Սիրիայի այսպես ասած ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ Շարաային իր առաջին արտերկրյա այցը կատարել է Սաուդյան Արաբիա, հետո նոր միայն Անկարա: Սրանք նշանային հանգամանքներ են:
Ահմադ Ալ Շարաային իհարկե դեռ շաատ երկար ժամանակ է Էրդողանին «հայր ճանաչելու», բայց դրանով հանդերձ, նա փորձելու է աստիճանաբար, նրբորեն դուրս գալ «որդեգրի» կարգավիճակից: Իսկ դրա համար նախադրյալներ առկա են, որովհետեւ Սիրիայի հարցում դեռ նոր է միայն սկսում ինչպես ասում են՝ «գորգի տակի պայքարը»:
ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, որ Արեւմուտքը ուզում է սիրիական կարգավորումից դուրս թողնել Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին, միաժամանակ նշում, թե Սիրիայում եղած տարբեր խմբավորումների միջեւ երկխոսությունը այդքան էլ լավ չի ընթանում: Սա այլ բան չէ, քան սպառնալիք, առաջին հերթին Թուրքիային, ոչ թե Արեմուտքին:
Սպառնալիք այն իմաստով, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը կարող են Սիրիայում խաղալ ապակայունացման վրա, իսկ դրա ռեսուրսները նրանք ունեն, այդ թվում Սիրիայի նոր կառավարությունը չենթարկվող որոշ զինված խմբավորումների տեսքով: Իսկ Սաուդյան Արաբիան եռյակի հետ ունի բարվոք աշխատանքային հարաբերություն:
Հիշեցնեմ օրերս տարածված տեղեկությունը, որ Ռուսաստանը Պուտին-Տրամպ հանդիպման հնարավոր վայր դիտարկում է կամ Էմիրությունները կամ Սաուդյան Արաբիան: Այսինքն, չի դիտարկում Թուրքիան, որը եւս նշվում էր հնարավոր վայրերի շարքում:
Անկարան իհարկե Բրիտանիայի «կորդինատորությամբ» եւ հնարավոր է Ֆրանսիայի անուղղակի ներգրավվածությամբ կփորձի խաղալ Կատարի եւ Իսրայելի հետ: Թուրքիան ու Կատարը պաշտպանության նախարարների մակարդակով կնքել են գործակցության նոր համաձայնագիր:
Ի դեպ, Կատարի էմիրն էլ առաջին օտարերկրացի պաշտոնյան է, որն այցելել է Սիրիա՝ նոր կառավարության պաշտոնավարման շրջանում: Կատարը կփորձի իհարկե իր փողերով հակակշռել Սաուդյան Արաբիայի փողին: Սիրիայի նոր կառավարությանը փող պետք է շատ, իսկ Թուրքիան դա չունի: Սաուդների այդ առավելությունը կփորձի չեզոքացնել Կատարի միջոցով: Բայց, Կատարը վատ հարաբերություն չունի նաեւ Իրանի հետ:
Մերձավոր արեւելքում պաատկերը միշտ է շատ խայտաբղետ, բայց այսօր առավել քան բարդ է, որովհետեւ գերտերությունները ոչ թե պարզապես պրոքսի պայքար են մղում այնտեղ, այլ բաժանում աշխարհն ու ռեգիոնը: 🇹🇷🇸🇾🇺🇸🇷🇺🇮🇷🇨🇳🇬🇧🇸🇦🇮🇱🇶🇦🇫🇷
BY Hakob Badalyan
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1911