Telegram Group & Telegram Channel
Երեկ տապալվեց իշխանությունը Սերժ Սարգսյանին վերադարձնելու ևս մեկ օպերացիա՞

Ադրբեջանցիներին վիրավորելու համար արցախցի Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդություն դատարան ներկայացրել էր ԱԱԾ-ն։ Այս կառույցը չէր կարող չիմանալ, թե սա ինչ հանրային ալիք կարող է բարձրացնել, որ նման հիմար հիմնավորմամբ ցանկանար մարդուն կալանավորել։ Եթե իմացել է հանրային արձագանքի մասին ու այնուամենայնիվ գնացել է նման քայլի ուրեմն հենց հանրային դժգոհության ալիքն է եղել ԱԱԾ նպատակը։

Հետաքրքիր մի հանգամանք ևս։ ԱԱԾ հրահրմամբ բարձրացած հանրային ալիքը առաջնորդվելու են նետվում Սերժ Սարգսյանի բոլոր կադրերը։ Փողով պայքարիստ աշխատող սպարապետ Սերժի գործիքները անհայտ հետևանքով բողոքի ակցիաների առաջնորդում չեն ստանձնում։ Նրանք դաշտ են իջնում միայն մեկ պարագայում, եթե կա իշխանության տապալման ռեալ վտանգ։

Որքան էլ դժվար լինի հավատալ, երեկ իշխանության տապալման վտանգը ռեալ էր ու այն տեղի չունեցավ միայն մեկ պատճառով՝ դատարանը չխաղաց ենթադրվող խաղը։

Ինչպես կարող էր գծված լինել սցենարը։ ԱԱԾ-ն ինչ որ ձև Իրանի ադրբեջանցիների տեսանյութը հասցնում է արցախցի(սա պարտադիր պայման է) հայտնի դեմքի (հաշվի է առնվել Ղարիբ Բաբայանի հայրենասեր լինելը, որ նա անտարբեր չի անցնի տեսանյութի կողքով), որը կհրապարակի տեսանյութը ու կառաջացնի հանրային դժգոհություն, կհնչեն հայտարարություններ, որով կարող են գործ հարուցել։ ԱԱԾ-ն գործը հարուցում է հենց Ղարիբ Բաբայանի նկատմամբ։ Սա էապես ավելացնում է դժգոհության չափաբաժինը։ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մարդիկ ավելի թեժացնում են իրավիճակը հրապարակային սուր գնահատականներ տալով։ Հետո ԱԱԾ-ն նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ թռնում է ԱՄՆ, այսինքն Հայաստանից 10 700 կիլոմետր հեռու (անգամ ցանկության դեպքում Փաշինյանը չի կարող 20 ժամից շուտ վերադառնալ Հայաստան) ձերբակալում է 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանին։ Սա ավելի է շիկացնում իրավիճակը։ ԱԱԾ-ն իրավիճակը գերշիկացնելու համար 70-ամյա հայրենասեր Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում։ Սա արդեն լցնում է մարդկանց համբերության բաժակը։ Հազարավոր իսկապես հայրենասեր մարդիկ ինքնաբուխ հավաքվում են դատարանի բակում։ Առաջնագիծ են նետվում Սերժ Սարգսյանի կադրերը։ Ըստ ենթադրվող պլանի դատարանը պետք է կալանավորեր Ղարիբ Բաբայանին, որը կպայթեցներ իրավիճակը հանրապետությունում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանից 10 700 կիլոմետր հեռավորության վրա կփորձի հասկանալ ինչ է կատարվում, այստեղ իշխանությունը ԱԱԾ քավորությամբ կվերադարձվեր Սերժ Սարգսյանին։

Այս ամենը տեղի չի ունեցել, քանի որ դատարանը չի արել վերջին՝ կալանավորելու քայլը։ Ու ըստ եղած տեղեկությունների տեղի է ունեցել կոնկրետ միջամտության արդյունքում։

Ոմանք կարող են կարծել, թե սա չի եղել պլանը, այդ դեպքում թող բացատրեն, թե ԱԱԾ-ն ինչու գնաց նման սադրանքի։ Բացառվում է, որ ԱԱԾ-ն քայլ արած լինի առանց հետևանքների մասին պատկերացում կազմելու։

Շատերի կարող է թվալ, թե Նիկոլին իշխանություն տված Սերժը ինչու պետք է ցանկանար տապալել նրան։ Մենք արդեն ասել ենք, որ Սերժ Սարգսյանը ամեն կերպ պահում է Նիկոլին, քանի դեռ կա վտանգ, որ իշխանությունը կարող է հայտնվել Քոչարյանի ձեռքին, բայց սպարապետ Սերժը հեչ դեմ չի լինի, եթե կարողանա իր համար խլել իշխանությունը Նիկոլից։ Այսինքն Սերժն ու Նիկոլը իրար հետ են ընդդեմ Քոչարյանի ու Ռուսաստանի, բայց իշխանություն լինելու հարցում մրցակիցներ են։

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանին իհարկե պետք է տապալել, բայց հեռացնել Նիկոլին Սերժով կամ Սերժի կադրով դա կնշանակի ոչինչ էլ չփոխել, քանի որ Սերժն ու Նիկոլը նույն հրեշի տարբեր գլուխներ են։

group-telegram.com/bolola01/130
Create:
Last Update:

BY Bolola

Share with your friend now:
group-telegram.com/bolola01/130

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

For tech stocks, “the main thing is yields,” Essaye said. At this point, however, Durov had already been working on Telegram with his brother, and further planned a mobile-first social network with an explicit focus on anti-censorship. Later in April, he told TechCrunch that he had left Russia and had “no plans to go back,” saying that the nation was currently “incompatible with internet business at the moment.” He added later that he was looking for a country that matched his libertarian ideals to base his next startup. "There is a significant risk of insider threat or hacking of Telegram systems that could expose all of these chats to the Russian government," said Eva Galperin with the Electronic Frontier Foundation, which has called for Telegram to improve its privacy practices. In the past, it was noticed that through bulk SMSes, investors were induced to invest in or purchase the stocks of certain listed companies. And indeed, volatility has been a hallmark of the market environment so far in 2022, with the S&P 500 still down more than 10% for the year-to-date after first sliding into a correction last month. The CBOE Volatility Index, or VIX, has held at a lofty level of more than 30.
from tw

Telegram Bolola
FROM American