Telegram Group Search
🔴🔴🔴 Դպրոցի ուսուցչի ձերբակալության գործողությունը, որ իրականացրել են իրավապահները, առաջին հայացքից պարզապես պրոֆեսիոնալիզմմի իսպառ բացակայություն է: Դասարանից ուսուցչին ձերբակալելու համար թերեւս բավական է ընդամենը քաղաքավարի ծեծել դուռը, մտնել ներս, ներկայացնել վկայական եւ ուղեկցել համապատասխան վայր:

Ինչ խոսք, ոչ պրոֆեսիոնալիզմը մեղմ ասած հեռու չէ մեր իրավապահ կառույցներից, թեեւ անխոս դրանցում առկա է իրապես գործին տիրախետող ու նվիրված մասնագետների ահռելի շերտ: Միեւնույն ժամանակ, ունեմ համոզում, որ Հայաստանում իրավապահ որեւէ համակարգ այդ աստիճան ոչ պրոֆեսիոնալ չէ, որ չպատկերացներ այդ տարրականը:

Հետեւաբար, հակված եմ մտածելու, որ պարզապես կա հանրությանը «թեմաներ», «շոուներ», «տեսարաններ» մատուցելու խնդիր: Ըստ իս՝ մատուցվել է հերթականը:

Ի դեպ, ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի: Օրեր առաջ եղավ «դպրոցներից երեխա առեւանգողի» մասին աղմուկը, հետո պաշտոնական տեղեկկություն, որ ձերբակալվել է ինչ որ մեկը: Առ այսօր, արդեն մի երկու-երեք, կամ ավելի շաբաթ անց, սոցցանցերում պտտվում է ձերբակալության մասին տեղեկատվությունը, բայց չկա ոչ մի այլ մանրամասն՝ ո՞վ էր այդ ձերբակալվածը, նա իրապե՞ս փորձել է երեխա առեւանգել, թե՞ այլ պատմություն է:

Առ այսօր ոչ մի տեղեկություն, փոխարենը մարդիկ սոցցանցերում ամեն օր պատահում են առեւանգման փորձի եւ ձերբակալման մասին տեղեկատվությանը, որը բնականաբար իր լարվածությունն է թողնում թե ծնողների, թե երեխանների վրա:

Հարց է առաջանում, դա տեսարանային երկարաժամկետ օգտագործման ռեսուրսի կուտակու՞մ էր, որը կակտիվացվի անհրաժեշտ պահերին, թե՞ ինչ: Իրավապահները մի քանի շաբաթ է, չե՞ն պարզել, թե ինչ էր ուզում այդ մարդը, որպեսզի նաեւ հոդաբաշխ բացատրություն տրվի հանրությանը:
Hakob Badalyan
💥 ՔՊ վարչության դռնփակ նիստը չի ընտրել արդարադատության նախարար: Ըստ տեղեկության, որ հայտնվել է մամուլում, ոչ մի թեկնածու չի ստացել անհրաժեշտ հավանություն: Նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես ավելի վաղ խոսել եմ արդարադատության նախարարի հրաժարականի առիթով…
🔴🔴🔴 Որպես շարունակություն ու պարզաբանում: Ինչու՞ ՔՊ-ում չկա արդարադատության նախարարի թեկնածու: Այն, որ կառավարող ներկայիս մեծամասնությունը մեղմ ասած կադրային ճգնաժամում է, այստեղ ոչ մի խոսք: Բայց, կա մյուս հարցը: Իսկ Նիկոլ Փաշինյանը ունի՞ արդարադատության նախարար նշանակելու նպատակ: Ըստ իս՝ բոլորովին: Դա չի նշանակում, որ նախարար չի նշանակվի ընդմիշտ: Հարցն այստեղ այլ է: Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն կարծիքս ներկայացրել եմ, այս պրոցեսով լուծում է բոլորովին այլ, իր համար ավելի մեծ նշանակության հարց, քան արդարադատության նախարարի նշանակումը:

Եթե Հայաստանը մի քանի ամիս էլ չունենա նախարար, դրանից արդարադատությունը չի տուժի, որովհետեւ Հայաստանում արդարադատությունը տուժել, տուժում, եւ տուժելու է քաղաքական իրողություններից:

Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում լուծում է այլ հարցեր: Երբ ես նշում եմ, որ այս պրոցեսի կոճակ սեղմողը եղել է նա, դա բնականաբար չի նշանակում, որ նա զանգահարել է կամ ուղիղ հանձնարարել է ՔՊ որեւէ պատգամավորի սկսել ստորագրահավաք: Իհարկե քաղաքական անցուդարձը չի կազմակերպվում այդպես: Կան ցանկալին խթանելու ամենատարբեր անուղղակի, «հեռավար» տեխնոլոգիաներ, որոնց Փաշինյանը անշուշտ լավ է տիրապետում:

Բայց, խթանելով պրոցեսը, ստանալով զարգացում, կուլմինացիա, Նիկոլ Փաշինյանը չունի ավարտը շուտ տալու անհրաժեշտություն: Ինչու՞: Որպեսզի ներսում այս պրոցեսը նրա «սեղմած կոճակով» նախաձեռնածները, որոնք իհարկե սկսել են այդ ամենը պատկերացում էլ չունենալով, որ հենց Փաշինյանն է սեղմել մեկնարկը, չարբեն այն մտայնությամբ, թե իրենց հաջողվեց բան թելադրել Փաշինյանին: Հիմա Փաշինյանը ցույց է տալիս, որ արդարադատության նախարար կնշանակվի նա, ում ինքը կցանկանա, այլ ոչ թե՝ ում որ «կմատուցեն» իր «սեղանին»:

Այսինքն, մի կողմից Նյու Յորքից սեղմելով կուլմինացիոն կոճակը եւ դրսում որեւէ մեկին ցույց տալով, որ իշխանության ներսում ամեն ինչ չէ, որ իրեն ենթարկվող հորիզոնական պրոցես է, Նիկոլ Փաշինյանը ներսում էլ զուգահեռ փորձում է թույլ չտալ «ներիշխանական անբռնազբոսություն»:
💥 Բացարձակապես հակված չեմ մտածել, թե Միքայել Աջապահյանը չի պատկերացնում եւ առավել եւս՝ հասկանում, թե ինչ է անում կամ խոսում:

Ավելին, առաջնորդվում եմ՝ իմ չհասկանալու կանխավարկածով:

Ըստ այդմ, որքան չեմ հասկանում, ժողովրդական լեզվով ասած՝ Միքայել Սրբազանին «ազարտի» են գցել: Բացարձակապես չեմ քննարկում՝ նրա վերջին օրերի ակտիվությունն ու շոշափած թեմաներն ու հռետորաբանությունը (չկրկնեմ, թերեւս բոլորը արդեն ծանոթ են) արդարացի են, իրավացի են, դիպուկ են, թե ոչ:

Ես իրերի այդ դրությունը դիտարկում եմ հետեւյալ կերպ՝ իսկ ինչպիսի՞ն է դրանց ՕԳԳ-ն:

Եվ չհասկանալով, թույլ կտամ ինձ ասել, որ ՕԳԳ-ն ձգտում է ոչ միայն զերոյի, այլ՝ մինուսի:
Եվ դարձյալ, չհասկանալով, մինուսի է ձգտում, որովհետեւ դա ասողը Միքայել Սրբազանն է:

Քաղաքական սանիտարի ֆունկցիան շատ կարեւոր է, առավել եւս Հայաստանում: Բայց, դա պետք է ենթադրի ոչ միայն հռետորաբանություն, այլ նաեւ՝ գործողություն: Միքայել Սրբազանն այդ գործողության դաշտում չէ: Հետեւաբար նրա արածը հանգում է մի հետեւյալ կետի՝ ում դուր է գալիս, փառաբանում կամ նվազագույնը գովաբանում են նրան այդ խոսքի համար, ում դուր չի գալիս՝ պախարակում են:

Եվ, վերջ: Միքայել Սրբազանը դառնում է հայկական հասարակական-քաղաքական դաշտի հերթական հռետորը, որն արժանանում է ծափերի եւ պախարակման:

Այլ կերպ ասած, ինչպես մի առիթով հայտարարել էր նախկին նախագահներից մեկը, մեկ այլ նախկին նախագահի մասին, այս պարագայում էլ՝ Միքայել Սրբազանը իր շոշափած թեմատիկայով ընդհուպ մոտենում է «շարքային բանախոսի» սահմանագծին:

Իսկ մեր հասարակական-քաղաքական կյանքում խիստ, շատ շատ խիստ պակասում են «ոչ շարքային բանախոսները», «ոչ շարքային»:

Իսկ Միքայել Սրբազանն այդ առումով, իմ՝ սուբյեկտիվ չհասկացողիս գնահատմամբ, այդպիսին լինելու հեղինակության ու պոտենցիալի կրող հազվադեպ անհատներից է: Ըստ այդմ, կարծում եմ, որ Սրբազանի տրամաչափից շատ ցածր է «աշխարհիկ ներքաղաքականությունը»:
🔥 Հրաժարական է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Սա թերեւս Նիկոլ Փաշինյանի պահանջն է: Գարեգին Բաղրամյանը երեկ մասնակցում էր Փաշինյանի անցկացրած խորհրդակցությանը՝ էլեկտրաէներգիայի մմատակարարման որակի թեմայով: Փաստորեն, խորհրդակցության հաջորդ օրը հրաժարական է տալիս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Բաղրամյանը:

Ընդ որում, հարց է առաջանում, հանձնաժողովը ի՞նչ չի արել, որ կարող էր անել կամ պետք է աներ, որպեսզի էլեկտրաէներգիայի մատակարարումը լինի ավելի որակյալ: Թե՞ Նիկոլ Փաշինյանը օգտագործեց առիթը եւ ազատվեց կադրից, որն իրենը չէր: Մյուս կողմից, եթե Փաշինյանը չէր վստահում Բաղրամյանին, ինչու՞ ՔՊ խորհրդարանական մեծամասնությունը նրան այդ պաշտոնում երկրորդ անգամ ընտրեց 2024 թվականի փետրվարին, այսինքն 7-8 ամիս առաջ:

Բաղրամյանը ըստ էության վերրընտրվեց: ՔՊ-ն նրան առաջին անգամ ընտրել էր 2019-ին: Հիշեցնեմ, որ մամուլը բազմիցս գրել է նրա եւ Արթուր Վանեցյանի բարեկամական կապի մասին: Եթե 2018-ին Բաղրամյանը դրա շնորհիվ էր դարձել նախարար, հետո դրա շնորհիվ էր դարձել ՀԾԿՀ նախագահ, ապա ինչի՞ շնորհիվ վերընտրվեց 2024 թվականի փետրվարին:

Արդյո՞ք անցնող 7-8 ամիսներին եղել են էական հարցեր, որոնց առնչությամբ Փաշինյանի մոտ առաջացել է Բաղրամյանի լոյալության վերաբերյալ կասկածներ: Կրկնեմ, եթե նա ունեցել է աշխատանքի թերացում, որեւէ բան պետք է աներ, ու չի արել, ապա սա իհարկե հանում է բոլոր հարցերը:

Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել, որ Բաղրամյանի զբաղեցրած պաշտոնն առանցքային է, նույնիսկ կառավարության անդամից առանցքային, քանի որ խոսքը սահմանադրորեն այսպես ասած անկախ մարմնի մասին է, որը կարգավորում է բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների գործունեությունը: Իսկ դրանք խոշորագույն ընկերություններ են, այսպես ասած՝ համակարգաստեղծծ, ցանցային ընկերություններ: Ավելորդ է ասել, որ դա նշանակում է նաեւ այդ ընկերությունների բավականին մեծ ազդեցություն հանրային միջավայրերի, մթնոլորտի, տրամադրությունների վրա:

Իսկ այդ համատեքստում, իշխանությու՞նն ինչպես պետք է կարողանա ազդեցություն ունենալ դրանց վրա: Դե իհարկե՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով: Հետեւաբար, այստեղ պետք է քաղաքականապես չափազանց լոյալ, որեւէ կասկածի նշույլ չառաջացնող մարդ:

Հատկապես, երբ սարերի հետեւում չէ նույնիսկ հերթական ընտրության ժամանակաշրջանը, եւ բոլորովին բացառված չէ արտահերթ ընտրության անհրաժեշտությունը:
🔥 Ադրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով: Համաշխարհային ռեսուրսների գնահատման գործակալության տվյալով, Ադրրբեջանը ջրային ռեսուրսների նվազման ռիսկի առումով գտնվում է բարձր միջին գոտում՝ ջրային սթրեսի 20-40 տոկոս: Խոսքը մինչեւ 2050 հաշվարկի մասին է:

Դժվար կամ բարդ չէ պատկերացնել, թե լուծումների սցենարային իմաստով առնվազն որպես տարբերակ ինչ է դիտարկելու Ադրբեջանը, ու ընդհանրապես ինչու՞ Բաքվին հանգիստ չի տալիս մեր ջրային ռեսուրսի ահռելի ավազանը՝ Սեւանը:

Հետեւաբար, անշուշտ մենք պետք է առավելագույն ամրություն ունենանք Հայաստանի ամբողջ սահմանով, բայց նաեւ չմտածենք, թե միայն Սյունիքն է Ադրբեջանի համար ռազմավարական թիրախ: Ավելին, խորքային առումով դեռ հարց է, թե Բաքվում որն են դիտում գերառաջնահերթ:
🔴🔥🔴 Ընկերներ, հետեւորդներ: Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն հետեւորդներին, ովքեր բաժանորդագրվել են իմ Պատրեոնին եւ այդ կերպ իրենց կարեւոր ֆինանսական լուման են ներդնում իմ այս հարթակում ստեղծվող բովանդակության ձեւաչափային ընդլայնման նպատակին: Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն:

Միեւնույն ժամանակ, եւս մեկ անգամ դիմում եմ հարգարժան հետեւորդներին, հիշեցնելով Պատրեոնին բաժանորդագրվելու եւ այդ կերպ վերը նշածս նպատակին օժանդակելու առաջարկով, եթե իհարկե ստեղծվող բովանդակությունը համարում եք հետաքրքիր եւ արժանի՝ մատուցման ձեւաչափի ընդլայնման առումով:

Իհարկե, շնորհակալ եմ բոլորին ալիքին հետեւելու համար: https://patreon.com/HakobBadalyan
💥💥 Նախօրեին եղավ ՌԴ էներգետիկայի նախարարի, փոխվարչապետ Նովակի մի հայտարարություն, որն արժանի է ուշադրության: Նովակը հայտարարել է, որ խոսք չի կարող լինել Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը սվոփ տարբերակով Եվրոպա տարանցելու մասին:

Ինչի՞ մասին է խոսքը: 2024 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է ռուսական գազի տարանցման ժամկետը: Ուկրաինան հայտարարում է, որ չի երկարաձգելու պայմանագիրը, այսինքն չի տարանցելու ռուսական գազ: Եվրոպան, այդ թվում Գերմանիան, նաեւ արեւելաեվրոպական որոշ երկրներ, որոնք ստանում են ռուսական գազ, դեմ են տարանցման դադարեցմանը: Տեսակարար կշռով իհարկե խոսքը Եվրոպայի սպառած մոտ 7-8 տոկոսի մասին է, որ գնում է ուկրաինական խողովակով, բայց հատկապես ձմռան շեմին դա նշանակալի է:

Դրանից բացի, կա մեկ այլ խնդիր՝ եթե չլինի տարանցում, ուկրաինական գազային ամբողջ ենթակառուցվածքը դուրս կգա շարքից: Խոսքը իհարկե տարանցումն ապահովող ենթակառուցվածքի մասին է: Դա նշանակում է, որ Ուկրաինան կկրի բավականին մեծ նյութական կորուստ: Միաժամանակ, կլինի նաեւ ֆինանսական կորուստ, եթե չլինի գազի տարանցում: Դրա համար, հայտարարելով, որ չի երկարաձգի պայմանագիրը ռուսների հետ, Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է տարանցել այլ գազ:

Ամբողջ հարցնն այն է սակայն, որ այդ այլ գազը չի կարող հասնել Ուկրաինա առանց Ռուսաստանի համաձայնության, որովհետեւ պետք է անցնի ՌԴ տարածքով: Եվ այստեղ է, որ դիտարկվում է սվոփ տարբերակը՝ Ռուսաստանը ստանում է գազ այլ երկրից, ինքը դրա դիմաց գազ է մղում Ուկրաինա: Ստացվում է, որ Ուկրաինան շարունակում է տարանցել ռուսական գազ, բայց դե յուրե՝ այլ երկրի:

Այդ այլ երկրի տարբերակ դիտարկվել է Ադրբեջանը: Սեպտեմբերի սկզբին Իլհամ Ալիեւը Հռոմում մասնակցելով էներգետիկ համաժողովի հայտարարել էր, թե Եվրամիությունն Ադրբեջանին է դիմել Ուկրաինայի եւ ՌԴ միջեւ բանակցությանը նպաստելու համար: Ալիեւը հայտարարել էր, թե տրամադրված է լավատեսորեն:

Եվ ահա, Նովակը հայտարարում է, որ չի կարող խոսք լինել այլ գազի մասին, սվոփ տարբերակով տարանցելու մասին, եւ, ուշադրություն՝ չկա որեւէ առաջարկ ու բանակցություն:

Այդ դեպքում ի՞նչ է հայտարարել Ալիեւը Հռոմում:

Թե՞ Ռուսաստանը որոշել է բարձրացնել գազային բանակցության գինը: Եվրամիությա՞ն, թե՞ Ադրբեջանի համար, կամ գուցե՝ երկուսը համատեղ: Իհարկե դրանից կարող է ուրախ լինել Թուրքիան, քանի որ այդ պարագայում Եվրամիություն ուկրաինական տարածքով չգնացող գազը կարող է ուղղվել «Թուրքական հոսքով»: Ի դեպ, այդ մասին հայտարարել է նաեւ Հունգարիայի վարչապետը:

Իսկ այս ընթացքում, հրապարակվում են տեղեկություններ, որ Եվրամիությունն իրականում ոչ միայն շարունակում է գնել ռուսական գազ, այլ նույնիսկ ավելացրել է դրա ծավալները՝ անցնող ինն ամիսներին 17 տոկոսով: Հիմնականն ավելացել է «Թուրքական հոսքով» գնացողը, մոտ 7 տոկոսով ավելացել էր նաեւ տարանցիկը Ուկրաինայով:

Ահա այսպիսի բաներ:
🔴🔴🔴 ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը Նիդերլանդների վարչապետն էր մինչ այդ, ֆանտաստիկ անկեղծությամբ՝ մեկ-երկու նախադասությամբ բացում է միջազգային հարաբերությունների ամբողջ մեխանիկան:

Նա հայտարարում է, որ իրավական առումով Ուկրաինան միանգամայն կարող է հեռահար զենքով խոցել ՌԴ տարածքի խորքային թիրախներ, եթե տեսնի սպառնալիք, բայց արդյո՞ք առանձին երկրներ թույլ կտան անել դա: Սա ասում է ՆԱՏՕ գլծավոր քարտուղար:

Այսինքն, նա ըստ էության ասում է՝ իրավունքը Ուկրաինայի կողմն է, բայց այդ իրավունքի նկատմամբ գերակայում է քաղաքականությունը, որով էլ առանձին տերություններ, բնականաբար խոսքն ԱՄՆ մասին է, կորոշեն՝ Ուկրաինան «իրավունք» ունի՞ կիրառել իր իրավունքը, թե՞ չունի:

Սա նորություն չէ վաղուց, բայց թերեւս ոչ բոլորի համար: Համենայն դեպս մարդկանց, որոնք կարող են դեմքի ինքնավստահ հայտարարությամբ խոսել միջազգային իրավունքի եւ դրա «պաշտպանիչ» մոգության մասին:
💥 Մենք քիչ ուշադրության արժանացրինք այն «բողոքը», որ ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ Ադրբեջանը ներկայացրեց Բաքվում գտնվող ՆԱՏՕ միջազգային ռազմական շտաբի պետ Յանուշ Ադամչակին, որը նաեւ կատարել էր իր ամոթալի այցը «ռազմավարի պուրակ»:

«Պուրակի» թեմային անդրադարձել եմ, թեեւ այստեղ մեկ այլ շերտի կանդրադառննալ նաեւ ավելի ուշ: Վերադառնալով ԵՄ դիտորդների թեմայով Բաքվի բողոքին: Փաստորեն, բողոքում են ՆԱՏՕ բարձրաստիճան գեներալին, ասելով, որ ԵՄ դիտորդները լարում են վիճակը, չեն վստահում, հատկապես, որ կա Ֆրանսիայի գործոնը:

Ի՞նչն է այստեղ վտանգավոր տողատակը: Ադրբեջանը ՆԱՏՕ բարձրաստիճան զինվորականի հետ զրույցում ըստ էության շոշափում է «վստահության» թեման: Իսկ ո՞ր դեպքում Ադրբեջանը կսկսի «վստահել» ԵՄ դիտորդներին: Երբ դրանցում լինեն նաեւ Թուրքիայի ներկայացուցիչներ: Ահա, թե ինչու՞ է Բաքուն թեման բացում ՆԱՏՕ հետ քննարկումներում: Իսկ այդ քննարկումների «իրատեսականության» այսպես ասած հիմքը կամ նախադրյալը դրվել է ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի վերաբերյալ Հայաստանխ-ԵՄ նոր համաձայության մեջ:

Դրանով, ուշադրություն, Եվրամիությունը ստանում է իր դիտորդական առաքելության կազմ ներառել ներկայացուցիչներ ԵՄ ոչ անդամ երկրներից, ընդ որում չհարցնելով Հայաստանի ֆորմալ համաձայնությունը: Հարց է առաջանում, 500 միլիոն բնակչություն եւ 28 անդամ ունեցող Եվրամիությունն ինչու՞ է ուզում ոչ անդամ երկրի ներկայացուցիչ ներգրավելու հնարավորություն, եւ ստանում այդ հնարավորությունը:
💥Ադրբեջանն օկուպացված Արցախում նախատեսում է կառուցել գրեթե երեք տասնյակ ՀԷԿ:

Պետք է կարծել, որ այդ առնչությամբ Հայաստանում գործող տարբեր բնապահպանական շարժումներն ու նախաձեռնությունները իրենց միջազգային դոնորների եւ գործընկերների ուշադրությունը կսեւեռեն ռեգիոնալ բնական ռեսուրսների հարցում Ադրբեջանի ամենակուլ քաղաքականության հանդեպ այնպիսի ակտիվությամբ եւ նախաձեռնողականությամբ, ինչպես անում են դա Հայաստանի հետ կապված հարցերում:

Եթե իհարկե միջազգային դոնորները ունենան Ադրբեջանի հանդեպ այդպիսի ուշադրության հետաքրքրություն, քանի որ մեղմ ասած մեծ է հավանականությունն ու ռիսկը, որ, օրինակ Հայաստանի հանդեպ նրանցի մի զգալի մասի ուշադրությունը «ձեւավորվում» է հենց ադրբեջանական նավթադոլարներով:

Ինչպես ամիսներ առաջ էի նկատել, Ադրբեջանը կես միլիարդ դոլար է հատկացնում այսպես ասած ռեգիոնալ միջավայրի պաշտպանության միջազգային կոալիցիա ստեղծելու համար, ինչի նպատակը բնականաբար լինելու է սեփական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ մտացածին մեղադրանքներով քողարկելը, թիրախավորելով Հայաստանի տնտեսության եւ հետեւաբար նաեւ համախառն ներուժի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող տնտեսական ոլորտներ:
💥 Եվրասիական զարգացմման բանկը Հայաստանին կհատկացնի 236 մլն եվրոյի չափով վարկ, որով նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը: Համաձայնագիրը ներկայացվել է խորհրդարան՝ վավերացման:

Ավելորդ է խոսել այդ ծրագրի կարեւորության եւ առավելագույնս արագ իրականացման համար: Ես չգիտեմ, շինարար չեմ, արդյո՞ք 5 տարին, որով նախատեսվում է կառուցել 60 կմ նոր ճանապարհը, որ կունենա մոտ 5 կմ ընդհանուր երկարությամբ 12 կամուրջ եւ մոտ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել, բավարար ժամանակահատված է: Արդյո՞ք հնարավոր չէ աշխատանքը ավարտել ավելի արագ, օրինակ՝ 3 տարում:

Սա կասեն թերեւս մասնագետները: Բոլոր դեպքերում, Հայաստանի պարագայում թերեւս հարցը նույնիսկ այն է, որ գոնե հասցնեն կառուցել ըստ ծրագրի: Որովհետեւ, օրինակ Հյուսիս-հարավը պետք է ավարտված լիներ արդեն 2019-ին, այսինքն 55 կմ ճանապարհը արդեն պետք է ամբողջությամբ լիներ պատրաստ, ըստ ծրագրի: Սակայն, շինարարությունը սկսել է մի քանի տարի ուշացումով: Հայաստանն անգամ տուգանք է վճարել Ասիական զարգացման բանկին՝ ուշ սկսելու համար, քանի որ շինարարությունը սկսեց Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկով:

Միով բանիվ, Հյուսիս-հարավի Սյունիքի հատվածի առավելագույնս արագ կառուցումը ունի ռազմավարական նշանակություն եւ այստեղ խոսքերն ավելորդ են: Ինչպես հայտնի է, Քաջարան-Մեղրի հատվածի շինարարությունը կարծես թե իրականացվում է իրանական կողմի հետ: Սիսիան-Քաջարանի համար վարկ է տրամադրում Եվրասիական զարգացման բանկը:

Իսկ ինչպիսի՞ն են ծրագրերը մինչեւ Սիսիան, որը ոչ պակաս կարեւոր է:

Այդ համատեքստում էլ օրինակ կա մի հարց, կապված Եվրամիության այդ հայտնի 1,7, հետո 2,7 դարձած միլիարդի հետ: 2021 թվականին հայտարարվեց, որ Հայաստանին Արեւելյան գործընկերության ծրագրով տրամադրում են 1,7 միլիարդ դրամաշնորհ՝ 5 տարվա կտրվածքով: Ըստ հայտարարության, այդ փողի որոշ մաս ուղղվելու էր Հյուսիս-Հարավի ֆինանսավորմանը:

Հիմա, հետաքրքիր է, կա՞ այդ մտադրությունը, եւ ընդհանրապես՝ այդ փողը կա՞: Թե՞ Եվրամիությունը այդ ֆինանսավորման մտադրությունն արտահայտել է չբարձրաձայնված, այսինքն հետնաբեմում փոխանցված պայմանով, որ Հայաստանը պետք է հաղորդուղիների ապաշրջափակման հարցում գործի ԵՄ պատկերացումներին համահունչ:

Թե՞ Եվրամիության փողն էլ հնարավոր կլինի ուղղել օրինակ մինչեւ Սիսիան ճանապարհի շինարարությանը, թեեւ այդ առնչությամբ ինչ պատկեր է, ինչ ծրագիր ու մոտեցումներ կան, այս պահին ինքս չեմ տիրապետում:
Hakob Badalyan
🔴🔴🔴 https://youtu.be/UjMpycQ4x8E?si=_02eJfEoda4LzE6a
⚡️Այսօր, Ազատության եթերում հարցազրույցի ընթացքում նշեցի, որ ԱՄՆ հասցեին Ալիեւի հայտարարությունները ամենեւին պետք չէ դիտել Միացյալ Նահանգներ-Ադրբեջան սկզբունքային ինչ որ հակադրության դրսեւորում, այլ ավելի շուտ՝ ընդամենը դիվանագիտական խաղի մաս, որն անգամ կարող է բավարարել երկու կողմին էլ:

Բառացիորեն րոպեներ առաջ տեղեկություն ԱՄՆ նախագահի՝ միջազգային կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցչի Բաքվում արած հայտարարությունների վերաբերյալ: Ներկայացուցիչը նշում է, որ ԱՄՆ գնահատում Ադրբեջանի առաջնորդող դերը:

Այդ հայտարարությունները պետք է իհարկե ընկալել հանգիստ, հանդարտ, ինչի համար պարզապես պետք չէ ունենալ թե ինքզինք, թե այլոց սնուցվող պատրանքներ:

ԱՄՆ չունի Ադրբեջանի հետ սկզբունքային հակադրության մեջ գտնվելու շահ: Ամերիկացի պաշտոնյաները անձնապես կարող են, մեղմ ասած չուզել տեսնել անգամ Իլհամ Ալիեւին կամ նրա պաշտոնյաներին, բայց նրանք չեն կարող չուզել սպասարկել ԱՄՆ շահն ու հետաքրքրությունները:
💥💥 Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է, թե չարժե տածել պատրանք, որ Ռուսաստանը դուրս է գալու Կովկասից: Ինչու՞ եմ նրա այդ միտքը համարում ուշադրության արժանի: Ի վերջո, այդ առնչությամբ տեսակետները շատ տարբեր են եւ Մամեդյարովն առաջին ու վերջին մարդը չէ, որ ասում է, թե Ռուսաստանը դուրս չի գա Կովկասից:

Կան մարդիկ պնդում են, որ հենց ինքը Ռուսաստանն էլ հեռանում է, մարդիկ կան, որոնք հակառակն են պնդում: Բայց, Մամեդյարովի պարագան արժանի է ուշադրության, քանի որ այդ միջոցով մմենք կարող ենք մի փոքր ընդլայնել մեր պատկերացումը 2020-ի իրադարձությունների վերաբերյալ, բացել դրա դիտանկյան մի նոր անկյուն: Ինքս թեմային անդրադարձել եմ դեռ այդ ժամանակ, այժմ պարզապես «վերհիշենք»:

Ե՞րբ պաշտոնանկ եղավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: 2020 թվականի հուլիսի 16-ին: Ի՞նչ պահ, ինչ փուլ էր 2020 թվականի հուլիսի 16-ը: Հուլիսի 12-16-ին այսպես ասած տավուշյան մարտերն էին, որտեղ Ադրբեջանը կրեց անհաջողություն, ինչի հետեւանքով Բաքվում կազմակերպվեցին բողոքի մեծ ցույցեր: Եղավ Ալիեւի հայտնի հայտարարությունը, թե՝ ինձանից պահանջում եք պատերազմով «ազատագրել» մեր հողերը, բայց ոչ մեկդ պատրաստ չեք գնալ պատերազմ:

Տավուշյան իրադարձությունները իսկապես շատ ուշագրավ էին, ոչ սովորական, բազմաթիվ հարցեր առաջացնող: Ինքս, անդրադառնալով դրանց, հենց առաջին օրը ուշադրության եմ արժանացրել Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որն ավելի շատ ուղղված էր Ռուսաստանին եւ կարծես թե ուներ հետեւյալ տրամաբանությունը՝ «այս ի՞նչ եք անում»:

Ընդ որում, Թուրքիան արձագանքել է հենց հուլիսի 13-ի առավոտյան, երբ դեռ մի քանի ժամ առաջ էր եղել ըստ էության քառօրյա մարտերի բռնկումը՝ հուլիսի 12-ի երեկոյան:

Ահա այդ համատեքստում, Ալիեւը հուլիսի 16-ին պաշտոնանկ է անում Մամեդյարովին: Ուշադրության արժանացնենք, ըստ էության քառօօրյա ռազմական անհաջողությունից հետո նա պաշտոնանկ է անում ոչ թե պաշտպանության նախարար կամ ԶՈՒ ԳՇ պետ, այլ՝ արտգործնախարար: Արտգործնախարար, որն այդ պաշտոնին էր դեռեւս 2004 թվականից, փաստացի ուղեկցել էր իրեն նախագահական ժամկետի ըստ էության հենց սկզբից: Իսկ Մամեդյարովը Ադրբեջանի ԱԳՆ-ում է դեռեւս ադրբեջանական ԽՍՀ շրջանից՝ 1982 թվականից: Այյսինքն, բավականին նշմարելի է հետագիծը՝ Մամեդյյարովը սովետական, ըստ էության՝ սովետա-ռուսական կադր է:

Եվ հարց է առաջանում, Ալիեւն ինչու՞ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց նրան: Արդյո՞ք դա քայլ չէր Ռուսաստանի դեմ, գուցե իհարկե արված Թուրքիայի պահանջով: Հենց դրա համար եմ հիշատակում, եւ այն ժամանակ էլ ուշադրության եմ արժանացրել Թուրքիայի ԱԳՆ աննախադեպ օպերատիվ հայտարարությանն այդ օրերին:

Արտգործնախարար նշանակվեց Բայրամովը, մարդ, ըստ էության «ոչ մի տեղից», այսինքն արտաքին քաղաքականության հետ կապ չունեցած: Այյդ նշանակման առիթով էլ դեռ այն ժամանակ գրեցի, որ ըստ ամենայնի Ալիեւին արցախյան հարցում այլեւս «պետք չէ արտգործնախարար»:
🔴 Ոչ մի տարակուսելի կամ տարօրինակ բան չկա, երբ արցախցիները իրենց բողոքն են հայտնում կամ պահանջը ներկայացնում Հայաստանում ՄԱԿ ներկայացուցչության կամ որեւէ այլ միջազգային կառույցի առաջ, եթե բարձրաձայնվող խնդիրները հասցեական են այդ կառույցների առնչությամբ:

Տեսակետը, թե դա բնորոշ է միայն պետություն չունեցող ազգերին կամ ժողովուրդներին, անշուշտ լինելով փաստարկված, այդուհանդերձ բոլորովին չի կարող լինել աներկբա:

Այդ առնչությամբ, ի դեպ, ուզում եմ հիշատակել մեզանում արդեն բավականին հայտնի դարձած Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկապմոյի միտքը, որ նա արտահայտել էր սեպտեմբերին Հայաստան այցից առաջ՝ կոչ հղելով հայ հանրությանը: Ես մի քանի ձեւաչափով անդրադարձել եմ այդ կոչին: Օկամպոն նշելով, որ Հայաստանի իշխանությունը գտնվում է բավականին բարդ փուլում, վարում բավականին բարդ բանակցություն, ասում է հետեւյալը. «Հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը՝ բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը` պաշտպանելու ժողովրդին ու հողը»:

Այո, պետությունն ունի առաջննային գործառույթներ ու պարտավորություններ, եւ քաղաքացիները չպետք է դադարեն դրանց կատարման առնչությամբ հարցադրումներն ու պահանջները: Բայց, նաեւ չկան քարացած «մոդելներ», որովհետեւ քարացած չեն միջազգային իրողություններն ու մարտահրավերները, հետեւաբար կան իրավիճակներ, երբ հարցերը անհրաժեշտ է առաջ մղել զուգահեռներով:

Այլ խնդիր է իհարկե, որ այդ ակցիաների արդյունքի առնչությամբ որեւէ սպասում կլինի շատ միամիտ: Բայց, դա արդեն այլ հարց է:
🔴🔴🔴 Հայաստանի հանրային խոսքում շարունակում է կիրառվել ձեւակերպումը, որ Ալմա Աթիի հռչակագիրը այն մասին է, որ ԽՍՀՄ վարչական սահմանները ճանաչվում են պետական սահմաններ:
Հարգարժան ընկերներ, Ալմա Աթիի հռչակագիրը բացարձակապես այդ մասին չէ: Ալմաթիի հռչակագրում չկա որեւէ խոսք թե ԽՍՀՄ վարչական սահմանների, թե ճանաչման մասին: Ալմա Աթիի հռչակագիրը «գոյություն ունեցող սահմանները հարգելու» մասին է, ի թիվս մի շարք այլ սկզբունքների, որ արձանագրված են հռչակագրում:

«Հարգելով գոյություն ունեցող սահմանները»:

«Գոյություն ունեցող սահման» եւ «ԽՍՀՄ նախկին հանրապետությունների վարչական սահման» արտահայտությունները բոլորովին հոմանիշներ չեն, չունեն նույն իմաստը: «Հարգելն» ու «ճանաչելն» էլ բոլորովին տարբեր իրավա-քաղաքական կատեգորիաներ են:
Դե, իսկ «հարգանքն» էլ՝ միջազգային հարաբերություններում, առավել եւս դրանց այսպես ասած «ճամփաբաժանային» հանգրվաններում, ըստ էության համարժեք է «մկան խաղը մինչեւ կատվի մարագ հասնելն է» բանաձեւին: Հարգում են այնքան, քանի դեռ չեն ունենում չհարգելու ուժ եւ պատեհություն:
💥 Ամերիկյան Politico պարբերականը, որն ասոցացվում է պետքարտուղարության հետ, համարվում դրա ոչ պաշտոնական «ամբիոններից« մեկը, գրել է այն մասին, որ Սպիտակ տան տվյալով, Իրանը մտադիր է սպանել Դոնալդ Տրամպին եւ մի շարք այլ չինովնիկների, որոնց մեղադրում է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար՝ 2020 թվականի հունվարի 3-ին:

Ըստ իս, սա այլ բան չէ, քան պարզապես սպառնալիք Դոնալդ Տրամպին, բայց ոչ թե Իրանից, այլ հենց Սպիտակ տնից: Սպառնալիք, որի իմաստն այն է, որ Տրամպը չպայքարի հաղթանակի համար: Պարզ ասած, նշանակում են «մարդասպանին»՝ Իրան, եւ սպառնում Տրամպին: Ընդ որում, խիստ հատկանշական է, որ այդ հրապարակումը հաջորդում է սոցհարցման տվյալին, որն իրականացվել է հոկտեմբերի 6-9-ը: Ըստ դրա, Տրամպին աջակցում է բնակչության 48 տոկոսը, Հարիսին՝ 46:

Իրանի ինչի՞ն է պետք սպանել Տրամպին, առավել եւս այսօր, երբ նա ԱՄՆ նախագահի թեկնածու է, երբ նրա հանդեպ եղել է անհաջող մահափորձ, կամ գուցե առաջին զգուշացում, եւ որից հետո ԱՄՆ անվտանգության ծառայությունը շատ ավելի մեծ ուշադրությամբ է պահպանում Տրամպին:

Իրանը, եթե ունենար Տրամպից վրեժ լուծելու կարիք, կաներ դա մինչեւ այն, երբ նա կհայտարարեր ԱՄՆ նախագահի ընտրությանն առաջադրվելու մտադրության մասին:
Hakob Badalyan
💥 Ամերիկյան Politico պարբերականը, որն ասոցացվում է պետքարտուղարության հետ, համարվում դրա ոչ պաշտոնական «ամբիոններից« մեկը, գրել է այն մասին, որ Սպիտակ տան տվյալով, Իրանը մտադիր է սպանել Դոնալդ Տրամպին եւ մի շարք այլ չինովնիկների, որոնց մեղադրում է իրանցի գեներալ…
🔴🔴 Կրկնեմ, դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք Տրամպը քանդելով Իրանի հետ միջուկային գործարքը վնասել է Իրանին, թե՞ տվել է ռազմական միջոււկային ծրագիրը զարգացնելու եւ ավարտին հասցնելու հնարավորություն: Համենայն դեպս, այսօր եղած իրավիճակը վկայում է, որ Իրանն արդեն թերեւս ունի միջուկային ռումբ:

Տրամպը դա արել է գիտակցվա՞ծ: Ես ինքս ասել չեմ կարող: Ենթադրում եմ, որ դա արվել է Տրամպի միջոցով, բայց ամերիկյան քաղաքականության ռազմավարության համատեքստում: Ինչպես այս օրերին արտահայտվել եմ, ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականությունը ենթարկվում է ժամանակի տրանսֆորմացիային, ինչը նշանակում է հրաժարում Իսրայելի բացառիկության կամ առանձնաշնորհյալության տրամաբանությունից: Դա ԱՄՆ համար այլեւս ծշահեկան չէ ուժերի այն նոր բալանսի պայմաններում, որ ձեւավորվել է այսպես ասած Գլոբալ հարավի եւ այդ թվում Ծոցի ու Մերձավորարեւելյան ռեգիոնի համայնապատկերում:

Բնական է, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, Իսրայելի հանդեպ քաղաքականության փոփոխությունը շատ բարդ է արտահայտել հենց Իսրայելի հանդեպ վերաբերմունքով: Հետեւաբար, այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն միջավայրում էական փոփոխությունների միջոցով: Իսկ դրա առանցքային բաղադրիչներից մեկը կարող է լինել այն, որ Իրանը դառնա միջուկային զենքի տիրապետող պետություն:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Իրանը չի ցանկանում, որ Տրամպը դառնա նախագահ, ապա ըստ իս, այստեղ հարցը այն չէ, որ Թեհրանը «ընտրում» է Տրամպի կամ Հարիսի միջեւ: Երկուսն էլ ամերիկյան ռազմավարության ընդամենը տիկնիկներն են, իսկ Իրանը նախագահի այս ընտրությանը կողմնորոշվում է տիկնիկավարների հետ խորքային քննարկումներով, որոնք տեղի են ունենում թե ուղիղ, թե միջնորդավորված:
2024/10/16 14:11:59
Back to Top
HTML Embed Code: