Telegram Group Search
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սառցաբեկորները Երեւանի կենտրոնում հետապնդում են բնակիչներին
Առատ ձյան օրերին տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59 քաղաքացի. Ծատրյան
Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, այս պահին դռնփակ քննվում է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։

Դատարանի մուտքի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացին, հասարակական, քաղաքական գործիչներ՝ ի պաշտպանություն Էդգար Ղազարյանի։
Էդգար Ղազարյանի գործով դատական նիստն ավարտվեց։ Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 23-ին, ժամը 10:00-ին.Մելիքյան
‼️‼️Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. ՊՆ
‼️Դատարանը սահմանափակել է էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը, բայց՝ դատավորների, դատախազների, քննիչների, հարկադիր կատարողների մասով. Մելիքյան
Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլեւս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար Էդգար Ղազարյանին կկալանավորեն. Մելիքյան
Մինսկի խմբի լուծարման թեման իրականում միայն հակամարտող երկու կողմերը չպետք է քննարկեն, այլ նաեւ համանախագահող երկրները.Ֆրանսիայի դեսպանի անդրադարձը
Քննիչի ու դատախազության գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու․ Էդգար Ղազարյան
Բողոքի ակցիա Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև

Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։

Համայնքի անդամները հավաքվել էին՝ պահանջելու միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։

Բողոքի ակցիան ավարտվել է զոհերի հիշատակին և հայ ռազմագերիների ազատ արձակման համար բարձրացված;
Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-26-ին, 27-իգիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 24-ից դպրոցներում դասերը կշարունակվեն բնականոն կերպով. ԿԳՄՍՆ
Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 14,900 միավոր:
2025/02/24 07:12:11
Back to Top
HTML Embed Code: