💥 Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչած մի հարցին՝ ԱՆԻՖ-ի վերաբերյալ, նա տվեց բավականին ուշագրավ մի պատասխան, ասելով, թե դա վստահության չարաշահում եւ խայտառակություն է:
Հարցի մի կողմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած զգայական կատեգորիայով է գնահատում մի երեւույթ, որը ունի քրեաիրավական գնահատականի կարիք, քանի որ վերաբերում է պետական փողերի ծախսին, իսկ դե ֆակտո՝ մսխմանը:
Սակայն, ուշադրության եմ ուզում արժանացնել հարցի մյուս ասպեկտը: ԱՆԻՖ-ը, կամ այլ կերպ ասած պետական հետաքրքրությունների հիմնադրամը, ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո: Այն դե ֆակտո փոխարինեց ռազմավարական նախաձեռությունների հիմնադրամին, որ ստեղծվել էր Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, եւ որը սակայն, ուշադրություն, չէր գործում պետական միջոցներով: Ռազմավարական նախաձեռնությունների այդ հիմնադրամի ծախսը իրականացվում էր մասնավոր միջոցններով, եւ ի մասնավորի՝ Ռուբեն Վարդանյանի միջոցներով
Թերեւս կհիշեք, 2018 թվականին Մոսկվայում հայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ընթացքում նրա պոլեմիկան Ռուբեն Վարդանյանի հետ, որը Փաշինյանին հարց էր ուղղել հենց այդ առնչությամբ, թե ինչու՞ եք լուծարում ռազմավարական նախաձեռնությունների հիմնադրամը:
Անկասկած, դա Փաշինյանի քաղաքական որոշումն էր, որը Ռուբեն Վարդանյանին չէր համարում քաղաքական եւ թերեւս գաղափարական յուրային, ըստ այդմ չէր պատրաստվում նրա հետ իրականացնել ռազմավարական աշխատանք, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը փաստորեն պատրաստ էր ֆինանսավորել այդ աշխատանքը: Միեւնույն ժամանակ, հասկանալի է նաեւ, որ Վարդանյանն ինքն էլ դա շարունակելու պատրաստակամություն կհայտներ միայն համախոհության պարագայում: Ըստ այդմ, մեծ հաշվով շատ բնական է, որ չունենալով համախոհություն, Փաշինյանը չշարունակեց աշխատանքը ռազմավարական նախաձեռնությունների այդ մեխանիզմով:
Բայց, դրա փոխարեն ստեղծվեց արդեն պետական փողով աշխատող կառույցը, ընդ որում, ինչպես հետո պարզվեց, այսպես ասած աստղաբաշխական աշխատավարձերով եւ խիստ կասկածելի ու ցածր էֆեկտիվությամբ: Ըստ էության, այդ կառույցը, որ ըստ տրամաբանության պետք է ապահովեր ռազմավարական զարգացման նախաձեռնության միտված մշակումներ, զբաղված էր օրինակ միջին ու մանր բիզնես ծրագրեր ֆինանսավորելու կասկածելի գործերով:
Եվ այստեղ, ուշադրություն՝ ԱՆԻՖ խորհրդի նախագահը, ինչպես հայտնի է, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր, որն այդ կարգավիճակը թողեց միայն քաղաքապետ դառնալուց առաջ:
Հիմա հարց է առաջ գալիս, երբ Նիկոլ Փաշինյանը նախօրեի ասուլիսում ԱՆԻՖ վերաբերյալ հարցին պատասխանում է, որ եղել է վստահության խայտառակ չարաշահում, արդյո՞ք դա վերաբերում է նաեւ ԱՆԻՖ խորհրդի նախագահ եղած Տիգրան Ավինյանին:
Որովհետեւ, ըստ իս դա շատ էական է ներիշխանական հարաբերությունների համակարգը հասկանալու համար: Արդյո՞ք Փաշինյանը երեկ անուղղակկի, բայց շատ թափանցիկ ասում էր, որ նաեւ կամ հենց Տիգրան Ավինյանն է ԱՆԻՖ դե ֆակտո պատասխանատու լինելով, «խայտառակ» կերպով չարաշահել իր վստահությունը:

BY Hakob Badalyan
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
The Security Service of Ukraine said in a tweet that it was able to effectively target Russian convoys near Kyiv because of messages sent to an official Telegram bot account called "STOP Russian War." Sebi said data, emails and other documents are being retrieved from the seized devices and detailed investigation is in progress. Apparently upbeat developments in Russia's discussions with Ukraine helped at least temporarily send investors back into risk assets. Russian President Vladimir Putin said during a meeting with his Belarusian counterpart Alexander Lukashenko that there were "certain positive developments" occurring in the talks with Ukraine, according to a transcript of their meeting. Putin added that discussions were happening "almost on a daily basis." "He has kind of an old-school cyber-libertarian world view where technology is there to set you free," Maréchal said. Such instructions could actually endanger people — citizens receive air strike warnings via smartphone alerts.
from ru