Telegram Group & Telegram Channel
🔥 Արդեն գրեթե երկու օր Վաշինգտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, արել է ընդամենը մեկ էական հայտարարություն:

«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր»:

Այս հայտարարությունը նա արել է Save Armenia նախաձեռնության կազմակերպած միջոցառման ընթացքում, որին մասնակցել են տարբեր կազմակերպությունների հայ եւ օտարերկրացի ներկայացուցիչներ:

Փաստացի, ի՞նչ է ստացվում: Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հայտարարում է, որ Կովկասում խաղաղությունը ԱՄՆ առաջնահերթություն չէ: Այլապես, նա ինչու՞ պետք է հայտարարի, որ դա ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում «ներառելը» կլիներ կարեւոր: Եթե՝ «ներառելը կլիներ շատ կարեւոր», ապա կնշանակի, որ այս պահին ներառված չէ:

Ես չեմ կարծում, թե Փաշինյանը բառերը, այսպես ասած բայերն ու ժամանակները օգտագործում է առանց դրանց հանդեպ ուշադրության:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա արձանագրում է, որ Կովկասում խաղաղության հարցը ԱՄՆ առաջնահերթություն չէ:

Մի փոքր գնանք հետ, մի քանի ամիս, 2024 թվականի ամառ, Երեւան. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ համար առաջնահերթություն է Միջին միջանցքի ստեղծումը՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծովի ավազան:

Փաշինյանի հայտարարությունը Վաշինգտոնում, նշանակու՞մ է ակնարկ, որ ԱՄՆ համար Միջին միջանցքը լինելով առաջնահերթություն, այդուհանդերձ առաջնահերթություն չէ դրա՝ միայն խաղաղ ճանապարհով լինելը:

Այդպես եղել է նաեւ մինչեւ՞ վարչակազմի փոփոխությունը, թե՞ Փաշինյանը կարծում է, որ այդպես է վարչակազմի փոփոխությունից հետո: Ինչպես նկատել եմ, Տրամպի թիմից կարծես թե առայժմ չի եղել որեւէ էական անդրադարձ Կովկասին: Առավելագույնը, Մարկո Ռուբիոն Հայաստանի եւ Ադբրբեջանի միջեւ գործընթացը քննարկել է Թուրքիայի հետ:

Փաստացի, գոնե առայժմ նա այդ հարցը չի քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իհարկե, Ռուբիոն գերզբաղված է առավել կարեւոր հարցերով, բայց դա էլ հենց ցուցիչ է:

group-telegram.com/badalyanrakurs/1909
Create:
Last Update:

BY Hakob Badalyan

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/badalyanrakurs/1909

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

For Oleksandra Tsekhanovska, head of the Hybrid Warfare Analytical Group at the Kyiv-based Ukraine Crisis Media Center, the effects are both near- and far-reaching. For example, WhatsApp restricted the number of times a user could forward something, and developed automated systems that detect and flag objectionable content. So, uh, whenever I hear about Telegram, it’s always in relation to something bad. What gives? As the war in Ukraine rages, the messaging app Telegram has emerged as the go-to place for unfiltered live war updates for both Ukrainian refugees and increasingly isolated Russians alike. Messages are not fully encrypted by default. That means the company could, in theory, access the content of the messages, or be forced to hand over the data at the request of a government.
from tr

Telegram Hakob Badalyan
FROM American