Telegram Group Search
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ամեն օր, երբ դուք զբաղվում եք ձեր գործերով, ես էլ զբաղվում եմ իմ առաջնային գործով՝ հետևում եմ, ուսումնասիրում եմ և վերլուծում են այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում ու Ադրբեջանում և նրանց շուրջ։ Դա իմ գործն է։ Ցավոք, ամեն օր ես տեսնում եմ, թե ոնց են այդ…
Նկարում Թուրքիայի իշխանությունների գլխավոր մեդիաներից «Daily Sabah»-ի հոդվածներից մեկն է, որտեղ հեղինակները պնդում են, որ Թուրքիան պետք է աջակցի Հայաստանի դե-ֆակտո վարչապետին, քանի որ վերջինս կիրականացնի բոլոր թուրքական պահանջները։
Հոդվածը գրված է դեռևս 2021 թ. մարտին։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Հոդվածներ ու վերլուծություններ թուրքական մամուլից, որտեղ երևում է, թե ոնց են Թուրքիան ու Ադրբեջանը պահանջում Հայաստանի սահմանադրության փոփոխություն։

Եթե դնեմ 2020 թ. նոյեմբերից հետո եղած բոլոր նմանատիպ հոդվածները, ելույթները, հայտարարությունները, ապա դուք հաստատ կջնջեք այս ալիքը, իսկ թելեգրամը ինձ կարգելափակի սփամի համար։

Չտրվե՛ք մանիպուլյացիային։
Ո՛չ թրքացմանը։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Ըստ ադբեջանական աղբյուրների` իրանական հաքերները գրոհել են report.az, oxu.az, azpolitika.info, baku.ws, caliber.az և մի շարք այլ խոշոր ադրբեջանական մեդիա-կայքերի վրա` հաջողելով որոշները կոտրել:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Սա ընդամենը ձյուն է:
Սպասված ձյուն:
Ձմռանը:

Իսկ հիմա պատկերացրեք, որ ձյան դեմ այս ոճով պայքարողները ապահովում են մեր անվտանգությունը...

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Առաջիկա օրերին կարող է թեժ լինել նաև Աբխազիայում, որը դարձյալ մեզ հետ է փոխկապակցված։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եթե հաղթի ավելի մեծ շանսեր ունեցող թեկնածու Բադրա Գունբան, ապա նախ հայկական համայնքի դիրքերը կուժեղանան (հայերը Աբխազիայում կազմում եմ ողջ բնակչության մի զգալի մասը), այլև հեռանկարներ են բացվում Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու վերագործարկման համար, ինչը էականորեն կօգնի մեր ապրանքաշրջանառությանը։
Աբխազ-վրացական երկաթուղու բացմանը դեմ երկրներից է Թուրքիան, որը աջակցում է պրոթուրքական թեկնածու Ադգուր Արձինբային։

Ըստ ռուսական աղբյուրներում վերջերս տարածված տեղեկատվության՝ Արձինբան 2024 թ. դեկտեմբերին հանդիպել է Թուրքիայի հյուպատոսի հետ և խնդրել վերջինիս աջակցությունը ընտրություններում։

Մի խոսքով, ձյունը մեր միակ պրոբլեմը չի։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Պետք չէ լինել մասնագետ, որ հեշտությամբ կռահես, որ այսօրվա Հայաստանում բռնելու, լռեցնելու, պիտակավորելու, հետապնդելու են բոլորին, ով ուզում է և պայքարում է անկախ Հայաստանի, այլ ոչ թե թուրքական վիլայեթ դառնալու համար: Ով չի վախենում իր կարծիքն ասել, որը կտարբերվի ներկայիս իշխանական գծից:

Այս նույն պատճառով հետապնդում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչ Էդգար Ղազարյանին: Էդգարը թիրախ է, ինչպես ավելի վաղ թիրախավորել են բազմաթիվ այլ գործիչների, ով ուներ մեծ լսարան:

Հետևաբար արդարադատության հետ կապ չունեցող այս գործը պետք է մերժել ու դատապարտել, եթե նույնիսկ Էդգարի տեսակետները չեք կիսում: Բայց չնկատել, որ սա սողացող բռնապետության հաստատում է, անհնար է:

Ու սա հասնելու է բոլորիս, եթե չդիմադրենք, որովհետև բռնապետությունը ամբողջական է:
Էդգարը չի կոտրվի կամ լռի, մենք` ևս:

Էդգարի դատը լինելու է Մասիվի դատարանում, այսօր, 15:00-ին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
🔴 Թուրք հասարակության շրջանում դժգոհություն է հասունանում Սիրիայի անցումայի շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի շուրջ։

Շարաան Դամասկոսում ընդունել է Կիպրոսի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ պաշտոնական հաղորդագրության մեջ երկիրը նշելով Կիպրոսի Հանրապետություն, ինչպես հարկն է։

Թուրքերը մեղադրում են վերջինիս Հյուսիսային Կիպրոսում թուրքական օկուպացված հատվածը Կիպրոսի մաս ընդունելու մեջ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է Թուրքիա` բանակցությունների: Ըստ թուրքական մեդիաների` գլխավոր թեման Ուկրաինան է: Բայց հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է:

Առաջիկա օրերին Լավրովը այցելելու է նաև Իրան: Բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է:

Զուգահեռ բանակցային գերակտիվ աշխատանք է ընթանում ամերիկյան կողմի հետ:

Ամեն ինչ եռում է:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Քրդական բանվորական կուսակցության (ավելի հայտնի PKK) հիմնադիր Աբդուլահ Օջալանը, որը 1999 թ.-ից ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, այսօր կոչ է արել իր զինակիցներին զենքերը վայր դնել:
Տեսնենք, արդյոք կհետևեն քուրդ զինյալները այս կոչին (նախկինում ևս նման կոչեր եղել են, սակայն ավարտվել են ոչնչով):

Սա Սիրիայում Ասադի իշխանության տաօալման ևս մեկ արձագանքն է:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
ԶԱՆԳԸ

Կենտրոնի աղմուկից փրկող մեծ պատուհանի մոտ նստած աշխատակցուհին հարցնում է.
- Մի հատ էլ տան հեռախոսի համար ասե´ք:
Նայում եմ հեռախոսիս մեջ ու թելադրում թվերը`
- +374 4775....:
- Էս Լոռու՞ կոդն ա:
- Ո´չ, Քաշաթաղի:
- Դա ո՞ր մարզում է:
- Արցախում է:
- Բայց սա չի գործում, չէ՞:
- Ո´չ:
- Իսկ ինչու՞ եք պահել:
- Իսկ դուք կարո՞ղ եք տան համարը ջնջել:

Լռեցինք:
Ստորագրեցի ու դուրս եկա:
Բացեցի հեռախոսս, համարների ցանկի վերջում նորից գտա համարը` «Գեղամյաններ»:
Զանգեցի:
Զանգս տեղ չհասավ:
Գուցե այս մի զանգս հասնի շատերին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Այս պահին դիտում եմ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո համատեղ ասուլիսը:
Երբևէ չեմ տեսել, որ ցուցադրական որևէ նախագահի այսպես ծաղրեն ու ստորացնեն, ինչպես անում են Թրամփն ու իր թիմակիցները Զելենսկու հետ:

Մարդկայնորեն ուզում ես խղճալ, բայց քաղաքականապես արժանի է նման վերաբերմունքի` որպես անլուրջ գործիչ:
Ընդհատում են, գոռում վրան, ծաղրում նույնիսկ հագուստը:

«Դու չես կարող որևէ բան թելադրել մեզ»,- սա ամենամեղմն է, ինչ լսել է Զելենսկին այսօր:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Ստորացուցիչ ասուլիսից հետո բանակցությունները փակ դռների ետևում տապալվեցին կարճ ժամանակ անց: Զելենսկին կիսատ թողելով քննարկումը` հեռացավ Սպիտակ տանից:

Թրամփը քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց, որ. «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության:... Նա ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք ԱՄՆ հանդեպ»:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Քրդական բանվորական կուսակցության (ավելի հայտնի PKK) հիմնադիր Աբդուլահ Օջալանը, որը 1999 թ.-ից ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, այսօր կոչ է արել իր զինակիցներին զենքերը վայր դնել: Տեսնենք, արդյոք կհետևեն քուրդ զինյալները այս կոչին (նախկինում ևս նման կոչեր…
Քրդական բանվորական կուսակցության (PKK) ղեկավար մարմինը, ձերբակալված առաջնորդ Օջալանի կոչից հետո, հայտարարել է ժամանակավոր զինադադարի մասին։

Միաժամանակ PKK-ն հայտարարել է, որ կարող է քննարկել զենքերը վայր դնելու հարցը, եթե Օջալանը և մնացյալ ձերբակալվածները լինեն ազատության մեջ և մասնակցեն քննարկումներին։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի. Վարուժան Գեղամյան

- Երբ Հայաստանը դադարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումով զբաղվել, նա ինքն իրեն զրկում է իր արտաքին քաղաքական զինանոցում եղած ավտանգային ամենաարդյունավետ գործիքներից մեկից:

- ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել էր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների դեմ պայքարող երկրի իմիջ: Դրանով մեր կշիռը բարձրանում էր, ինչը հնարավորություն էր տալիս դիվանագիտական հարթակներում մանևրելու և մեր դիրքերն ամրապնդելու:

- Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանը ավելի շատ քաղաքական շահ տվող գործոն է, քան բացը: Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ատանալուց հետո սահմանը չի բացվի:

- Հայաստանի դեմ փակ սահմանը Թուրքիան բանեցնում է որպես յուրհատուկ խայծ, թե բաց սահմանը փրկություն է Հայաստանի համար: Որևէ հաշվարկ չկա՝ տնտեսապես կշահի Հայաստանը, թե ոչ:

Վարուժան Գեղամյան
թուրքագետ


Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=GQ9p5rZJvcY
Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։ Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։

Այս պահին ահաբեկիչները, որոնք այժմ պաշտոնապես կոչվում են Սիրիայի ժամանակավոր իշխանություններ, ոչ միայն փորձում են ճնշել ժողովրդական ապստամբությունը Սիրիայի ծովափնյա շրջաններում, այլև միաժամանակ իրականացնում են այդ շրջանների բնիկ ժողովրդի՝ ալավիների փաստացի ցեղասպանություն։ Այս ամենը՝ Թուրքիայի բարձր հովանու ներքո և փաստացի ռազմական աջակցությամբ։
Ընդ որում, ապստամբությունը միայն ֆորմալ առիթ է լիարժեք կոտորածի համար, քանի որ ալավիների վրա բռնաճնշումները սկսվել և շարունակվում են Ասադի իշխանության տապալումից անմիջապես հետո, թեև ավելի փոքր մասշտաբներով։

Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն։
Ցավով պիտի ասեմ, որ բարեկամ սիրիական ժողովուրդը, որը տրվեց Սիրիայի թշնամիների քարոզին ու ավիրեց սեփական երկիրը, դեռ երանի է տալու Ասադի իշխանության օրերին։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
2025/03/09 14:38:42
Back to Top
HTML Embed Code: