Telegram Group Search
Սիրելի՛ հայրենակիցներ, հանդիպում ենք սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Խնդրում ենք հնարավորինս տարածել տեղեկատվական այս պաստառը։
Ես ո՛չ համհարզ ունեմ, ո՛չ էլ իրենց պես գործակալներ ու ստրուկներ։ Իրենք բոլորը ստրուկ են, հոգով ստրուկներ են, ոսկու ստրուկներ են։

Իմ շունիկի անունն էլ է ոսկի, բայց էդ ոսկուց չէ։

Ես համհարզ ոչ ոքի մոտ չեմ ուղարկել, իսկ եթե որևէ մեկն իր նախաձեռնությամբ որոշել է խոսել, ապա շատ արդար է։ Քաղաքական գործիչը պարտավոր է քաղաքական խոսակցություն ունենալ։

Եթե Հովիկ Աղազարյանն այդքան տղամարդ է, թող անունները հրապարակի, թող ասի՝ ովքեր են իր հետ խոսել ու ինչ են ասել։

Բագրատ Սրբազան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գանձանակի պատմությունը, կամ ինչպես է պետք տալ հացի պատասխանը

Ներկայացնում ենք Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին պատմող՝ «Իմ հավատամքը» ֆիլմի համար նկարահանված, բայց ֆիլմում տեղ չգտած մի հատված, որը, վստահ ենք, մտորելու մեծ նյութ կտա յուրաքանչյուր արժանապատիվ մարդու։
Սիրելինե՛ր, գործ ունենք անելու։

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Սրբազան պայքարի ակտիվի և կողմնակիցների Մեծ հավաքը։

Անհրաժեշտ է հավաքի մասին իրազեկող այս պաստառները տարածել ողջ համացանցում։

Միացե՛ք առցանց իրազեկման ակցիային։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սիրելինե՛ր, շարունակում ենք իրազեկման առցանց գործողությունները։ Անհրաժեշտ է հնարավորինս շատ տարածել տեղեկատվական այս հոլովակը։

Հանդիպում ենք սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մեկ տարին է լրանում, երբ մենք ողջ ժողովրդով ևս մեկ անգամ ստիպված եղանք բռնելու գաղթի ճանապարհը։ Եվ դա մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է։ Այս խարանն առաջին հերթին դրոշմված է Հայաստանի իշխանությունների ճակատին, ովքեր հանցավոր անտարբերությամբ մեզ հասցրեցին այս վիճակին, երբ իրենց աչքերի առջև մեր ժողովուրդը ստիպված եղավ ենթարկվելու հերթական ցեղասպանությանը, բնազրկվեց և տնազրկվեց։

Այս խարանը միշտ մնալու է դրոշմված այս իշխանությունների ճակատին։

Բագրատ Սրբազան
Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ը խարան է նաև ողջ հանրության ճակատին՝ որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը։

Բագրատ Սրբազան
Այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես բոլոր նրանց, ովքեր եղել են արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը։

Բագրատ Սրբազան
Սեպտեմբերի 19-ը նաև խոնարհումի օր է։ Եվ անկախ բոլոր դժվարություններից, փորձություններից ու ծանր տառապանքներից՝ ևս մեկ անգամ փաստենք հայոց հաղթանակող ոգու և հոգու մասին։

Բագրատ Սրբազան
Հիմա մենք կանգնած են Եռաբլուրի իրականության մեջ, մենք գտնվում ենք հերոսների շրջակայքում, մենք շրջապատված ենք այնպիսի մարդկանց ներկայությամբ, որոնք իրենց կյանքից ավելի ընդհանրական կյանքն են արժևորել ու գնահատել։

Ազնավուրը հավաքական հայի, հերոսի, նվիրյալ մարդու ամբողջական նկարագիրն է՝ այն բոլոր տղաների հետ, ովքեր չհանդուրժեցին ամոթի ու խայտառակության, ազգուրացության այս ամբողջ ողբերգությունը։

Բագրատ Սրբազան
Ժողովո՛ւրդ, այսօր դուք եկել եք օրհնանք բաշխելու, չեք եկել մեռելների շիրիմներին։

Այստեղ մեռած մարդ չկա, այստեղ հերոսներ են, որոնց առաջ միայն պետք է ծնկի գալ ու ասել, որ մենք էլ պետք է անցնենք նույն ճանապարհը։

Այսօր հարգանքի, խոնարհումի, իրենց հետ նույնանալու օր է։ Ցավը մեզ պետք է դրդի գործելու ու դառնա մեր տուն վերադառնալու ուխտը։

Բագրատ Սրբազան
Ազատագրության առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հերոսներ ունենք, որոնք գտնվում են անհայտության մեջ, ու դա մեր ներսում նույնպես անհայտության մեծ վիհ է բացել։

Մեր մաղթանքը, խնդրանքն ու աղոթքն է, որ Աստծո հրաշքով նրանք տուն վերադառնան։

Բագրատ Սրբազան
Մեր զորակցությունն եմ հայտնում գերության ու պատանդառության մեջ գտնվող մեր սիրելի հայրենակիցներին, Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը և հասկանալով հանդերձ, որ նրանք գտնվում են պատանդառության մեջ մեր թշնամիների հետ այս իշխանության ուղղակի հանցավոր համագործակցության արդյունքում, միևնույն ժամանակ սա խարան է նաև միջազգային հանրության համար։

Բագրատ Սրբազան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եկել է բռունցքվելու ժամանակը։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բագրատ Սրբազանը Եռաբլուրում երգեց Հայաստանի և Արցախի օրհներգերը
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա Սրբազան պայքարի կարևոր հանդիպումներից մեկը։

Մենք մեր հաղթանակը կարող ենք ամրագրել համախմբման և ուժերի մեկտեղման արդյունքում։

Սեպտեմբերի 22, ժամը՝ 14։30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Կհանդիպենք։

Գառնիկ Դանիելյան
2024/09/23 17:24:01
Back to Top
HTML Embed Code: