Telegram Group & Telegram Channel
💥 «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը», Սպուտնիկի հետ զրույցում ասում է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը:

Պարբերաբար խոսել եմ այս թեմայով, բնորոշելով, որ հայ-ռուսական հարաբերությունը ըստ էության ճգնաժամահեն կառուցվածքից անցում է կատարում դեպի «բնականացում», համապատասխանեցում այն միջավայրին, որում պետք է գոյություն ունենա այդ հարաբերությունը:

Բազմիցս արտահայտվել եմ, որ ճգնաժամմի հիմք Փաշինյանին դիտարկելը գուցե նպատակահարմար է քաղաքական շահերից ելնելով, բայց հեռու է իրականությունից: Բազմիցսս հիշեցրել եմ, որ ամենեւին անամպ եւ սահուն չի եղել հարաբերությունը դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից: Ինչու՞ չեմ ասում Տեր-Պետրոսյանի, որովհետեւ 1998-99 թվականներից Ռուսաստանում տեղի է ունեցել պատմական-ճակատագրական հանգուցալուծում, պետական հետագա ընթացքի տասնամյակների վճռորոշ ընտրություն: Իսկ դա արդեն բաժին է ընկել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանին:

Այն ժամանակ իհարկե չկար Ֆեյսբուք, անգամ համացանցային լրատվամիջոցներ գրեթե չկային՝ առավելագույնը մեկ, երկոու, երեք: Ես եղել եմ ակտիվ լրագրության ռեժիմում, կարող եմ հիշեցնել բազմաթիվ դրվագներ: Խոսքը բոլորովին այն մասին չէ, որ համեմատելի է այդ շրջանը ներկայի հետ: Այստեղ անշուշտ իրենց դերն ունեն թե անձինք, որոնք զբաղվում էին խորքային առումով ճգնաժամահեն հարաբերության կառավարման խնդրով, թե իհարկե լայն իմաստով ժամանակաշրջանը եւ միջազգային իրողությունները: Մուրճն ու սալը այդ ժամանակահատվածում այդքան սեղմված չէին, մանեւրը, հետեւաբար ճգնաժամահեն միջավայրը կառավարելը համեմատաբար ավելի դյուրին էր:

Իրավիճակը բարդանում էր ժամանակի հետ: Առթի ունեցել եմ ասելու, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կառավարումը դարձավ ավելի բարդ, որովհետեւ սկսում էր սեղմվել միջավայրը, եղել էր Պուտինի մյունխենյան հայտնի ելույթը, հասունանում էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը աշխարհակարգային վերափոխումների առաջին լուրջ դետոնատորն էր:

Դե, Փաշինյանի շրջանին ծանոթ են գրեթե բոլորը: Միջավայրային առումով իրավիճակն իհարկե շատ ավելի բարդ է՝ ճգնաժամը կառավարելու տեսանկյունից: Դրան ավելանում եւ այն, որ Հայաստանում ըստ էության կառավարման ապաշնորհ թիմ է:

Այդուհանդերձ, ես շարունակում եմ կարծել, որ իրավիճակը կառավարվում է:Շատերը կառավարվելը դիտարկում են ժողովրդական լեզվով ասած՝ «ջանջիգյար» տրամաբանության մեջ: Ոչ, ավելորդ է ասել, որ դրանք քաղաքական կեղծ կատեգորիաներ են, այն էլ Հայաստանի ու Ռուսաստանի տրամաչափերի տարբերության պայմաններում:

Հարց կառաջանա, թե ինչու՞ է հարաբերությունը միշտ եղել ճգնաժամահեն: Համառոտ: Որովհետեւ, այն սուբյեկտները, որոնք Հայաստանի համար եղել են ընթացիկ ու էքզիստենցիալ սպառնալիքների ու մարտահրավերների աղբյուր, Ռուսաստանի աշխարհաքաղաքականության համատեքստում դիտվել են տակտիկական եւ ռազմավարական նպատակների այլ համակարգում, հետեւաբար պահանջել են աշխատանք այլ տրամաբանության մեջ:

Պատկերի փոփոխությամբ, որ տեսնում ենք այսօր, առավել շահագրգռվածը հենց Ռուսաստանն է, որքան էլ տարօրինակ հնչի եւ բարդ լինի այդ իրողության ընկալումը այն ավանդական կառուցվածքների համապատկերում, որ գերակշռում է մեր հասարակական-քաղաքական միջավայրում՝ այսպես ասած մետ եւ հակա բանաձեւերով:🇦🇲🇷🇺

group-telegram.com/badalyanrakurs/1910
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1910

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

The Security Service of Ukraine said in a tweet that it was able to effectively target Russian convoys near Kyiv because of messages sent to an official Telegram bot account called "STOP Russian War." Soloviev also promoted the channel in a post he shared on his own Telegram, which has 580,000 followers. The post recommended his viewers subscribe to "War on Fakes" in a time of fake news. Asked about its stance on disinformation, Telegram spokesperson Remi Vaughn told AFP: "As noted by our CEO, the sheer volume of information being shared on channels makes it extremely difficult to verify, so it's important that users double-check what they read." Multiple pro-Kremlin media figures circulated the post's false claims, including prominent Russian journalist Vladimir Soloviev and the state-controlled Russian outlet RT, according to the DFR Lab's report. The regulator said it has been undertaking several campaigns to educate the investors to be vigilant while taking investment decisions based on stock tips.
from sa

Telegram Hakob Badalyan
FROM American