...իսկ Հայաստանում հինգշաբթի է
Հինգշաբթի առավոտ է և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.
◾Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։
◾Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ Նախիջևան։
◾Երեք շաբաթ առաջ գրեթե զուգահեռ ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները (ՊՆ և ԱԳՆ) հայտարարում են, որ Սյունիքի շուրջ (իմա՝ Իրանի սահմանային գոտում) ռազմական բախման վտանգը մեծ է։
◾ԱՄՆ-Իրան բանակցություններում ճգնաժամ է։ Մեր տարածաշրջանում գործող գրեթե բոլոր երկրները նշում են, որ նախապատերազմական դրություն է Իրանի շուրջ։ ԱՄՆ Իրաքից էվակուացնում է իր դիվանագետների ու զինվորների ընտանիքներին։
◾Սյունիքում վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար կրակում է հայկական ուղղությամբ։
Սրանք չոր փաստեր են։
Ընդ որում՝ ոչ բոլոր փաստերն են, որոնց վերլուծությունը թողնում եմ ձեզ, իսկ իմ կարճ եզրակացությունը հետևյալն է. իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը՝ մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ (ընդ որում՝ տարբեր կողմերից)։
Իսկ հիմա նայեք, թե ինչով է մեզ բոլորիս ուշադրությունը շեղում ՀՀ դե-ֆակտո իշխանական խմբավորումը...
Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում ուղղակի հինգշաբթի է, որտեղ թիրախավորվում է հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները։ Մինչդեռ բացառապես վերջինը պետք է լինի մեր օրակարգը։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
«New York Times»-ը նշում է, որ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին` ըստ ԱՄՆ և եվրոպական պաշտոնյաների:
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
...իսկ Հայաստանում հինգշաբթի է Հինգշաբթի առավոտ է և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ. ◾Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների…
⚡️⚡️ Իսրայելը լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին:
Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ:
Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ:
Երեկվա գրածս հաստատվում է ու մեզ համար վտանգի մակարդակը էլ ավելի է խորանում:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ:
Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ:
Երեկվա գրածս հաստատվում է ու մեզ համար վտանգի մակարդակը էլ ավելի է խորանում:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️ Իսրայելը լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ: Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ: Երեկվա գրածս հաստատվում…
Ինչպես տեսնում եք, Իրանի օդային տարածքը փակ է: Չվերթները կասեցվել են:
Իսրայելում գիշերը հայտարարվել է մոբիլիզացիա:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսրայելում գիշերը հայտարարվել է մոբիլիզացիա:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մի քանի լուսանկարներ առավոտյան հարվածների արդյունքներից։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա
Իսրայելը մի քանի ժամ առաջ ավիահարվածներ է հասցրել Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ (տե՛ս կից քարտեզը)։ Ըստ դեռևս լիովին չհաստատված լուրերի` իսրայելական թիրախային հարվածներից սպանվել են շատ բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ:
Իրավիճակը գերլարված է, և հղի նոր բախումներով ու լիարժեք պատերազմի վտանգով։ Իրանի ու մի շարք երկրների օդային տարածքները փաստացի փակ են:
Հիմա գանք մեզ՝ Հայաստանին։
Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։ Հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու՝ այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը։
Սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։
Պատկերավոր ասած՝ Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ վառոդի հոտը թաքցվում է մեր հանրության կողմից և դրա փոխարեն ամեն օր «ցանում են» էժանագին օծանելիք («ներդրումներ», «կրթվել» և այլն) ու թուլացնում ազգային ինստիտուտները (մերձավորարևելյան այս ճգնաժամի մեջ հայ եկեղեցին կարող է ոչ միայն ներքին, այլև արտաքին կարևոր դերակատարում ունենալ՝ հաշվի առնելով նրա դերը, հարգանքը ու կապերն այս տարածաշրջանում)։

Որպեսզի լավ պատկերացնեք տեղի ունեցողի ծավալները, բավական նշել հետևյալ փաստը.
ըստ իրանական աղբյուրների՝ Իրանի դեմ գիշերային հարձակմանը մասնակցել են շուրջ 200 իսրայելական ռազմական օդանավեր և թիրախավորել են ավելի քան 100 կետեր։
Սա, ըստ պնդումների, Թեհրանի վրա ամենամեծածավալ հարձակումն է՝ սկսած 1980-ականների իրան-իրաքյան պատերազմի օրերից։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ըստ իրանական աղբյուրների՝ Իրանի դեմ գիշերային հարձակմանը մասնակցել են շուրջ 200 իսրայելական ռազմական օդանավեր և թիրախավորել են ավելի քան 100 կետեր։
Սա, ըստ պնդումների, Թեհրանի վրա ամենամեծածավալ հարձակումն է՝ սկսած 1980-ականների իրան-իրաքյան պատերազմի օրերից։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Vardan Voskanyan's Channel
Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։
Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ։
Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։
Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանիի մահվան մասին ապատեղեկատվությունը։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan

Չնայած տեղի ունեցող աղետին` որպես խորհրդանիշների սիրահար այնուամենայնիվ չեմ կարող չարձանագրել հետևյալը:
Ապրիլի 12-ին ԱՄՆ նախագահ Թրամփը նշեց, որ Իրանին տալիս է 60 օր` բանակցություններով համաձայնության հասնելու համար:
Այսօր 61-րդ օրն է:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ապրիլի 12-ին ԱՄՆ նախագահ Թրամփը նշեց, որ Իրանին տալիս է 60 օր` բանակցություններով համաձայնության հասնելու համար:
Այսօր 61-րդ օրն է:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսօր Թուրքիայում անվտանգության թեմայով նիստ է տեղի ունեցել` պայմանավորված հարևան Իրանի դեմ սկսված հարձակմամբ:
Հանդիպմանը մասնակցել են երկրի արգործնախարարը, պաշտպանության նախարարը, բանակի գլխավոր շտաբի պետը և հետախուզության պետը:
Իսկ Հայաստանում սովորական ուրբաթ է, անվտանգության համար պատասխանատուներն էլ` ֆորումներում:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հանդիպմանը մասնակցել են երկրի արգործնախարարը, պաշտպանության նախարարը, բանակի գլխավոր շտաբի պետը և հետախուզության պետը:
Իսկ Հայաստանում սովորական ուրբաթ է, անվտանգության համար պատասխանատուներն էլ` ֆորումներում:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրան-Իսրայել պատերազմ. օր երկրորդ (միայն ամենակարևորը)
◾Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։
◾Տարածաշրջանային բոլոր ուժերը սպասման մեջ են՝ պատրաստ իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարների՝ մինչև ամենավատը, լայնածավալ պատերազմի։
◾Իրանի թշնամիները փորձում են ոչ միայն հարվածել կարևորագույն ռազմական, միջուկային ենթակառուցվածքներին, այլև նպատակ են դրել թուլացնել իրանական իշխանության դիրքերը և տապալել այն (այս մասին ուղիղ հայտարարում է Իսրայելի վարչապետը)։ Սա, բնականաբար, ոչ թե պարզապես իշխանափոխության սցենար է, այլ իրանական պետությունը կազմաքանդելու նպատակ է հետապնդում ու կարող է հանգեցնել Իրանի սիրիացման՝ աղետալի մասշտաբների փոփոխություններով։
◾ Վերոնշյալ ուղղությամբ զարգացումներում հատկապես էական է լինելու տարիներով Իրանի տարածքում գործող պանթյուրքական խմբավորումների գործակալների դերը։ Վերջիններս, որոնց համակարգմամբ զբաղվում են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները, պետք է փորձեն պետության դեմ հանել թյուրքախոսներին երկրի հյուսիսային, հյուսիս-արևմտյան հատվածներում։ Անջատողական այդ գործողությունները լիարժեք համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերին։
◾Իրանական պետության թուլացումը ցանկացած մասշտաբով ու ձևաչափով ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, ինչն էլ իր հերթին բերելու է մեզ վրա վերջիններիս ճնշման շեշտակի մեծացման՝ դարձյալ ամենավատ հետևանքներով։ Ցավոք, այս պահին զարգացումը դեպի այդ կողմ է ընթանում։
Եվ վերջում։
Հայաստանի սահմանների երկայնքով գլոբալ ծավալների պատերազմական գործողություններ են, որոնք ամեն վայրկյան կարող են տեղափոխվել Իրանի սահմաններից դուրս, իսկ անցնող 48 ժամվա ընթացքում Հայաստանում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի, կրկնում եմ ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել՝ բավարարվելով հերթապահ ու կարճլիկ մամուլի հաղորդագրություններով։ Բա սա եկեղեցու վրա հարձակվելու թեման հո՞ չի, որ օրվա մեջ դե-ֆակտո իշխանության կողմից 10 գրառում ու հայտարարություն արվի։
Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
Հ.Գ. Նկարում իսրայելական Թել-Ավիվ քաղաքի վրա իրանական հրթիռների հարձակումն է։

Աշխարհում ռազմական ծախսերը հասել են ռեկորդային բարձր ցուցանիշի: Բոլորը պատրաստվում են նոր աշխարհակարգին, որտեղ «պատերազմելը նորից նորաձև» է:
Բայց դա էական չէ Հայաստանում, քանի որ կարևորը մենք ասֆալտ ունախընտրական կրթության փառատոններ ենք անում: 😞
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բայց դա էական չէ Հայաստանում, քանի որ կարևորը մենք ասֆալտ ու
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Իրան-Իսրայել պատերազմ. օր երկրորդ (միայն ամենակարևորը) ◾Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց…
Իրանում ու դրա շուրջ տեղի ունեցողի մասին որպես բանաձև պիտի հստակ ֆիքսենք հետևյալը.
1. 2020 թ. ի վեր Իրանը միակ երկիրն է, որն ունի աներկբա դիրքորոշում Հայաստանի ու հատկապես Սյունիքի վերաբերյալ, որը բխում է հենց իր՝ իրանական շահերից (սա ռեալպոլիտիկ է, ոչ թե ուղղակի սիրուն խոսքեր)։
2. Իրանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է գործնական քայլեր իրականացնել Սյունիքի անվտանգությունը բարձրացնելու համար։ Դրա վառ վկայությունը վերջերս անցկացված զորավարժություններն են։
3. Որևէ պատճառով Իրանի թուլացումը, Իրանի համար ճգնաժամային իրադրությունը կամ ցանկացած այլ նմանատիպ բան ազդելու է Իրանի կողմից՝ Սյունիքի պաշտպանության հնարավորությունների ու կարողությունների վրա։ Պատահական չէ, որ Էրդողանը ուղիղ ասում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ միակ երկիրը Իրանն է։
4. Թույլ Իրան նշանանկում է ավելի պակաս պաշտպանված Սյունիք, ուրեմն նաև ավելի մեծ թուրք-ադրբեջանական ճնշում ու նվաճման փորձեր։
5. Հետևաբար Իրանի կայունությունը, հզորությունը և ամրությունը մեր՝ Հայաստանի այս պահին անվտանգության գլխավոր երաշխիքներից է։
Հետևաբար այն, ինչ կատարվում է Իրանում, մեր խնդիրն էլ է։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1. 2020 թ. ի վեր Իրանը միակ երկիրն է, որն ունի աներկբա դիրքորոշում Հայաստանի ու հատկապես Սյունիքի վերաբերյալ, որը բխում է հենց իր՝ իրանական շահերից (սա ռեալպոլիտիկ է, ոչ թե ուղղակի սիրուն խոսքեր)։
2. Իրանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է գործնական քայլեր իրականացնել Սյունիքի անվտանգությունը բարձրացնելու համար։ Դրա վառ վկայությունը վերջերս անցկացված զորավարժություններն են։
3. Որևէ պատճառով Իրանի թուլացումը, Իրանի համար ճգնաժամային իրադրությունը կամ ցանկացած այլ նմանատիպ բան ազդելու է Իրանի կողմից՝ Սյունիքի պաշտպանության հնարավորությունների ու կարողությունների վրա։ Պատահական չէ, որ Էրդողանը ուղիղ ասում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ միակ երկիրը Իրանն է։
4. Թույլ Իրան նշանանկում է ավելի պակաս պաշտպանված Սյունիք, ուրեմն նաև ավելի մեծ թուրք-ադրբեջանական ճնշում ու նվաճման փորձեր։
5. Հետևաբար Իրանի կայունությունը, հզորությունը և ամրությունը մեր՝ Հայաստանի այս պահին անվտանգության գլխավոր երաշխիքներից է։
Հետևաբար այն, ինչ կատարվում է Իրանում, մեր խնդիրն էլ է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Երեկվա ու այսօրվա իրադարձությունները, առաջիկա օրերի հնարավոր զարգացումները, մեր անելիքները և հարակից այլ հարցեր ուղիղ եթերում ներկայացնելու եմ սկսած կեսգիշերից՝ 00:30-ից, «Իմնեմնիմի» պոդքաստի ուղիղ եթերում։
Միացե՛ք և ուղիղ եթերում տվե՛ք ձեր հարցերը։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Միացե՛ք և ուղիղ եթերում տվե՛ք ձեր հարցերը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
YouTube
LIVE. Իրան - Իսրայել պատերազմ. պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում. «Իմնեմնիմի» փոդքասթ #187
Նարեկ Սամսոնյանն ու Վազեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթի 187-րդ թողարկմանը հյուրընկալել են իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանին և թյուրքագետ՝ Վարուժան Գեղամյանին:
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am…

Մինչ ժամը 00։30-ի ուղիղ եթերը ներկայացնեմ, թե ինչ են արել հարևան երկրների ղեկավարները՝ կապված Իրան-Իսրայել պատերազմի հետ։
Ահա մի քանի գլխադիր նորություն.
- Էրդողանը զանգահարել է Ալիևին. քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
- Նախագահ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգային հարցերով նիստ
- Էրդողանն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
- Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը
- ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը
- Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Էս բոլորը՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում։
Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը օրվա ընթացքում։
Ահա լրատվական վերնագիրը՝
«Փաշինյանի գլխավորությամբ Աղվերանում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ»։
Ինչպես ասում են՝ վարագույր։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ահա մի քանի գլխադիր նորություն.
- Էրդողանը զանգահարել է Ալիևին. քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
- Նախագահ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգային հարցերով նիստ
- Էրդողանն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
- Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը
- ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը
- Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Էս բոլորը՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում։
Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը օրվա ընթացքում։
Ահա լրատվական վերնագիրը՝
«Փաշինյանի գլխավորությամբ Աղվերանում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ»։
Ինչպես ասում են՝ վարագույր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է։
Սկսված պատերազմի պատճառով խաթարվել են ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի օդային թռիչքները։
Այս պահին փաստացի փակ է ոչ միայն Իրանի ու Իսրայելի, այլև Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի երկինքը։