Telegram Group Search
🎓 Կրթության տապան | Երեխաների ոգևորությունն ու արդյունքները նվազում են. ինչո՞ւ

📊 Ինչու՞ են զարգացած երկրներում դպրոցականների առաջադիմությունն ու մոտիվացիան անկում ապրում՝ չնայած ներդրված ռեսուրսներին։

💡 Բացահայտեք պատճառներն ու հնարավոր լուծումները ՍիվիլՆեթի հերթական թողարկման մեջ՝ https://youtu.be/eldq5nvzWu4
🖌️ Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է։
🙂 Առաջարկում ենք լսել Պարույր Սևակի «Խաղալիք սարքողը» ստեղծագործությունը, որը կարդում է ՍիվիլՆեթի Գևորգ Հարոյանը։ https://youtu.be/qIQO1od1bhw
📌 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ. այդ մասին Քննչական կոմիտեից հայտնեցին ՍիվիլՆեթին՝ հավելելով, որ Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն: ՔԿ-ից հայտնում են, որ բացի Սահակյանից, քրեական գործ է հարուցվել ևս տասներկու անձի նկատմամբ։
👉 https://www.civilnet.am/news/813728/
🖋️ Համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ ստորագրահավաք է կազմակերպվում
📌 «Իշխանության կողմից ներկայացված համընդհանուր հայտարարագրման համակարգը խայտառակ ռեֆորմ է, որը վերաբերելու է բոլոր քաղաքացիներին՝ չունենալով որևէ նպատակ ծառայելու պետությանը և հանրությանը, հետևաբար առկա է քաղաքացիների արդարացի մեծ դժգոհություն». ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ այս համակարգի չեղակումն այլընտրանք չունի։
👉 https://www.civilnet.am/news/813777/
#CivilNetCheck

🚨 2024-ին ծախսվել է ռազմարդյունաբերության բյուջեի ընդամենը 25%-ը։
🔍 5,82 մլրդ դրամ պլանավորված բյուջեից ծախսվել է միայն 1,5 մլրդ-ը։ Պլանավորված 18 ծրագրից իրականացվել է ընդամենը 4-ը։

📊 Վերջին չորս տարում նկատվում է բյուջեի կատարողականի նվազման միտում։ Ամեն տարի խոստացվում են ռեկորդային թվեր, սակայն դրանք մնում են թղթի վրա։

👉https://www.civilnet.am/news/813779/
📌 Երևանի քաղաքապետարանը սկսել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցման գործընթացը։ Այդ նպատակով արդեն իսկ քաղաքապետարանը հայտարարել է համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման մրցույթը։

👉 https://www.civilnet.am/news/814016/
֏ 💸 Հունվարի 27-ից շրջանառության մեջ կմտնեն նոր 20 000-դրամանոցներ
💰 Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած շուրջ 102 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա 71 մլրդ դրամի համեմատ աճը կազմել է 43 տոկոս:
#CivilNetCheck

💬 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 24-ին շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Ցեղասպանության վերաբերյալ հարցին ի պատասխան, դիտարկում է արել. «Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել։ Էս մենք պետք է հասկանա՞նք, թե՞ չպետք է հասկանանք»։

📃 Առաջին անգամ չէ, որ վարչապետը նման հարցադրումներ է անում։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանության թեմայի պաշտոնականացումը ճշգրիտ համընկել է Խորհրդային Միության և Արևմուտքի հարաբերությունների սրման, Կարիբյան ճգնաժամի հետ։

📝#CivilNetCheck-ն անդրադարձել էր այս պնդմանը՝ ներկայացնելով պատմական փաստեր, թե իրականում ինչպես և ինչ պայմաններում է հնարավոր եղել բարձրաձայնել Հայոց ցեղասպանության հարցը և այն բերել օրակարգ։

👉https://www.civilnet.am/news/797736/
#CivilNetCheck

🏗️ Ֆրանսիայի աջակցությամբ կառուցվող Վեդու ջրամբարի շինարարությունը դեռ չի ավարտվել։

2017-ից մեկնարկած ջրամբարի շինավարտի ժամկետները բազմիցս երկարաձգվել են։

💰 Կառավարությունը շինարարական ընկերությանը 1,6 մլրդ դրամի վարկ է տրամադրել նախագիծն ավարտին հասցնելու համար։

👉https://www.civilnet.am/news/814062/
Հունվարի 27-ին մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Այս մասին հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն։
Թուրք պաշտոնյաները քննարկել են Հայաստանին հարակից Կարսի Աքյաքյա շրջանի «Արևելյան դարպասի» բացումը

Ավելին
2025/01/28 03:13:22
Back to Top
HTML Embed Code: