Telegram Group & Telegram Channel
⚠️Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում.

ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ:
Այս հաղորդագրությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան լրատվամիջոցներում ու սոցցանցային հարթակներում:

Անդրադառնալով այս հարցին՝ մասնավորաբար «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, թե Հայաստանը մեծ տեմպերով գնում է failed state-ի վերածվելու ուղով:

«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն անկում է ապրում՝ Արցախը հանձնված է, արտաքին պարտքը գրեթե 13 միլիարդ դոլար է, արտագաղթը չի դադարում, իսկ կադրային փոփոխությունները ՀՀ քաղաքացիների շրջանում միայն ծիծաղ են առաջացնում՝ վատերին փոխարինում են ավելի վատերով։

Հայաստանը մեծ տեմպերով գնում է failed state-ի վերածվելու ուղով՝ Ադրբեջանն ամեն օր նորանոր պահանջներ է առաջ քաշում, իսկ քպական թիմը դրան չի հակադարձում։

Սոցիալ-տնտեսական վիճակն աղետալի է, տապալված են բոլոր ոլորտները, ցավոք, ՀՀ քաղաքացիներն ապագա չեն կապում Հայաստանի հետ ու արտագաղթում են»,-գրում են հեղինակները և հավելում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ ակտիվորեն զինվում է և պահանջում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։

Դրա ֆոնին Փաշինյանն ու թիմը վատթարացնում են կապերը ՌԴ-ի հետ՝ կատարելով Արևմուտքի պատվերը։

Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը:

Ըստ ալիքի, Արևմուտքը ցանկանում է Նիկոլ Փաշինյանին պահել իշխանության՝ ՀՀ-ն «նոր Ուկրաինայի» վերածելու և Հարավային Կովկասում նոր հակառուսական պլացդարմ ստեղծելու համար. «Արևմուտքը ցանկանում է ՔՊ-ին ու Փաշինյանին ուժեղացնել հակառուսական, արևմտամետ կուսակցություններով, որպեսզի 2026 թ.-ին այդ նոր կոալիցիան հաղթի ԱԺ ընտրություններում։

Եթե նոր կառավարությունը բաղկացած լինի վերոնշյալ կուսակցություններից, ՀՀ-ն ավելի արագ տեմպերով է գնալու դեպի ԵՄ ու ՆԱՏՕ՝ խզելով կապերը ՌԴ-ի հետ, ինչն էլ ունենալու է աղետալի հետևանքներ հայ ազգի ու հայոց պետականության համար։

Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» Արևմուտքի «հակառուսական դեսանտն» են, որոնք ՀՀ-ում ունեն շատ ցածր վարկանիշ։
Սակայն մեդիառեսուրսներով ու քարոզչությամբ, ինչպես նաև ՔՊ-ի վարչական լծակների աջակցությամբ մինչև 2026 թ. այդ կուսակցություններն արհեստական «աճեցվելու» են, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ներկայանան իբր 3-րդ ուժ կամ Փաշինյանին ընդդիմություն։

Իրականում այդ ուժերը ՔՊ-ի քույր-կուսակցություններն են ու ամեն ինչ արել են և անելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու համար՝ դրա համար ստանալով պաշտոններ և ֆինանսական հոսքեր։

/«Փաստ» օրաթերթ/

@arcaxinfo

group-telegram.com/arcaxinfo/43128
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260

Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/43128

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Some privacy experts say Telegram is not secure enough As the war in Ukraine rages, the messaging app Telegram has emerged as the go-to place for unfiltered live war updates for both Ukrainian refugees and increasingly isolated Russians alike. Meanwhile, a completely redesigned attachment menu appears when sending multiple photos or vides. Users can tap "X selected" (X being the number of items) at the top of the panel to preview how the album will look in the chat when it's sent, as well as rearrange or remove selected media. In a message on his Telegram channel recently recounting the episode, Durov wrote: "I lost my company and my home, but would do it again – without hesitation." "The result is on this photo: fiery 'greetings' to the invaders," the Security Service of Ukraine wrote alongside a photo showing several military vehicles among plumes of black smoke.
from us

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American