Telegram Group Search
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այն մարդիկ, ովքեր կողմ են տրանսպորտի թանկացմանը, նույնպես բոյկոտում են 😁

Տեսանյութով արձանագրեցի, որ տիկինը ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ, քանի որ ՔՊ-ի սիրելի TelCell-ը 50 դրամ չի ընդունում։ Արդյունքում, լինելով կողմ թանկացմանը, նա ֆինանսապես ի վիճակի չէր միանվագ վճարել 300 դրամ՝ QR կոդ գնելու համար։

❗️Սա վառ ապացույց է, որ մարդիկ, քաղաքական հայացքներ ունենալով և կողմ լինելով թանկացմանը, իրականում ի վիճակի չեն կրել այդ ֆինանսական բեռը, տրանսպորտի համար 300 դրամ վճարելու համար։

❗️Հիշեցի հայտնի տեսանյութը👇
Եթե նույնիսկ հացը դառնա 1000 դրամ, մեկ է` մեր վարչապետը Նիկոլն է🤦‍♂️

‼️Ժողովուրդ ջան, գոնե հիմա գիտակցում եք, թե ինչ մտածելակերպ ունեցող մարդիկ են ազդում հանրության կարծիքի վրա՞🤦‍♂️
Եթե Երևանի քաղաքապետարանը վստահ է, որ հետքայլ չի լինելու, ապա ինչու մինչ օրս կոպեկի ընդունող սարքերը չեն հեռացվել։ Արդեն 34 օր է, ինչ կանխիկի շրջանառությունը վերացվել է, բայց այս սարքերն դեռ տեղում են😉։
❗️Վստահ եմ, որ քաղաքապետարանը հեռվատեսորեն չի բացառում բոյկոտի ազդեցության տակ նահանջելու տարբերակը, և հենց այդ պատճառով էլ չեն շտապում հեռացնել կոպեկ ընդունող սարքերը։

‼️Եթե բոլորս համախմբված բոյկոտենք, քաղաքապետարանը պարզապես այլընտրանք չի ունենա և ստիպված կլինի չեղարկել այս անհիմն թանկացումը։

#Բոյկոտ
Այս տեսանյութի հրապարակման նպատակը ցույց տալն է, թե ինչպես են մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելով ռեկետի ենթարկում քաղաքացիներին՝ ստիպելով նրանց գործել իրենց կամքին հակառակ։

«Ով հացի փող չունի, գա վերցնի» նման արտահայտությունները իրականում կիրառվում են մարդկանց վրա հոքեբանական ճնշում գործելու համար, որպեսզի մարդիկ ամոթի ու խղճի զգացումից դրդված ընդունեն որոշումներ, որոնք նպաստում են որոշ մարդկանց հարստացմանը։

❗️Վարորդի գործողությունները ամբողջովին հակաօրինական են, քանի որ Նոյեմբերի 1-ից վարորդներն այլևս չեն ընդունում կանխիկ գումար, ուստի նմանատիպ վարքագիծը անթույլատրելի և դատապարտելի է։

❗️Իրականում, նմանատիպ ոչ քաղաքակիրթ վարքագծով Երևանի քաղաքապետարանը հոգեբանական ճնշում է գործադրում տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող քաղաքացիների վրա՝ ստիպելով նրանց ամոթի և խղճի զգացումից դրդված վճարել 150 դրամ։ Շատ դեպքերում քաղաքացիները, դեմ լինելով թանկացմանը, այդ ճնշման ազդեցության տակ, հակառակ իրենց կամքին, վճարում են 150 դրամը։
‼️Ժողովուրդ ջան, տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող ձեր բոյկոտը օրինական է։ Դուք, օգտվելով ձեր սահմանադրական ազատ խոսքի իրավունքից, բոյկոտով արտահայտում եք ձեր անհամաձայնությունը տվյալ ոչ արդարացի և չհիմնավորված տրանսպորտի թանկացման որոշմանը։

🫶Սիրելի՛ ժողովուրդ, առաջնորդվեք ձեր սեփական կարծիքով, այլ ոչ թե ուրիշների պարտադրանի ներքո։ Մի թողեք, որ ամոթի կամ խղճի զգացումը ձեզ ստիպեն գործել ձեր կամքին հակառակ։

❗️Եղեք ազատ ձեր որոշումներում❗️
❗️Այսօր ձերբակալեցին 7 հոգու, որոնցից մեկը Արամ Գյուլզադյանն էր, ով Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել էր «Երևանի 2800-ամյակի» հուշամեդալով: 🤦‍♂️

📌 Ի դեպ, Արամ Գյուլզադյանը նախկինում ՀՀԿ-ական էր, որի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր փակցված: Հեղափոխությունից հետո կերպարանափոխվեց, դարձավ ՔՊ-ական 🫶, և Սերժ Սարգսյանի նկարը անհետացավ։

Ինչևէ, անցնենք բուն կարևոր թեմային։

10.01.2025թ.-ից Նիկոլ Փաշինյանին դիմում էի գրել Երևանի քաղաքապետարանի ապօրինության մասին՝ նշելով, որ տեղի է ունենում անօրինական ծառահատում և հողազավթում, իսկ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ապօրինության վրա։ Նամակը մակագրվել էր Երևանի քաղաքապետարան, որտեղ էլ այն ծածկադմփոց արեցին՝ ձևական ապամոնտաժման օպերացիա իրականացնելով՝ առանց հարցի լուծման։

Հետո կրկին դիմում էի գրել Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ նույն հատվածում կրկին տեղի է ունենում նույնատիպ անօրինական տարածքի զավթում։ Դիմումս կրկին մակագրվեց Երևանի քաղաքապետարան և Հակակոռուպցիոն կոմիտե, և հենց երեկ ստացա այդ երկու կառույցներից պատասխան։

📌 Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չնախաձեռնեց՝ նշելով, որ ես՝ Արթուր Չախոյանս, ըստ էության, հայտնել եմ պարզապես կարծիք և դժգոհություն։

📌 Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի գրությունը հաստատել է, որ ես ճիշտ եմ, և տեղի է ունեցել ապօրինի հողազավթման դեպք, որի առթիվ 28.11.2024թ.-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմվել է h.009692 արձանագրությունը։

Հիմա հարց՝

🔴 Եթե ապօրինությունը եղել է, ապա ինչու՞ է Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում, որ ես՝ Արթուր Չախոյանս, ուղղակի դժգոհում եմ։
🔴 Եթե փաստաթուղթ կա, որ հողազավթում է եղել, ապա ինչու՞ են միայն իմ դիմումներից հետո ձևական ապամոնտաժում անում։
❗️ Իսկ այսօր ձերբակալում են այս պատմության համար մեկ պատասխանատու «հերոս» Արամ Գյուլզադյանին։

📌 Խոսքը ոչ թե առանձին դեպքի կամ անփութության մասին է, այլ հանցավոր համաձայնության և համակարգված կոռուպցիայի, քանի որ 28.11.2024թ.-ին արձանագրություն կազմելուց հետո աշխատանքները շարունակվել են։ Այսինքն՝ աչք են փակել, շինությունը չեն ապամոնտաժել, միայն իմ դիմումներից հետո են ձևական ապամոնտաժում արել՝ կրկին առանց հարցի լուծման։

⁉️ Շատերը հարցնում են՝ «Բա եթե այսքան հրապարակում ես, Նիկոլ Փաշինյանը չի՞ տեսնում»։

Ժողովուրդ ջան, ես գրեթե ամեն ինչ արել եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացված լինի։ Սակայն, խնդիրները լուծում չեն ստանում։

Եվ հիմա արդեն ինքներդ հետևություն արեք՝
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս ամենից, թե ոչ։
Եթե տեղյակ է, ապա ինչու՞ ոչինչ չի փոխվում։

😉 Ուղղակի ատկատները ժամանակին տեղ չէին հասել... ու հիմա հետևանքները երևում է։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տրանսպորտի թանկացման դեմ #Բոյկոտ իրականացնող ժողովրդին տրանսպորտից իջեցնող վարորդներին ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը 2 ամիս առաջ հենց դուք վարորդներդ բոյկոտում էիք ձեր իրավունքների համար, և ժողովուրդը մեծ ըմբռնումով մոտեցավ ձեր բոյկոտին։
Իսկ հիմա նույն բոյկոտող վարորդները, ժողովրդին տրանսպորտից իջեցնում են։

❗️Վարորդներ, դուք չէ՞իք ասում, որ «զադնի դնելու» տարբերակ չկա։
Ձեր գործընկերներին աշխատանքից ազատեցին, իսկ դուք, գլուխներդ կախ, հաջորդ օրը շարունակեցիք վարելը՝ առանց մատը-մատին տալով որ վերականգնեն աշխատանքից ազատած ձեր հետ բոյկոտող գործնկերներին։ #Էտ_չեք_դուք

🤦‍♂️վարորդների երեսրները ոնց է բռնում, բոյկոտող ժողովուրդին տրանսպորտից իջացնել...

#Արժեհամակարգ_ՉԿԱ
Տեղի ունեցած վերջին ձերբակալությունները Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների շարքում նախընտրական շոու է, քանի որ ընտրություններից առաջ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալվածները մնում են անպատիժ։

2023թ.-ի Երևան քաղաքի քաղաքապետի ընտրությունների շեմին ձևական կալանավորել էին ՔՊ-ական Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, որը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության, մեղադրվում էր շուրջ 120 միլիոն դրամի չարաշահման և հափշտակման մեջ։ ՔՊ-ական Գևորգ Սիմոնյանը ազատության մեջ է։

ՔՊ-ական Յակով Ասատրյանը եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ։ Նա, իբր, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր, սակայն ըստ մամուլում և որոշ շրջանակներում պտտվող լուրերի, Յակով Ասատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահումներ է թույլ տվել, ազատման դիմում է գրել և մեկնել ԱՄՆ։ Մեկնելուց անմիջապես հետո նրա նկատմամբ երկրից բացակայության արգելք են սահմանել։
Այս դեպքը հանրային դաշտում մեծ հանրային հնչողություն չստացավ, այլ հերթական անգամ ծածկադմփոց արվեց, որպեսզի չարաշահումների մեջ մեղադրվող ՔՊ-ականի դեպքը հանրային մեծ հնչեղություն չստանա։ ՔՊ-ական Յակով Ասատրյանը ազատության մեջ է։

Երևանի քաղաքապետարանի վերջին ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը,
քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, և Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ՆԱԽԿԻՆ պետ Ռոբերտ Դարբինյանը։

Արամ Գյուլզադյանի ղեկավարած կառույցը հայտնի էր ապօրինությունների նկատմամբ աչք փակելու քաղաքականությամբ։

❗️Արամ Գյուլզադյանի կառույցի ապօրինությունները փաստող իմ նախորդ հրապարակման հղումը՝👇
https://www.facebook.com/share/p/15ywgGiYkX/

ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱ պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական անձանց միաժամանակ ձերբակալությունը վկայում է համակարգային կոռուպցիայի առկայության մասին։

Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրված երկու պաշտոնյաները, որոնք մեղադրվում են չարաշահումների մեջ, ազատության մեջ են,
հարուստ շքեղ կյանք են վայելում, իսկ հաշվի առնելով, որ ձերբակալված Արամ Գյուլզադյանը ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ
«հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնում ձեռք բերած հեղինակությունը խոսում է այն մասին որ, ուշ թե շուտ նա նույնպես ազատ կարձակվի։

Ժողովուրդ ջան, դուք լուրջ հավատո՞ւմ եք, որ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրված անձինք, ովքեր մեղադրվում են չարաշահումների մեջ, իրականում պատասխանատվության կկրեն?)))

❗️Երևանի քաղաքապետարանի ձերբակալված, չարաշահումների մեջ մեղադրվող և տարբեր քրեական գործերով անցնող պաշտոնյաները անպատժելի են, ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
Իշխանությունն, օգտվելով նրանից, որ ժողովրդի քաղաքական հիշողությունը շատ կարճ է, նախընտրական շոուներ է կազմակերպում՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար՝
ժողովրդի աչքին թոզ փչելով։

#Նախնտրական_շոու

❗️Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատերի չարաշահմների մասին հրապարակում 👇
https://www.facebook.com/share/p/14qyiFqtvE/
Փաստորեն, 2012թ-ին, Սերժ Սարգսյանի օրոք, Չինաստանից անվճար բերվել էին 249 նոր HIGER ավտոբուսներ։

2013 թվականին, տրանսպորտի բարելավման նպատակով, նախատեսվում էր ուղեվարձը դարձնել 150 դրամ, սակայն ներկայիս ՔՊ-ականները, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, բոյկոտեցին այդ որոշումը։
Ալեն Սիմոնյանը լիովին ընդունում էր, որ տրանսպորտի սպասարկման ինքնարժեքը բարձրացել է, սակայն առաջարկում էր խնդիրը լուծել քաղաքապետարանի այլ միջոցներով՝ սուբսիդավորմամբ և այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելով, որպեսզի իշխանության սխալ կառավարման հետևանքով բեռը չդրվի հասարակ քաղաքացու վրա։

Ցավալին այն է, որ ներկայիս իշխանությունը տրանսպորտի թանկացման համար բերում է նույն հիմնավորումները, որոնք 2013թ-ին ներկայացնում էր նախկին իշխանությունը, "նոր ավտոբուսներ ենք բերել, դրանց սպասարկումն թանկ է, պետք է ուղեվարձը դարձնենք 150 դրամ, որպեսզի կարողանանք սպասարկել և բարելավել տրանսպորտային համակարգը"։ Այն ժամանակ ՔՊ-ականները բոյկոտում էին այս հիմնավորումները, բայց այսօր նույնը ներկայացնում են որպես փաստարկ։

Հասարակ քաղաքացու կյանքը 2013թ-ից ոչ միայն չբարելավվեց, այլև այսօր դարձել է ավելի բարդ։ Այս առումով Երևանի քաղաքապետարանին առաջարկում եմ քիչ թալանել և սեփական սխալ կառավարման բեռը չդնել քաղաքացիների ուսերին։ Գնացեք լուծումներ գտեք քաղաքապետարանի այլ միջոցներով, ինչպես ժամանակին առաջարկում էր հենց Ալեն Սիմոնյանը։

❗️ Տրանսպորտի թանկացումը պետք է բացառվի, քանի դեռ մարդկանց եկամուտները չեն բարձրացել։ Ժողովուրդը չի կարող վճարել այն գինը, որը չի համապատասխանում իր եկամուտներին։
Ինձ ով կարող է բացատրել՝ Նիկոլ Փաշինյանը ինչպես ձեռք բերեց 1 հատ տրանսպորտի ուղեփոխադրման QR կոդը, քանի որ տեխնիկապես անհնարին է 150 դրամով գնել 1 հատ QR կոդ, չէ որ TellCell-ի սարքերը 50 դրամ չեն ընդունում:
Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ նա նստում է 7 համարի ավտոբուս, իսկ դուրս է գալիս 11 համարի ավտոբուսից))))
❗️Ով կբացատրի՝ ինչպես՞😁
Երևանցիների անվտանգության նկատառումներից ելնելով՝
Պաշտպանության նախարարությունը հորդորում է չօգտվել 7 համարի ավտոբուսից, քանի դեռ պարզ չեն հանգամանքները, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ 7 համարի ավտոբուսը նստելուց հետո իջնում են 11 համարի ավտոբուսից։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Քաղաքացիների 62% չեն վճարում 150 դրամ։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին տևական ժամանակ չէին զեկուցում տրանսպորտի ուղեփոխադրման քանակը։ Այսօր գործակարգավարական նիստին զեկուցեցին, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 1,442,685 ուղեփոխադրում։ Այդ թիվը բաժանելով 7 օրվա վրա՝ ստացվում է, որ մեկ օրվա ուղեփոխադրման քանակը կազմում է 206,097։

Հիմա փաստերով

Հիմք ընդունենք Երևանի քաղաքապետի տեղակալ, ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանի պնդումները, որ օրական տրանսպորտի ուղեփոխադրման քանակը կազմում է 550,000, ստացվում է, որ օրական 343,903 քաղաքացի չի վճարում 150 դրամ։

Այս հաշվարկով դուրս է գալիս, որ 62% քաղաքացիներ չեն վճարում 150 դրամ։

❗️ Հաշվի առնելով, որ այսօր փետրվարի 10-ն է, երկուշաբթի օր, ակնհայտ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը թաքցնում է իրական տրանսպորտի ուղեփոխադրման թվերը։ Չորս օրվա ուղեփոխադրման տվյալները չհրապարակելը արդեն իսկ վկայում է, որ ժողովրդի բոյկոտը չափազանց արդյունավետ է։ Հակառակ դեպքում՝ ինչու է քաղաքապետարանը թաքցնում իրական ուղեփոխադրման թվերը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Տիգրան Ավինյանը շին.թույլտվություն է տվել 60-րդ հոդվածի հողի վրա՝ շինություն կառուցելու համար։

Դե պատասխանեք, եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է 60-րդ հոդված հողի վրա կառուցապատման թույլտվություն տվել։
2025/02/10 22:08:38
Back to Top
HTML Embed Code: