Telegram Group Search
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հերթը հասավ «Գինի լից» երգին

«Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է, կարծում է ՀՀ վարչապետը։ Ու հավելում` այսօր էլ կամավորներ կան, բայց նրանք «շոշափելի վարձատրություն են ստանում ՀՀ բյուջեից»։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
2020–ի նոյեմբերի 9–ին ես ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում էս պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ. Փաշինյան

📌Սա ԱԺ–ում ասում է այն Նիկոլ Փաշինյանը, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ պարբերաբար կրկնում էր. «Արցախի հարցում ես առանց ժողովրդի կարծիքի թաքուն որոշում չեմ կայացնի»։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
‼️ՀՀ ՍԴ–ն վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ «Դրանով փաստորեն իրավական ուժը կորցրած է համարվում Հռչակագրի նախաբանում ամրագրված…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս, ասում է ՍԴ նախագահը

Արման Դիլանյանը կարծում է, թե ՍԴ որոշման մասին լուրջ, իրավական քննադատություն չի եղել, ոչ էլ իրավական փաստարկ է լսել, թե ինչու է այդ որոշումը սխալ։

Նշենք, որ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք էր հայտնել այդ որոշման վերաբերյալ և վերլուծել այն։

Հիշեցնենք սեպտեմբերի 26–ին ՍԴ որոշեց 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանի համար բանակն առաջին հերթին խոշոր հարկատու է

ԱԺ–ում բանակի մասին խոսելիս նա ասաց, որ պետք չէ սրբագործել բանակը, դա 3–րդ հանրապետության մեծագույն սխալն է։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուզու՞մ եք ասել, որ ՊՊԾ–ի ծախսերն ավելացել են, հարցրեց Փաշինյանն ու ինքն էլ պատասխանեց. «Այո՛, միանշանակ ավելացել են»։

@ArmeniaSputnik
Չարենցավանի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել, պայթյուն և հրդեհ, փլուզվել է բնակարանի պատը, տուժածներ չկան, հայտնում է ՆԳՆ–ն։

@ArmeniaSputnik
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա գյուղը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

@ArmeniaSputnik
ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, @ArmeniaSputnik-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ–ից` մեկնաբանելով Գուրգեն Արսենյանի մասնակցությունը Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
3–րդ հանրապետության մեծագույն սխալը ձեզ իշխանություն տալն էր. Ագնեսա Խամոյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

@ArmeniaSputnik
🇮🇷Իրանի միջուկային հարցերի շուրջ ցանկացած որոշում կամ բանաձև արժանանալու է Թեհրանի անհապաղ արձագանքին. ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

«Իրանը հակաքայլերի իրավունք է վերապահում իրեն և իր միջուկային ծրագիրն առաջ կտանի ազգային շահերի շրջանակում»,– ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ ասել է Մոհամմադ Էսլամին:

Գրոսսին էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր է հասնել ամուր միջուկային համաձայնության, սակայն դրա համար անհրաժեշտ է հավաստի տեղեկություններ ունենալ Թեհրանի ատոմային գործունեության մասին:

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գեղամ Մանուկյանը Հովիկ Աղազարյանին բարեկամաբար խորհուրդ տվեց Մուսալեռ գյուղ չգնալ, որովհետև Կիլիկիան նրանց հայրենիքն է։

Բայց դա էլ չօգնեց ՔՊ–ական պատգամավորին, նա շարունակեց պնդել` «մի քանի հոգի գնացել պետություն են ստեղծել խալխի հողի վրա, մի հատ էլ ես ինձ պիտի վատ զգամ»։

@ArmeniaSputnik
Երևանի Մոսկվայի տանը մեկնարկել են Ռուսական կինոյի օրերը. ՀՀ մայրաքաղաք են եկել Նատալյա Գվոզդիկովան, Մարինա Յակովլևան և այլք։

Փառատոնի հիմնական նպատակը (կտևի մինչև նոյեմբերի 17-ը) կինոսերներին ռուսական կինոյի վերջին նորություններին ծանոթացնելն է, բացման արարողության ժամանակ ասաց պրոդյուսեր Սերգեյ Նովոժիլովը։

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին ընդգծեց երկու երկրների միջև խորը կապերի պահպանման կարևորությունը։

@ArmeniaSputnik
✈️ «Հայկական ավիաուղիները» դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթները, հայտնում են ըննկերությունից։

Ավելի վաղ հայտնել էին, որ ինքնաթիռների տեխնիկական սպասարկումով պայմանավորված` հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը չվերթեր չեն իրականացնի։

@ArmeniaSputnik
ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը, գրում է MediaHub-ը։

Դեպք է տեղի ունեցել այսօր «Երևանի ՋԷԿ»-ում։ Նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանը և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունին վիճել են, որը հետո վերածվել է լուրջ ծեծկռտուքի և Պահլավունուն, որը Ավինյանի կնոջ հայրն է, տեղափոխել են հիվանդանոց։

ՆԳՆ–ից կայքին ասել են, որ Երևանի ՋԷԿ-ից ֆիզիկական ներգործության վերաբերյալ ահազանգ եղել է, որը փոխանցվել է քննչական կոմիտե։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
@Sputnik_Arabic-ի թղթակիցը նկարահանել է Բեյրութի օդանավակայանին Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարվածի պահը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հերթական հարվածն են հասցրել «Ռաֆիկ Հարիրիի» օդանավակայանի թռիչքուղուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, այդ ժամանակ այնտեղ քաղաքացիական ինքնաթիռ է եղել։

Middle East Airlines-ը միակ ավիաընկերությունն է, որը չի դադարեցրել թռիչքները և շարունակում է մարդկանց դուրս բերել երկրից նույնիսկ իսրայելական բանակի հրթիռակոծության ներքո։

@ArmeniaSputnik
2 դեպք 1 օրում. Հայաստանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային, @ArmeniaSputnik–ին հայտնեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից։

✔️1-ին վթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ. Վարդենիս-Սոթք հատվածի չհսկվող անցումում բեռնատար գնացքը բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Մեքենան հանկարծակի հայտնվել է գծերի վրա, վարորդը խմած է եղել։

✔️2-րդ դեպքը տեղի է ունեցել ժամը 11:35-ի սահմաններում, Կոտայքի մարզի չկարգավորվող անցումում։ Բեռնատար գնացքը հարվածել է ավտոմեքենայի։ Վարորդը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։

📎Տարեսկզբից մինչ օրս գրանցվել է 11 նման դեպք, ինչը 3-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչպես խուսափել շմոլ գազից թունավորումից. Փրկարար ծառայությունը պարզ կանոններ և տխուր վիճակագրություն է ներկայացրել։

@ArmeniaSputnik
2024/11/14 13:49:42
Back to Top
HTML Embed Code: