Telegram Group & Telegram Channel
❗️Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ

Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ համագործակցելու և վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երևույթը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։

Հայաստանում այսօր իշխանություն զբաղեցնողների հայտարարությունները հաճախ հեշտ է շփոթել թշնամական պետությունների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ հայտարարությունները զայրույթ և տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։

Ավելին, այսպիսի հայտարարությունները հաճախ հանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկություն չկա» հուսահատական դիրսկուրսին, որտեղ մենք հայտնվում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։

Սակայն բավական է հիշել ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմության դրվագները և տեսնել, որ ծանր պարտությունների, հուսալքության և անորոշության պայմաններում, անգամ պետականության բավական երկար պատմություն ունեցող ազգերն են անցել նույնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչության։ Բավական է հիշել թեկուզ միայն Երկրորդ համաշխարհայինի տարիների եվրոպական երկրների օրինակները։

Համագործակցություն թշնամու հետ՝ պրագմատիզմի անվան տակ

1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և նույն հայացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովակիայի, ստորագրեցին Չեխոսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արվեց եվրոպայում խաղաղություն ապահովելու անվան տակ։ Ավելին, Չեմբեռլենը և Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտահայտեցին իրենց մտադրությունը «այլևս երբեք միմյանց հետ չպատերազմելու» և վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց հետո բառացի հայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղությունը»։

Պայմանագրի ստորագրումից ընդամենը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդեն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաված էր ֆաշիստական զորքերի կողմից։

Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարության փոփոխության տարբերակը։ Հիտլերի բոլորը պահանջները բավարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդվում էր ամեն գնով և ամենուր ֆաշիզմի դեմ պայքարի տրամաբանությամբ։

Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարությամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացված հատվածում հաստատված Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կհանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պետք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախոսով էր առաջնորդվում ֆրանսիայում հաստատված կառավարությունը։

Ճիշտ նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սյունիքում և Տավուշում տարծքներ հանձնելը, Արդբեջանի և Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պետք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։

Շարունակությունը՝ այստեղ

group-telegram.com/arcaxinfo/43089
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/43089

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

NEWS Telegram Messenger Blocks Navalny Bot During Russian Election "There are a lot of things that Telegram could have been doing this whole time. And they know exactly what they are and they've chosen not to do them. That's why I don't trust them," she said. Individual messages can be fully encrypted. But the user has to turn on that function. It's not automatic, as it is on Signal and WhatsApp. Oh no. There’s a certain degree of myth-making around what exactly went on, so take everything that follows lightly. Telegram was originally launched as a side project by the Durov brothers, with Nikolai handling the coding and Pavel as CEO, while both were at VK.
from us

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American