Telegram Group Search
🔻Երեկ՝ հուլիսի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՊՆ զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում պայթյունի հետ—անքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ–ից։
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կոշտ զեկույց է հրապարակել ԵՄ-ի առևտրային հարաբերությունների վերաբերյալ այն երկրների հետ, որտեղ ժողովրդավարական չափանիշները հետ են մղվում: «Առևտուր բռնապետերի հե՞տ ԵՄ առևտրային գործընկերների պատմական ակնարկ» վերնագրով նոր ուսումնասիրությունը Թուրքիան նշում է որպես դրա վառ օրինակ:

https://detq.info/arm/node/11988
🔻Նույնն էր նաև ավիացիայի հետ. 1932 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթենլի Բոլդուինը հայտարարեց, որ «ռմբակոծիչը միշտ կանցնի», սակայն շուտով ի հայտ եկան ռադարները, կործանիչները և զենիթային զենքերը։ Ռմբակոծիչները մնացին պատերազմի կարևոր տարր, բայց դրանք այլևս «անպարտելի զենքեր» չեն։


Նույնը կատարվում է նաև անօդաչու թռչող սարքերի հետ։ Դրանք դեռևս չափազանց կարևոր են։ Եվ այսօր անօդաչու թռչող սարքերը մնում են ճակատը պահելու հիմնական տարրը։ Սակայն մարտադաշտում նրանց միանձնյա գերիշխանության դարաշրջանն անցել է։ 
Ինչպես ասաց գեներալ Ջորջ Փաթոնը, ոչ թե առանձին տեխնոլոգիաներն են հաղթում, այլ «Մարսի երաժիշտները»՝ հրամանատարները, որոնք կարող են համատեղել բոլոր տեսակի զենքերը։ Անօդաչու թռչող սարքերը այդ նոտաներից միայն մեկն են։

https://detq.info/arm/node/11989
🔻«Եկեղեցու բռնագրավումը ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հաջորդի ռազմավարական օբյեկտների փոխանցումը Հայաստանի նոր սեփականատիրոջը։

Դրանք են՝ էլեկտրացանցերը, ջրային կառավարումը, էլեկտրակայանները, երկաթուղիները։
Բացի այդ, պետք է լուծվեն ևս երկու խնդիր.
փակել ատոմակայանը,
բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Այս ամենից հետո՝ 2026 թվականին, «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է վերնտրվել։ Եվ մենք կունենանք աշխարհի ամենաժողովրդավարական ռեժիմը, որին կնախանձեն նույնիսկ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը», - գրել է քաղաքագետը։


https://detq.info/arm/node/11990
😢2💯1
🔻Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր Աբու Դաբիում նախատեսված է նրա հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

🔻Հուլիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
🤬4😢1
🔻Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

https://detq.info/arm/node/11991
🔻Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.

«Որքան ավելի մեծ է դավաճանությունը, այնքան շատ է պետք նախապես շեղել մարդկանց՝ տեսարաններով, սուտ պատմություններով ու խոստումներով, արհեստականորեն ստեղծված վտանգներով ու վախերով։

Ահա և պատմական օրինակ. Հայաստանում աշխարհացունց աղմուկ, շոու և տուրուդմբոց կազմակերպելուց հետո Ն. Փաշինյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ վաղը հանդիպելու է Բաքվի ֆաշիստական ռեժիմի բռնապետի հետ՝ կեղծ «խաղաղության գործընթացը» (այն է՝ Հայաստանի կապիտուլյացիայի հաջորդ փուլը) համաձայնեցնելու նպատակով»։
😢2💯1
📉Հայաստանի պարենային համակարգը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ՝ սահմանափակ հողային ռեսուրսներ, ցածր արտադրողականություն, ներմուծման մեծ կախվածություն։ Արդյո՞ք մենք ունենք բավարար ներուժ՝ մեր քաղաքացիներին ապահովելու որակյալ և հասանելի սնունդով ցանկացած իրավիճակում։

Ինչպիսի՞ քաղաքական քայլեր են անհրաժեշտ այսօր՝ վաղվա ճգնաժամից խուսափելու համար։

🎙 Ռազմական ԴՆԹ՝ Հարություն Մնացականյանի հետ:

#հաց#սով#հացահատիկ#պարեն#դատարկխանութ#տանկեր#հեկտար#այգի#կարկուտ#դնթ#բանակ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔻Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում։
🤬1😢1
🔻Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Մինչ բոլորս զբաղված ենք այս կամ այն գռեհկաբանություններով համեմված հերթական գրառումը, ինչ-մեկի կիսագողական բառապաշարով Հ1-ի ելույթը, խորհրդարանում փողոցային քաշքշուկը կամ այլ խիստ «արդիական» հարցեր քննարկելով, տեղի է ունենում Հայաստանի փաստացի ներկառուցման գործընթաց «Թուրանի»՝ պատրանքայինից աստիճանաբար միս ու արյուն ստացող ծրագրում։

Ինչպես Արցախի պարագայում, մեր վերնախավերն այդպես էլ չհասկացան, որ թշնամու համար չկա առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, այլ դրված է ամբողջ Հայաստանի հարցը, նույն կերպ էլ այժմ մեր քաղաքական, հասարակական, մտավորական, տնտեսական և այլ վերնախավերը չեն ցանկանում առերեսվել այն իրականության հետ, որ հենց այդ թշնամական քաղաքանության շարունակությունն է Հայաստանի ներկառուցման փորձը «Թուրանի» շրջանակներում, որն, ի դեպ, ցավալիորեն, հենց Հայաստանի ներսում ունի ազդեցիկ աջակիցներ։

Տխրեցուցիչն այն է, որ մանր-մունր այս օրակարգերում մաշվելով, մեր հասարակությանն առաջնորդելուն միտված վերնախավերը չեն էլ նկատում, որ Հայաստանի զինանշանի առասպելական Արարատը, ի վերջո, ոչ թե փոխվելու է մեզ համար ոչ պակաս սրբություն Արագածով, այլ, պատկերավոր ասած, թուրքական բանջարանոցներում աճեցված լոլիկի պատկերով, որի առքուվաճառքն էլ, Աստված մի արասցե, դառնալու է ազգային «ամենավեհ» երազանքը»։
😢1
🔻«Հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը և երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ»»,- գրել է Աբրահամյանը:

https://detq.info/arm/node/11992
🤬3😢1
🔻ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։


Խմբագրված տաբերակն ավարտվում է հետևյալ քառատողով՝

Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
https://detq.info/arm/node/11993
🤬1
🔻Քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանի դիտարկմամբ՝ իշխանությունները զիջել են Սյունիքով ճանապարհը:

«Քայլ առ քայլ դանակը հասնում է ձեր վզին: Եթե ապրել չեք ուզում, պետություն չեք ուզում ունենալ, ի՞նչ կարող ենք անել: Այն փաստը, որ նախկինները ձեզանից շատ փող ունեին, ձեզ ավելի ջղայնացրեց, քան Արցախի կորուստը»:

https://detq.info/arm/node/11994
💯3😢2
🔻 «Նախագծում ներդրում կատարելով՝ Վաշինգտոնը կշարունակի զարգացնել Միջին միջանցքը, որը թույլ կտա ասիական ապրանքների տրանզիտ կազմակերպել դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը եւ Իրանը, եւ կօգնի Հայաստանին պակաս կախում ունենալ Մոսկվայից», - նշված է հոդվածում:
https://detq.info/arm/node/11995
🔻 Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե' դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր։


https://detq.info/arm/node/11996
🫡1
🔻 «Մենք ենթադրում ենք, որ այս ուղղություններով էլ պետք է առաջ շարժվել՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հաջորդող սահմանագծմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության միջև երկխոսության հաստատում»,- ավելացրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

https://detq.info/arm/node/11997
😁1
🔻«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական աջակցություն տրամադրել, եթե կողմերը դիմեն այդ հարցով»,- ասել է Հիփերը։

https://detq.info/arm/node/11998
🤬2
🔻«Մինչ Բաքուն միջազգային հարթակներում բարձրաձայնում է, թե «հայերն իսլամական ժառանգություն են ոչնչացնում», Ադրբեջանում մեծամասնություն կազմող շիա մուսուլմաններն, իշխանությունների թողտվությամբ ու հրահանգով, զրկվում են Սահմանադրությամբ ամրագրված կրոնական ազատությունների, սեփական հավատամքն արտահայտելու և տարածելու իրենց իրավունքից»։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանում շիա մուսուլմանների նկատմամբ շարունակվող կրոնական հալածանքներին, որոնք առավել լարվել են ս.թ. հուլիսի 5-6-ին՝ Աշուրայի սգո արարողությունների ընթացքում։

https://detq.info/arm/node/11999
🔻«Թշնամանքի և ատելության խոսքը, խտրականության քարոզչությունը և տարատեսակ բռնության կոչերը վտանգաշատ ու կործանարար են և երբեք չեն կարող բարիք պարգևել ազգային և հայրենական մեր կյանքին։ Հայոց Եկեղեցու նվիրապետության, մեր նվիրական արժեքների ու սրբությունների թիրախավորումը անընդունելի է և անհանդուրժելի՝ հղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև»։
Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել քահանայից հավաք:


https://detq.info/arm/node/12000
2025/07/13 20:24:45
Back to Top
HTML Embed Code: