group-telegram.com/Artur_Chakhoyan/293
Last Update:
Քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր չեն։ Հայտարարելով, որ տրանսպորտի համակարգի թերի աշխատանքի դեպքում մարդիկ կարող են անվճար երթևեկել՝ նրանք հերթական անգամ խաբեցին։ Համակարգի թերի աշխատանքի պատճառով քաղաքացիներին ստիպում են կրկնակի վճարել, մետրոպոլիտենի աշխատակիցները ուղղորդում են ՔՊ-ի սիրելի Թել-Սելից QR կոդ գնելու, հայտարարված անվճար օգտվելու փոխարեն։
❗️Անչափահաս երեխայի դեպքի վերաբերյալ ասացին, թե իբր քարտում գումար չի եղել, դրա համար էլ համակարգը մերժել է, բայց քարտի մեջ 200 դրամ կար։
Իսկ իմ դեպքում նույնպես ասացին, որ քարտումս գումար չկա🤦♂️, դրա համար էլ համակարգը մերժում է։ Մետրոպոլիտենի աշխատակիցներին ցույց տվեցի IDBank-ի հավելվածը, որտեղ երևում էր, որ գումար կա, ցույց տվեցի նաև հավելվածի և քարտի թվերի համապատասխանությունը, այդ ժամանակ ասացին՝ «Դե, մենք չգիտենք, խնդիրը, ուրեմն, բանկի հետ է, դիմեք ձեր բանկին»։
💁♂️Դե, բարև ձեզ էլի... Հեշտ լուծումը գտել են՝ ասում են, թե քարտերում գումար չկա, դրա համար էլ համակարգը մերժում է։
BY Արթուր Չախոյան
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/Artur_Chakhoyan/293