Telegram Group Search
Փողոցում պայքարն ունի իր ճիշտ ժամանակը ու այն շատ չի ուշանա. Բագրատ Սրբազան

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=bYnBhaxHJCE
Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյանի անունը մշտապես դիտարկվել է բանակի կողքին

Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն/ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը` շարքայինից մինչև գեներալ, գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը և գիտեր, թե ինչու է հենց ինքը բանակի մի մասնիկը:

Այս տարիների ընթացքում ինչ ասես, որ չեղավ մեր հետ, ովքեր ասես չփորձեցին կոտրել և արմատախիլ անել երկրի թիվ մեկ ինստիտուտը, սակայն 90-ականների ցեմենտված գաղափարախոսությունը և ներդրված կյանքերը իմունիտետ, ըստ այդմ` առողջ ծիլեր են պահպանում բանակի վերածննդի ու բանակն իր ճիշտ հուն վերադարձնելու համար:

Ծնունդդ շնորհավոր ՍՊԱՐԱՊԵՏ»,-գրել է պատգամավորը:
Մանե Թանդիլյանին Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը բժիշկների հսկողության տակ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ինչպես հայտնել ենք, Թանդիլյանին այսօր Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

«Մանե Թանդիլյանը բժիշկների հսկողության տակ է, նրա առողջական վիճակը նախարարության ուշադրության կենտրոնում է»,– ասացին գերատեսչությունից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան հոսպիտալացրել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Թանդիլյանի մոտ թուլություն կա, ճնշման տատանումներ և հացադուլին բնորոշ այլ նախանշաններ։
Հայաստանը չի կատարել որևէ գործողություն Բաքվում պահվող հայ պատանդների համար. փաստաբան

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նոր գրառում է արել X-ում, որում ասված է.

«Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ sianamazi Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ն պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները։

ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հանդես էին գալիս հրապարակավ, ամերիկացի դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հանդես էին գալիս ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն էր խնդրում համաշխարհային կրոնական առաջնորդներից։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։ Այս ամենը շատ ողջամիտ և համաչափ էր ԱՄՆ կողմից։

Այնուհանդերձ, ի զարմանս ինձ, որքանով որ կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։

Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ կամ Դուք, իրոք, պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին, և Վենեսուելայից՝ վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում ոչ խելամիտ և անհամաչափ էին»։
Վստահ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո Ռուբեն Վարդանյանը կդադարեցնի իր հացադուլը. Մանե Թանդիլյան

Արդեն 6 օր հացադուլ անող Մանե Թանդիլյանը դեռ չի կարողացել կապ հաստատել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, և չգիտի՝ որքանով է Ռուբեն Վարդանյանը տեղյակ իրենց` հացադուլը դադարեցնելու խնդրանքի մասին, News.am–ի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ես վստահ էլ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո նա կդադարեցնի իր հացադուլը, որովհետև ոչ մեկս չգիտենք՝ իրականում ինչ է կատարվում այնտեղ»։

Հարցին, չի՞ պատրաստվում դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով առողջական խնդիրները, Թանդիլյանը պատասխանեց. «Ինձանից շատ ավելի վատ ինքնազգացողությամբ և առողջական ավելի վատ վիճակում Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում շարունակում է հացադուլը։ Ես խնդրել եմ, որ նա դադարեցնի հացադուլը, որովհետև հայ ժողովուրդն իր կարիքն ունի»։
Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի ազատագրական պայքարին

Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանն առաջին անգամ Բաքվում ցուցմունք է տվել։

Մանուկյանը ևս հայտնել է, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ Արցախյան պատերազմներում

Մանուկյանը հայտարարել է նաև, որ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հաստատել էր իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։
Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի. Վարուժան Գեղամյան

- Երբ Հայաստանը դադարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումով զբաղվել, նա ինքն իրեն զրկում է իր արտաքին քաղաքական զինանոցում եղած ավտանգային ամենաարդյունավետ գործիքներից մեկից:

- ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել էր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների դեմ պայքարող երկրի իմիջ: Դրանով մեր կշիռը բարձրանում էր, ինչը հնարավորություն էր տալիս դիվանագիտական հարթակներում մանևրելու և մեր դիրքերն ամրապնդելու:

- Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանը ավելի շատ քաղաքական շահ տվող գործոն է, քան բացը: Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ատանալուց հետո սահմանը չի բացվի:

- Հայաստանի դեմ փակ սահմանը Թուրքիան բանեցնում է որպես յուրհատուկ խայծ, թե բաց սահմանը փրկություն է Հայաստանի համար: Որևէ հաշվարկ չկա՝ տնտեսապես կշահի Հայաստանը, թե ոչ:

Վարուժան Գեղամյան
թուրքագետ


Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=GQ9p5rZJvcY
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանի իշխանությունը նպաստում է, որ Բաքվից մեր հայորդինեը հետ չգան. Մանե Թանդիլյան
Աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները. Յուրա Մովսիսյանը՝ արցախցիների մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է ընդունել Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։

«Իհարկե, բոլորի համար շատ դժվար ժամանակներ էին։ Շատ տխուր է։ Մարդիկ մահանում էին։ Ես հավատում եմ, որ մի օր յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Ղարաբաղյան իրադարձությունները պատմության ևս մեկ պահ են, ինչպես Ցեղասպանությունը, որը չափազանց ծանր է ամբողջ հայ ժողովրդի համար։ Հուսով եմ և աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մովսիսյանը Championat-ի հետ զրույցում:
Կառավարությունները հետզհետե դառնում են ստեղծված պատրանքներ․ Բագրատ Սրբազան

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=Q-Vl2e76DOI
Բաքվում կեղծ դատավարությանը Դավիթ Մանուկյանի կեցվածքն այն նվազագույնն է, որը բնութագրում է նրան

Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտական ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դժվար է բառեր, ձևակերպումներ ընտրել, որոնք ամբողջության մեջ կներկայացնեն Մանուկյանի անցած մարտական ուղին և տարբեր ժամանակներում դրսևորած վճռականությունը, որովհետև նա հիմա էլ գտնվում է Բաքվի բանտում և ցանկացած թեմա կարող է օգտագործվել վերջինիս դեմ:

Կեղծ դատավարության ընթացքում նրա դրսևորած կեցվածքն ու ցուցմունքներն այն նվազագույնն են, որոնք բնութագրում է Դավիթի սկզբունքայնությունն ու հաստատակամությունը:

Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- գրել է պատգամավորը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հանդես է եկել ձայնային ուղերձով
Սիրելինե´ր,
Վաղը առավոտյան ժամը 11:00-ին հետևեք Բագրատ Սրբազանի ուղիղ եթերին
Եթե համախմբման խնդիր կա, ապա ես կոչ կանեմ համախմբվել «Սրբազան պայքարի» շուրջ․ Արա Ռոստոմյան

📌 Աշխարհը, ժողովուրդները կռվում են, որ հող չտան, սրանք հող են տալիս, որ պատերազմ չլինի: Սրանք թարս են: Լավ, ապրելն ո՞ւմ է պետք, որ պիտի ապրես առանց արժանապատվության:

📌 Ես չեմ պայքարում զուտ Հայաստանը չկորցնելու համար, ես պայքարում եմ, որ Արցախը հետ բերենք: Արցախը պահելը մեր տղաների տեսլիքն է եղել:

📌 Իմ որդին գիտակցված է գնացել առաջնագիծ, մահից երբեք չի վախեցել: Ինձ համար որդիս դեռ Արցախում է, պայքարի մեջ է, ես էլ պայքարով պիտի հասնեմ մեր նպատակին:

📌 Որդուս Եռաբլուրում չեմ տեսնում: Ամեն անգամ նրա լուսանկարի մոտ ասում եմ` ինձ ուժ տուր, որ պայքարեմ, ուրիշ բան չեմ ասում՝ ո՛չ առողջություն տուր, ո՛չ ներիր: Թող «ներիր» ասեն այն ծնողները, ովքեր 2018-ին ընտրեցին Նիկոլին:

Արա Ռոստոմյան
«Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր


Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=P7zJU6-FXI8
Մեր ժամանակներում մարդը դառնում է անդեմ պտուղ, համարակալված ապրանքանիշ․ Բագրատ Սրբազան

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=hiWiarlHXyI
Ինքնաարդարացում...Բագրատ Սրբազանը զրուցում է քաղաքացիների հետ

Սիրելինե'ր, Սրբազանի խոսքին հետևեք Սրբազան Պայքարի յութուբյան ալիքով։

Ալիքի հղումը՝ ստորև

https://www.youtube.com/watch?v=A1IKi-Modnw
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բոլորիս ցնցեց, մտածումի ու վերագնահատելու առիթ տվեց Ռուբեն Վարդանյանի խոսքն ուղղված հասարակությանը. Բագրատ Սրբազան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուբենն ու մեր մյուս գերիները ենթարկվելով կտտանքների, խոցվում են թե' թշնամու, թե' «յուրայինների» կողմից. Բագրատ Սրբազան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երբ մարդը չի ընդունում սեփական մեղքը, անկում է ապրում ոչ միայն ինքը, այլ իր ամբողջ շրջապատը. Բագրատ Սրբազան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեր երկրի գլխավոր ստախոսը, իր փոքրիկ խմբակով, բոլոր կորուստների մեջ մեղադրում է բոլորին, բացի իրենից. Բագրատ Սրբազան
2025/03/10 08:02:51
Back to Top
HTML Embed Code: