Telegram Group Search
Տեսնո՞ւմ եք ինչ վարչապետ ա
Ոչ միայն մտածում է իր ու իր ագահ թիմին պադավատներով ապահովելու, այլ նաև իրենից դժգոհող ու այդ պատճառով հաճախ ձերբակալվող ու բանտ ուղարկվողներին պադավատներով սպասարկելու մասին
Երեկ, մի կին իրավաբան, ով աշխատում է որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ինքն իր մասին ասում էր, թե՝ իր պես իրավաբան-գիտնական չկա, ոչ մեկ չի կարող համեմատվել-բան․․․ էդ սաղ օք ա, ոչ մեկ էլ չի վիճում, անգամ իրավաբանները, "սուս ու փուս ընդունում են"։ Ոչ մեկ չի վիճում ու անգամ չի էլ սպասում, որ Անահիտ Մանասյանը պիտի ինչ-որ, այն էլ այս իշխանությանն ընդդիմադիր մարդկանց իրավունք պաշտպանի: Բայց կարող էր, չէ՞, գոնե, նույն ՔՊ պատգամավորների իրավունք պաշտպաներ, դա էլ հո կարելի է:

Բա տեսնում ենք, սաղ աշխարհից էլ պատգամավորներ, էլ հեղինակավոր կառույցներ պահանջում են Ալիևից ազատ արձակել հայ ռազմաքաղաքական գերիներին, իսկ ՔՊ պատգամավորները անգամ չեն կարողանում հայտարարությանը միանալ, կարծես Իլհամ Ալիևը բոլորի ձեռքից անձնագրերը վերցրել է ու շանտաժ է անում:

Գոնե դրանց իրավունքների համար պայքարի մեր իրավունքների պաշտպանը, էդ էլ չի անում:

Թե չէ ո՞նց է բացատրվում, որ հա՛մ Ադրբեջանի, համ էլ Հայաստանի քպական պատգամավորներն են, որ դեմ են հայ գերիների ազատ արձակմանը։

Բայց, հումորը մի կողմ, ժողովուրդ, իսկ գերիների հարազատներից խաբար կա՞, ու՞ր են, ասելու բան չունե՞ն։
Կարդում եմ՝ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ամոթանք է տալիս Շառլ Միշելին, թե․ 

«Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»:

Էս մարդուն ո՞նց փոխանցենք, որ հայկական արդեն միակ պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ձեռքսեղմումներ է ունենում բռնապետ ու հայի արյունով  արնոտված ձեռքերով Ալիևի հետ, դեռ մի բան էլ ամեն առիթով շուլուխներ է անում հետը, նրա բոլոր հանձնարարականներն էլ կատարում է այնպիսի եռանդով, որ իսկի չեն էլ հասցնում հետևից հասնեն, թազա բան մտածեն։ Բա որ որոշ քպականների ելույթներն ու հարցազրույցները լսի, կխելագարվի էս Լազուր ափից մեր բարեկամը։
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը բացահայտեց հերթական դրժած խոստումը

Փաշինյան 2024. «2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ`ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում, ես էս թուղթը ստորագրելու եմ»
Փաշինյան 2018. «Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ»

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Օգտագործված-դուրս շպրտվածները․ «Կարճ ասած»

Փաշինյանը սպասում է, որ ժողովուրդը մի օր իրեն հանելու է, առավելագույնը՝ մեկուկես տարի հետո

@YerevanTodaynews
Կարդում եմ՝ «Վարչապետը չի կարող հրահանգավորել պատգամավորներին վայր դնել մանդատները, իրենք կարող են շարունակել գործել խմբակցությունից դուրս՝ որպես անկախ պատգամավոր»: Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, ի՞նչ պատգամավոր, մարդիկ իրենք իրենց կոչել են «ուսապարկ», այնպես ինչպես Վահե Ղազարյանը, ինչպես Արգիշտի Քյարամյանը, Սասունը, Գնելը, Ռուստամը, Կարենը Անդեասյան՝ ՀՀ անկախ մարմնի ԲԴԽ նախագահ․․․ Հլը բացեք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Այ էս բոլորով ընդունեցին, որ «ուսապարկ են»: Առանց անգամ հարց տալու, WhatsApp-ի կամ ավելի վատ՝ Viber-ի հաղորդագրությունով, խելոք-խելոք հրաժարական տվեցին, չնայած որ վստահ էին, որ այն ամենը, ինչ ասել է, արել են «բարձր մակարդակով»: Ու չնայած դրան ընդունեցին, որ իրենց հետ այդպես կարելի է վարվել։

Ու կապ չունի, որ կարող է վաղը մեկին մի տեղ տանի, մյուսին իրեն ֆորմալ խորհրդական նշանակի, մեկ է՝ նույնն եք, թե՛ իր համար, թե՛ ինքներդ ձեզ համար։
Չէ մի, չէ՝ ՔՊ պատգամավոր, նիկոլական նախարար, ԲԴԽ նախագահ։
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քաղաքական որոշում․ թուրքերին հաղթել չի կարելի․ «Կարճ ասած»

Մեր մասակիցներին չեմ թերագնահատում, բայց նրանք պետք է իմանան, որ նրանց վրա պատասխանատվությունը կրկնակի է ու եթե որևէ մեդալ նվաճեն, դա լինելու է ի հեճուկս Նիկոլի ու ՔՊ-ի

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ո՞ւմ կարող է Փաշինյանն ազատել աշխատանքից SMS-ով, ըստ օրենքի. «Կարճ ասած»

Ի՞նչ կլիներ պաշտոնյաների հետ, եթե հրաժարվեին հրաժարական տալ

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փաշինյանի մունաթ գալուց հետո՝ կրակոցներ ու զոհեր․ «Կարճ ասած»

Պապիկյան Սուրենն ասում է՝ որ պաշտոնյան երեխային ազատում է բանակից, պետք է լյուստրացիայի ենթարկվի։ Լավ է ասում, ճիշտ է ասում, բայց դրա հաջորդ քայլը պետք է լիներ պարզելը, թե ոնց բանակից ազատվեցին Անդրանիկ Քոչարյանի կամ Վահագն Հովակիմյանի որդիները

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն․ «Կարճ ասած»

Անթրաշ Նիկոլը կկատարի՞ թրաշով Նիկոլի այս խոստումները

@YerevanTodaynews
Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք, ասում է Փաշինյանը՝ մեկնաբանելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը:

Փաստացի, Նիկոլը հաստատեց, որ Կարեն Անդրեասյանն իր «խնդրանքով է» հրաժարական տվել:
Հիշեցի՝ փոքր ժամանակ, դպրոցում երեխաներից մեկը, դասընկերոջ պայուսակից ինչ
-որ իր էր գողացել, ուսուցիչն էլ ջղայնանում էր, թե՝ գիտե՞ս, տղա ջան, դու գողություն ես արել, դա շատ վատ բան է... Սա էլ, թե՝ ես չեմ գողացել, վերցրել եմ: Հիմա սրանն է:
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն առաջարկում եմ վերնագրել «Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները»:
Որովհետև, որքան հասկանոմ եմ, իրապես ավելի շատ ինքնախոստովանություն էր, քան հարցերի պարզաբանումներ:

Պետք է գնահատել և հաշվի առնել, նրա անկեղծ խոստովանությունները գործած մի շարք հանցագործություններում:

Հա, մի բանն էլ չհասկացա. ստացվում ա՝ առանց հանրաքվեի, միանձնյա կարելի էր մի եքա Արցախ պետությունը ստորագրությամբ հանձնել թշնամուն, բայց այ արագաչափեր հանելը, որի խոստումով իշխանության էր գալիս, այ էդ մեկը պետք ա հանրաքվեի դնե՞լ: Չէ, է՜, ինքը մեղավոր չի, սաղ նախկիններն են մեղավոր ու իր միջի խեղճ հարիֆը:
Հարցազրույցը դիտելիս հիշեցի ֆրանսիական կոմեդիան.

Հանցագործը ազատության մեջ մնալուց վախենում է ու գնում է ոստիկանությանը հանձնվելու: Հերթով խոստովանում է իր կատարած հանցանքները: 21-հատ լսելուց հետո ոստիկաններն ընդհատում են, մտածում են՝ գլուխ է գովում: 47 հատ լսելիս էլ ասում են՝ սա գիժ է, մենակով անհնար էր էդքանը կատարել ու ազատ են արձակում:

Հա, կոմեդիան իրականում ոչ թե էդ հանցագործի մասին է, այլ անգյալ, կյանքում ամենայն հավանականությամբ պարզապես վախկոտ իրավապահների:
Տգիտությունը հաղթահարելու ագրեսիվ արշավի՝ Աննա Հակոբյանի կոչին համամիտ եմ․ պատկերացնում ե՞ք՝ եթե տգիտությունը հաղթահարվի, Նիկոլի ընտրողների թիվը իրականում որքան կպակասի
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը վերջին հանրաքվեն կանի․ «Կարճ ասած»

Փաշինյանը իրականում ի՞նչ հանրաքվեի մասին է խոսում

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կոռուպցիան ու արևմտյան դեսպանատները․ «Կարճ ասած»

Փողերը տվել եք, դրա համար եք էդպիսի զեկույցներ կազմում․ կամ առաջադրանքը ստացել եք, որ փող տաք այս իշխանությանը, անունը դնեք բարեփոխում, ու փողով կարողանա պահել իշխանությունը

@YerevanTodaynews
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աբսուրդը այ էս ա․

«Իմ հայրենասիրությունն այնքան անսահման է, որ դրանից էն կողմ սահման չեմ պատկերացնում
»,- ասաց նախկին ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանը՝ Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին, Արցախն ազատագրած, Արցախի ու Հայաստանի զինված ուժերի կազմավորման, զարգացման հիմքում գտնվող գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին վերաբերող՝ առանց մեղադրանքի դատավարության ժամանակ
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ժամանակն է, որ Քոչարյանի գործը քննող դատավորը ՍՄՍ գրի Փաշինյանին․ «Կարճ ասած»

Նիկոլ Փաշինյանը՝ «անաչառ դիտորդ», ըստ նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանի

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իսկ դուք գիտե՞ք, որ սովորաբար առաջին դեմքի շարասյան մեջ բժիշկ է լինում. նույնիսկ չեն կանգնել այդ հղի կնոջը բժշկական օգնություն ցուցաբերեն. Ռոբերտ Քոչարայան
@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գլուխգովանությունը՝ ՔՊ-ում

«Ես հայրենասեր եմ», «Ես մեռել-հառնել եմ», «Ես լավ նախարար եմ», «Ես լավագույն գիտնականն եմ»․ աշխարհի լավագույնները՝ մեկ թիմում

@YerevanTodaynews
2024/12/01 02:54:34
Back to Top
HTML Embed Code: