group-telegram.com/bolola01/147
Last Update:
Ինչու է Ռուբեն Մխիթարյանը խաբում գյումրեցիներին ու թաքցնում Սերժի, Միշիկի ականջները
Սերժ Սարգսյանի ծաղրածու և համատեղությամբ Սերժի փեսա Միշիկի աշխատող Ռուբեն Մխիթարյանը մասնակցելու է Գյումրիի ավագանու ընտրությանը: Նա շատ լավ գիտի, որ չի ընտրվելու քաղաքապետ, բայց մասնակցում է ընտրությանը: Ընդ որում՝ մասնակցում է այն դեպքում, երբ վերջերս հարցազրույց էր տվել ու ախմախություն էր համարել Գյումրիի ընտրության մասնակցելը՝ հայտարարելով, որ իրեն ընտրությունները չեն հետաքրքրում: Հիմա սկսել են հետաքրքրել: Դա նշանակում է, որ ընտրությանը մասնակցելու որոշումը ոչ թե ինքն է կայացրել, այլ իր տերերը՝ Սերժն ու Միշիկը: Վերջիններս շատ լավ գիտեն, որ որտեղ իրենց ականջները երևան ու ՀՀԿ անունը լսվի, Մայր Թերեզան էլ ընտրությանը մասնակցի, զրոյին մոտ ձայն է հավաքելու: Դրա համար էլ Ռուբեն Մխիթարյանին առաջադրում են «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ, որը ՀՀԿ-ի դուստրի ձեռնարկությունն է: Այդ կուսակցությունով ՀՀԿ-ն ընտրության է մասնակցել Վեդիում, Մասիսում: Հիմա էլ մտնում են Գյումրի:
Մենք պետք է արձանագրենք, որ Ռոբեն Մխիթարյանն այս ընտրությունները դեռ չմեկնարկած խաբում է գյումրեցիներին: Փորձում է թաքցնել իր տերերին՝ Սերժին ու Միշիկին:
Նրան մտցրել են խաղի մեջ, որպեսզի խանգարեն մյուսներին, անուղղակիորեն օգնեն Նիկոլին ու ձեռքի հետ էլ փորձարկեն կապիկությունները: Եթե տեսնեն, որ խայծը կուլ տվող կա, կշարունակեն կապիկությունները: Իսկ եթե տեսնեն, որ կապիկությունը չի ընդունվում, փուռը կտան Ռուբեն Մխիթարյանին:
Հա, չմոռանանք ասել, որ Ռուբեն Մխիթարյանին Գյումրիում աջակցում են քաղաքի ասֆալտի տենդեռները շահող ու ՔՊ-ի հետ խաղեր տվող Արտակ Ադամյանը, ինչպես նաև Սամվել Բալասանյանի քաղաքապետ եղած ժամանակ կոռուպցիոն գործարքների մեջ մասնագիտացած Սահակը: Սրանց մասին մեկ այլ անգամ մանրամասն կանդրադառնանք: Գյումրեցիները լավ գիտեն դրանց բոլորին: Կապիկ Ռուբենին էլ: Նենց որ Սերժին ու Միշիկին պետք է տեղը դնել: Իրենք ընտրությանը մասնակցում են խանգարելու, այլ ոչ թե Նիկոլի դեմ կռիվ տալու համար:
Հ.Գ.: Կից նկարում Սերժը պետական մրցանակներ է տալիս իր փեսա Միշիկին ու Միշիկի աշխատող Ռուբեն Մխիթարյանին: Վերջինս այն ժամանակ տռզած տեսք ուներ ու թրաշված էր: Հիմա թրաշ է պահում, որ իմիջը փոխի ու մարդիկ չհիշեն, որ «Արմենիա» հեռուստաընկերությունում անմակարդակ ու տափակ սերիալներն ինքն էր տարածում:
BY Bolola

Share with your friend now:
group-telegram.com/bolola01/147