Telegram Group & Telegram Channel
Forwarded from Կարճ ասած
Փաշինյանի ունիկալ ստերի մի քանի օրինակ

Կառավարության նիստում ասում է․ «Մարդը նամակ ա գրում, ասում ա․ «Դե կառավարություն, 8 մլն դրամ պարտք ունեմ, 6 հոգու ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ․ հլը տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում»։ Հարցում ենք ուղարկում կառավարություն ու պարզվում է՝ Փաշինյանին այդպիսի նամակ ոչ մեկ չի գրել։ Լիքը մարդիկ ասում են՝ նամակ ենք գրել Նիկոլին, պատասխան չկա։ Նիկոլը ռեալ նամակներին բանի տեղ չի դնում, կարդում է հորինած նամակներ։

Ասում է՝ մարդ կա 1 մլն դրամ ամեն ամիս վարկ է մուծում, բայց նպաստ է ստանում։ Կա՞ էդպիսի մարդ։ Կասկածում եմ։ Հորինել է։

Ասում է՝ քաղաքացին լսում է, որ աղքատությունը ուզում ենք հաղթահարել, ասում է՝ ինչ լավ ա, դե դիվանս բերեք, երկու դիվանը քանդեմ, միացնեմ իրար մի հատ դիվան սարքեմ ու հարմար տեղավորվեմ մեջը։ Ո՞ւմ մասին է խոսքը․ ոչ մեկի։

Ասում է՝ գործարարներին հարցրել եմ՝ չամադաններով փող ուղարկե՞լ եք Բաղրամյան 26, ասել են հա, ասել եմ սրանից հետո չեք ուղարկի։ Լրագրողը հարցնում է ո՞ր գործարարների մասին է խոսքը, անունները տուր։ Պատասխանում է՝ էդպիսի բան չի եղել, պատկերավոր նկարագրություն էր։ Այ էսպես տարիներ շարունակ երևակայությանը զոռ տալով խաբել է ու կերպարներ ստեղծել, որոնք մինչև հիմա չեն ջնջվում։ Բոլոր էն մարդիկ, էն կերպարները, ժողովուրդ ջան, որից դուք էս 30 տարի հոգնել եք, զզվացել եք, դրանց մեծ մասը այ էսպես պատկերավոր նկարագրությունների արդյունք են։ Որովհետև առանց դրա հնարավոր չէր լինի բաժանել ժողովրդին, իշխանություն վերցնել ու կառավարել։

Ասում է՝ ովքե՞ր են հերոսները, էն, որ կռվից հետո ավտոմատն ուսին մտնում էին գործարան ու ասում այլևս ձերը չէ՞։ Որ լսում ես էս խոսքը, միանգամից պատկերացնում ես, որ ազատամարտիկը հանցագործ է, նա էլ հերոսն էլ, գեներալն էլ աչքիցդ ընկնում են։ Բայց ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է պատերազմից հետո ավտոմատն ուսին մտել գործարան ու ասել սա էլ ձերը չէ։ Ոչ մեկ։

Պատգամավորն ասում է՝ հրապարակեք Ղարաբաղի շուրջ բանակցային թղթերը։ Ի՞նչ է պատասխանում Նիկոլը․ ասում է՝ էդ թղթերը էնտեղ դրած չեն, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում, մի մասն ընդհանրապես մասնավոր մարդ ա բերում-տալիս: Կա՞ էդպիսի բանակցային մի թուղթ, որը հանել ես սառարանի ոտի տակից։ Չկա։ Սուտ է ասում։

Ու նույն մարդը, որը այ էսքան սուտ է ասել, նամակագրություն հորինել, այ հենց ինքը ասում է՝ ես չեմ բանակցել Ղարաբաղի թեմայով, Ղարաբաղը հանձնել էին 91-ին, 94-ին, 96-ին, 2007-ին, 16-ին և այլն։ Ինչքան հավատում եք, որ ունեք պալատում ապրող, Բրաբուս քշող, բայց դրա հետ մեկտեղ ատամները թափած ու աղքատ տատիկ, այ էնքան էլ պետք է հավատաք Նիկոլի մյուս խոսքերին․ օրինակ նրան, որ Քոչարյանը հանձնում էր Մեղրին։

Նա ստում է կենցաղային մակարդակով, քաղաքական մակարդակով, աշխարհաքաղաքական մակարդակով, դրա համար էլ բոլորը նրանից հոգնել են, զզվել են՝ դրսի գործընկերները, ներսինները, ընկերները, ընտրողները, սաղ յան են տվել։

Երկրորդ նախագահն ասում է՝ սուտ խոսող պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի շատ խիստ։ Սուտը պետք է պաշտոնյայի բառապաշարից չքվի, պետք է քրեական գնահատական ստանա։ Ժողովուրդ ջան, սուտը մեզ հասցրել է էս օրվան, սուտը օգնել է վերցնել իշխանութունը, սուտը օգնել է պահել իշխանությունը, սուտը պատճառ է դարձել հայրենիքի կեսի հանձնմանը։ Սուտը քանդում է մեր երկիրը։ Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է վերացնել այդ մեծ սուտը։

group-telegram.com/arcax999/62928
Create:
Last Update:

BY Моя Родина - Арцах

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/arcax999/62928

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

This provided opportunity to their linked entities to offload their shares at higher prices and make significant profits at the cost of unsuspecting retail investors. "For Telegram, accountability has always been a problem, which is why it was so popular even before the full-scale war with far-right extremists and terrorists from all over the world," she told AFP from her safe house outside the Ukrainian capital. On February 27th, Durov posted that Channels were becoming a source of unverified information and that the company lacks the ability to check on their veracity. He urged users to be mistrustful of the things shared on Channels, and initially threatened to block the feature in the countries involved for the length of the war, saying that he didn’t want Telegram to be used to aggravate conflict or incite ethnic hatred. He did, however, walk back this plan when it became clear that they had also become a vital communications tool for Ukrainian officials and citizens to help coordinate their resistance and evacuations. Continuing its crackdown against entities allegedly involved in a front-running scam using messaging app Telegram, Sebi on Thursday carried out search and seizure operations at the premises of eight entities in multiple locations across the country. These administrators had built substantial positions in these scrips prior to the circulation of recommendations and offloaded their positions subsequent to rise in price of these scrips, making significant profits at the expense of unsuspecting investors, Sebi noted.
from no

Telegram Моя Родина - Арцах
FROM American