group-telegram.com/brieftoday/223
Last Update:
2 օր է՝ հետևում ենք, թե ինչպես է Փաշինյանը, ոտ ու ձեռ ընկած, բանավիճելու հրավիրում պաշտոնաթող նախագահներին մի թեմայի շուրջ, որտեղ բանավիճելու թեմա բոլորովին չկա։
Նման մի դեպք էլ տեղի է ունեցել սրանից 19 տարի առաջ՝ 2005 թվականին։ Նիկոլ Փաշինյանի կումիր Ռեջեփ Էրդողանը Ռոբերտ Քոչարյանին նամակ էր գրել ու առաջարկում էր բանակցել հարաբերությունները կարգավորելու շուրջ, բայց Ցեղասպանության թեման թողնել երկու երկրների պատմաբաններից, փորձագետներից բաղկացած հանձնաժողովին, որը արխիվները կուսումնասիրի ու եզրակացության կգա։
Քոչարյանը պատասխանել էր, որ Երևանն առաջարկել է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները և երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջև, բայց Ցեղասպանության իրողությունը ո՛չ մեր, ոչ էլ Թուրքիայի կառավարությունն իրավասու չէ պատմաբաններին հանձնարարելու․ դա իրողություն է։
Այս նամակագրությունից շատ-շատերն են տեղյակ, հրապարակված է։
Հիմա Նիկոլը, էդ իրադարձությունից 19 տարի անց եկել է ու իր կարճ խելքով ուզում է Քոչարյանին բերել մի թեմայի շուրջ, որը պատմական փաստ է և ընդհանրապես բանավիճելու կարիք չունի։
BY Կարճ ասած
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/brieftoday/223