Telegram Group Search
📍Ժնև | Փետրվարի 25

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Քննարկվել են.

📌 Մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները։

📌 Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերջինիս տարբեր բաղադրիչների նկատմամբ ՀՀ մոտեցումներն ու ներկայացված կառուցողական առաջարկները։ 

📌Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը։

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հաշտեցման ջանքերն առաջ մղելու համատեքստում կարող են կարևոր ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից նախորդ տարի Հայաստան գործուղված երկու առաքելությունների արդյունքները:

🔗 English
🔗 Russian
🗓️ Փետրվարի 26
📞 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։

🇦🇲🤝🇪🇺 Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային
օրակարգի հարցերի։

🔗 English
🔗 Русский
❗️ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ

1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։

Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:

Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով: 

——

❗️Заявление МИД Республики Армения в связи с 37-й годовщиной погромов в Сумгаите

В 1988 году в эти дни, 27-29 февраля, в азербайджанском городе Сумгаит был совершен ряд преступлений, положивших начало широкомасштабным погромам армянского населения в этой стране, явно организованных государством и при его содействии, превратив десятилетия угнетения и преследований в открытое и организованное насилие.

Массовые убийства и пытки армянского населения, начавшиеся в Сумгаите, с той же жестокостью и регулярностью продолжались в Баку, Кировабаде и Мараге. В результате этих событий сотни армян были убиты, а около полумиллиона армян насильственно перемещены. Циклы насильственной политики продолжались вплоть до сентября 2023 года, когда армянское население Нагорного Карабаха подверглось окончательной этнической чистке.

Вспоминая эти события, мы ежегодно чтим память невинных жертв. В то же время мы считаем, что это не просто дни скорби, а напоминание о необходимости преодоления вражды, чтобы не допустить повторения подобного в будущем.

🔗 English

@MFAofArmenia
📢 ԱԳՆ հայտարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:

Ամբողջական՝
🔗Հայերեն
🔗English
🔗Русский
⤵️ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ.

🇦🇲 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում, դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման, գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ՝ առհավատչյան։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում. ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը և առանձին տարածաշրջաններ բախվում են բարդ և հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել քան կենսական է։

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը, այդ միջավայրում տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջ մղումը։

Առաքելության խորը գիտակցում, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք և ճկունություն, պրոֆեսիոնալիզմ. այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։

Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ և երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ միասին անպայման հաջողելու ենք:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

🔗English
🔗Русский
🇦🇲🤝🇺🇳 Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։

💬 Արարատ Միրզոյան. «Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը: Արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր այն հաջողությամբ անցկացնելու համար»:

💬
Աստրիդ Շումեյքեր. «Մեզ համար շատ կարևոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության առաջամարտիկ առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում»:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է համաժողովի արդյունավետ և ներառական կազմակերպումը և այդ գործում միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ սերտ փոխգործակցության կարևորությունը:

🔗English
🔗Русский
Մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։

Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման խոսքում կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում, առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործում: Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՀ բոլոր դիվանագետներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություններ մաղթելով նրանց և նրանց դիվանագիտական ճանապարհի անբաժան ուղեկիցը հանդիպսացող ընտանիքների անդամներին:

Ելույթով հանդես է եկել վարչապետ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ:
Նախարար Միրզոյանի կողմից մի քանի դիվանագետի շնորհվել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ:

🔗Event dedicated to Diplomat’s Day, held at the MFA
🔗В МИД состоялось мероприятие, посвященное Дню дипломата
🗓️4 марта
📍Пекин

🇦🇲🇨🇳Состоялись политические консультации между министерствами иностранных дел Республики Армения и Китайской Народной Республики во главе с заместителем министра иностранных дел Республики Армения Мнацаканом Сафаряном и заместителем министра иностранных дел Китайской Народной Республики Лю Бинем.

В ходе консультаций стороны подчеркнули высокий уровень двустороннего политического диалога и обсудили шаги по его дальнейшему углублению.

Китай подтвердил свою поддержку политической независимости, суверенитета и территориальной целостности Армении. Армения подтвердила свою поддержку принципа «одного Китая».

Был обсужден широкий круг вопросов повестки двусторонних отношений, включая политическую, торгово-экономическую, сельскохозяйственную, транспортную, культурно-гуманитарную сферы. Была с удовлетворением отмечена позитивная динамика развития отношений между Арменией и Китаем.

Стороны подчеркнули важность проектов «Перекресток мира» и «Один пояс, один путь». Особое внимание было уделено реализации инфраструктурных проектов.

Состоялся обмен мнениями по вопросам сотрудничества Армении и Китая в рамках международных организаций.

Китайская сторона представила приоритеты своего предстоящего председательства в Шанхайской организации сотрудничества (ШОС). Стороны обсудили перспективы дальнейшего сотрудничества Армении и Китая в рамках ШОС.

@MFAofArmenia
Media is too big
VIEW IN TELEGRAM
📅Մարտի 5
📍ԱԺ, Կառավարության հետ հարցուպատասխան

⤵️🎥 ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը պատգամավորի հարցին. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ քննարկումներ գործընկեր երկրների հետ, այդ թվում՝ Չինաստանի հետ, վերջինիս հետ ակտիվ համագործակցություն.
💬 Պատգամավոր Լիլիթ Մինասյան. «Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում շեշտում էր, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է»:
💬 Նախարար Միրզոյան. «Իհարկե, չեմ կիսում։ Մենք և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք: Շատ ուղիղ օրինակ կարող եմ ասել»:
Media is too big
VIEW IN TELEGRAM
📅Մարտի 5
📍ԱԺ, Կառավարության հետ հարցուպատասխան

🎥⤵️ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի պատասխանը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այն պնդման վերաբերալ, թե Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է դադարեցվեն մինչև բոլոր գերիներն ազատ չարձակվեն.

💬 «Առաջարկը գնահատում եմ անսթափ:

(…) Մենք մեր բոլոր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա և բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում և՛ գերիների, և՛ պահվող անձանց ազատ արձակման հարցը»:
Media is too big
VIEW IN TELEGRAM
📅Մարտի 5
📍ԱԺ, Կառավարության հետ հարցուպատասխան

💬 Արարատ Միրզոյան. «Մենք ոչ մի բան փիառի համար չենք անում, թող արդյունքները լինեն, թող ուրիշները փիառ, դիվիդենտներ ստանան այդ արդյունքներից:

(...) ՀՀ ԱԳ նախարարությունը պաշտոնական նոտայով դիմել էր բելառուսական կողմին՝ հայցելով տեղեկատվություն ՀՀ քաղաքացու վերաբերյալ, երեք օր անց ստացել էր բելառուսական կողմի պատասխանը, որը ասում էր, որ այդ անձն ազատազրկված է տասնհինգ օրով և ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու»:

🎥⤵️ Նախարար Միրզոյանի ամբողջական պատասխանը Բելառուսում բլոգեր Ռոզա Բաբախանյանի ազատ արձակման շուրջ տարված աշխատանքների, հանրային դաշտում քննարկումբերի վերաբերյալ
🗓️ Մարտի 6
📞 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

🇦🇲🤝🇬🇪 Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։

🔗Phone conversation of the Foreign Ministers of Armenia and Georgia
🔗
Телефонный разговор министров иностранных дел Армении и Грузии
2025/03/09 09:47:21
Back to Top
HTML Embed Code: