Telegram Group Search
Նմանը չունեցող, եզակի նախագիծ Երևանի Կենտրոնում 🏙️

Վաճառվում են ամբողջությամբ վերանորոգված բնակարաններ՝ Անգլիական այգու անմիջական հարևանությամբ։

✔️ Սկսած ընդամենը 34 քմ-ից
🏗️ Նորակառույց շենք՝ բարձրորակ նյութերով
🇮🇹 Իտալական նրբագեղությամբ ձևավորված ինտերիեր
💼 Հարմար ինչպես ապրելու, այնպես էլ ներդրում կատարելու համար

🚶‍♀️ Քայլիր դեպի որակյալ և հարմարավետ կյանք քաղաքի սրտում՝ հանգիստ և կանաչ միջավայրում։
_
🔹 Մանրամասների համար՝
🌐 www.bars.am
📞 098 10 20 30
📍 Բաղրամյան 2, 2-րդ հարկ
🇺🇸🇷🇺🇺🇦 Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի հարցով որևէ առաջընթաց չի գրանցվել։

@armgeopolitic
🇨🇳🇪🇺🇷🇺🇺🇦 Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Եվրամիության ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ նշել է, որ Պեկինը չի կարող թույլ տալ ռուս - ուկրաինական պատերազմում Ռուսաստանի պարտությունը։

@armgeopolitic
🇮🇷🇦🇿 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Ադրբեջան

Այցի ընթացքում նա նաև կլինի Ստեփանակերտում:

@armgeopolitic
🇷🇺 Մահացել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովը

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր առավոտյան նա ընկել է Ռուբլյովսկոյե մայրուղու վրա գտնվող իր բնակարանի պատուհանից և մահացել։

@armgeopolitic
The Geopolitics / Գեոպոլիտիկա
🇷🇺 Մահացել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովը Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր առավոտյան նա ընկել է Ռուբլյովսկոյե մայրուղու վրա գտնվող իր բնակարանի պատուհանից և մահացել։ @armgeopolitic
Հիշեցնենք, որ Ռուսաստանում վերջին տարիներին սա արդեն որերորդ դեպքն է՝ բանակի, ԱԴԾ-ի գեներալներ, մասնավոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, որոնք հանկարծակի «մահանում» են՝ ընկնելով լուսամուտից:

@armgeopolitic
🇦🇲 Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել եւ նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։

Ով, եթե ոչ մենք՝ հոգեւորականներ եւ մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը եւ ճշմարտությունը, կամայականությունների եւ ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, եւ մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս

@armgeopolitic
🇦🇲 Այսօր Երևանում տեղի կունենա քայլերթ՝ ի աջակցություն քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի

Քայլերթը կմեկնարկի 18։00-ին Seasons Park-ից (Մալիբուի այգի) և կավարտվի ԱԱԾ շենքի մոտ, որտեղ գտնվում է Կարապետյանը։

@armgeopolitic
«Գեոպոլիտիկա»-ն իր ողջ գործունեության ընթացքում տեղեկատվական մաքսիմալ աջակցություն է ցույց տվել ապօրինի կալանավորված գործիչներին, այդ թվում՝ քաղաքական այն ճամբարի ներկայացուցիչներին, որի հետ կա ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ հակադրություն։ Օրինակ Արմեն Աշոտյանի հետ տեղի ունեցողը ևս համարում ենք հետապնդում։

Սա մեզ համար ոչ թե քաղաքական խնդիր է, այլ սկզբունքի, որ Հայաստանում ԵՐԲԵՔ մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների, արտահայտած կարծիքի կամ հնչեցրած խոսքի համար։

Եթե մենք չենք ընդունում այս փաստը, մեր հետապնդվող ընկերներին համարում ենք քաղբանտարկյալ, սակայն անտարբեր ենք մյուս հետապնդվողների նկատմամբ, չենք աջակցում հետապնդվող գործիչներին, ապա վաղը հետապնդվողը լինելու ենք մենք։

Ազատություն քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին !
Վաղը, երբ իշխանությունը կփոխվի ու քաղաքական հետապնդման կենթարկվի օրինակ վարչապետի ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ես իրեն էլ եմ աջակցելու, բայց այդ ժամանակ խիստ կասկածում եմ, որ ինքը ու իր շեֆը կարողանալու են իմ աչքերի մեջ նայել, ամաչելու են, գլուխները կախելու են այն ամենի համար, ինչ արել են։ Իրենք գիտեն՝ ինչ են արել, ում և ոնց են հետապնդել ու դրա պատասխանը միարժեքորեն տալու են, որևէ կասկած չունենաք!
🇦🇲 Երևանում տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից:

@armgeopolitic
🇦🇲 Երևանի քաղաքապետի 4 տեղակալները հունիսի համար 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել․ «Հրապարակ»։

@armgeopolitic
🇺🇸🇷🇺 Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինի հետ զրույցից։ Նա այնպիսի մարդու տպավորություն չի թողնում, որը ցանկանում է վերջ դնել այս պատերազմին։ Ես ուրբաթ օրը կխոսեմ նախագահ Զելենսկու հետ։

Դոնալդ Թրամփ

@armgeopolitic
🇷🇺🇦🇿 Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների համալսարանի (МГИМО) Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւի կարծիքով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրումը պայմանավորված է մի քանի գործոններով։
Նրա խոսքով, դրանցից մեկն այն է, որ «Ադրբեջանի իշխանությունները իրենց հաղթող են համարում եւ էյֆորիայի մեջ են Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողություն հաստատելուց հետո»։

«Խնդիրն այն է, որ էյֆորիայի զգացումը պետք է պահպանել եւ Ադրբեջանի իշխանությունները նոր արտաքին քաղաքական հաջողությունների կարիք ունեն։

Ռուսաստանցիների ձերբակալությունները Ադրբեջանում կապված են սեփական անպարտելիության նկատմամբ վստահությունը պահպանելու ցանկության հետ։ Ի վերջո, Ռուսաստանը երկրի ամենաազդեցիկ հարեւանն է, ինչը պետք է հանրապետության բնակչությանը ցուցադրի Բաքվի արտաքին քաղաքականության ուժը», - ասել է ռուսաստանցի փորձագետը Metro թերթին տված հարցազրույցում։

https://mediamax.am/am/news/foreignpolicy/58231/
🇦🇲 Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տրվել է Գլխավոր դատախազի կողմից:

Փաստաբան Արամ Վարդևանյան

@armgeopolitic
🇦🇿🇹🇷 Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս ժամանել է Ստեփանակերտ։

@armgeopolitic
🇸🇦🇮🇷🇺🇸 Թրամփի հետ հանդիպումից հետո Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար ալ-Սաուդը հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուսավիի հետ:

Axios

@armgeopolitic
🇩🇪 Գերմանիան նախատեսում է ներդնել վեցամսյա կամավոր զինվորական ծառայություն

Սա կկրկնապատկի պահեստազորայինների թիվը։ Պարտադիր զինվորական ծառայությունը Գերմանիայում վերացվել է 2011 թվականից։

Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ընդունել է, որ զորակոչի վերացումը սխալ էր, սակայն դրա վերականգնումը ներկայումս բարդ և երկարաժամկետ գործընթաց է:

@armgeopolitic
🇺🇸🇷🇺 Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կողմ է Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցների վերացմանը և կարծում է, որ պատժամիջոցները օգտակար չեն ու դրանցից շահում են Չինաստանն ու Հնդկաստանը։

@armgeopolitic
2025/07/04 10:32:03
Back to Top
HTML Embed Code: