Telegram Group & Telegram Channel
Այս տարի լրանում է Արցախյան շարժման 37-ամյակը.

1988-ի սկզբներին Արցախում, այնուհետև Երևանում սկսված զանգվածային ցույցերը կոչ էին անում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերամիավորել Խորհրդային Հայաստանի հետ։

Ժողովրդական այս
շարժումն աշխարհի ուշադրության կենտրոնում էր, այն հայության զարթոնքի ու փոխակերպման պատճառ դարձավ։

1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։

Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր:
Այդ ընթացքում հազարավոր մարդիկ փողոցում, ձյան տակ սպասում էին նրա որոշմանը:

Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը:
Նրանք դուրս եկան սրահից` միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցների, ովքեր ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության և ազատության առաջին րոպեներն ու ժամերը:

Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը:

ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը 110 դեմ և 17 կողմ ձայներով հետևյալ որոշումն է ընդունում․ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցման վերաբերյալ։»

Նույն օրը հանրահավաքների ալիքը ծածկում է Երևանն ու Ղարաբաղը։

Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության։

@arcaxinfo

group-telegram.com/arcaxinfo/44117
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/44117

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

In 2018, Russia banned Telegram although it reversed the prohibition two years later. "There is a significant risk of insider threat or hacking of Telegram systems that could expose all of these chats to the Russian government," said Eva Galperin with the Electronic Frontier Foundation, which has called for Telegram to improve its privacy practices. "There are a lot of things that Telegram could have been doing this whole time. And they know exactly what they are and they've chosen not to do them. That's why I don't trust them," she said. Oh no. There’s a certain degree of myth-making around what exactly went on, so take everything that follows lightly. Telegram was originally launched as a side project by the Durov brothers, with Nikolai handling the coding and Pavel as CEO, while both were at VK. For tech stocks, “the main thing is yields,” Essaye said.
from ru

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American