group-telegram.com/LevonKocharyan/457
Last Update:
Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։
◾Հայաստանն ու հայությունն ունեն մեկ հստակ թշնամի՝ Թուրքիան (իր կցորդ պետությամբ՝ Ադրբեջանով)։
◾Մնացած պետություններն իրենց շահերն են հետապնդում՝ դիրքավորվելով հայ-թյուրքական հակամարտության շուրջ։ Ու կախված, թե որ կողմն է պատրաստ պայքարելու ու հաղթելու, կառուցում են իրենց քաղաքականությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։
◾Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ուղիղ և անուղղակի աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը։ 2020 թ. նոյեմբերից ի վեր պաշտոնական տասնյակ հայտարարությունները վկա։
Ինչո՞ւ։ Որովհետև այս իշխանության պահպանման պարագայում իրենք առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը՝ պատերազմով կամ առանց։
◾Այլ՝ դիմադրող իշխանության պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակումը ոչ միայն չի երաշխավորում հաղթանակ, այլև կարող է հակառակ արդյունքը ունենալ։ Ուստի իրենց համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է։
Ի՞նչ պետք է անենք մենք։ Պատասխանում եմ կից կարճ տեսանյութում։ Խնդրում եմ տարածել։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
BY Levon Kocharyan
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/LevonKocharyan/457