Telegram Group Search
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Թուրքիայում է

Թեև պաշտոնական առիթը 2023 թ. երկրաշարժից տուժածների համար ադրբեջանական ֆինանսներով բնակելի թաղամասի բացումն է, սակայն կողմերը քննարկելու են Հարավային Կովկասում ստեղծված պայթունավտանգ իրադրությունը:
Բնականաբար, թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է առաջ մղելու իրենց օրակարգը: Այդ առումով գլխավոր թիրախներից մեկը Հայաստանն է` ոչ թե խաղաղության, այլ ճնշման մեծացման համար: Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը, երբ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը կներկայանա Էրդողանին Ստամբուլում:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️2021 թվականի հունիսի 18 ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար

🔷2025 թվականի նույն օրը հունիսի 18 ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը

Սամվել Կարապետյանի եղբորորդի
Նարեկ Կարապետյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Այսօր կեսօրից հետո Հայաստանը դե-ֆակտո կառավարող ն. փաշինյանը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին։
Հանդիպումից հետո հնարավոր է, որ լինի համատեղ հայտարարություն։ Կասկած չունեմ (վստահ եմ՝ դուք էլ), որ այն լի է լինելու հակահայկական բովանդակությամբ, այսինքն՝ թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով։

Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ունեցած պահանջները բնավ նոր չեն։ Դրանք նախապայմանների մի ամբողջություն են, որոնք նպատակ ունեն իբր «խաղաղության» ու «լավ ապագայի» խայծով ստիպել Հայաստանին անել այնպիսի զիջումներ, որոնք հիմնովին թուլացնելու են մեր պաշտպանողականություն ու դիմադրողականությունը և այդպիսով մեզ լիարժեք կախման մեջ են դնելու Թուրքիայից։ Իր հերթին՝ դա արվում է, որպեսզի վերջնականապես հայկական պետությունը գրավվի և վերացվի (Ալիևն ու Էրդողանը պարբերաբար կիսաբաց ակնարկում են այս նպատակի մասին)։

Ուստի հիշեցնեմ այդ նախապայմանների ոչ ամբողջական ցանկը։

Եվ այսպես, Հայաստանը պետք է.

Ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագիրը,

Ադրբեջանին հանձնի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ՝ «անկլավներ» անվան տակ,

Սյունիքով և Վայոց Ձորով Ադրբեջանին տրամադրի հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ (« Զանգեզուրի միջանցք»),

Կրճատի Հայաստանի զինված ուժերը՝ հասցնելով նվազագույնի թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի քանակը ու տեսակը («պրոֆեսիոնալ բանակի» անվան տակ),

Փակի Մեծամորի ատոմակայանը,

Վերասահմանազատում կատարի Թուրքիայի Հանրապետության հետ (Շիրակից մինչև Արմավիր ու Արարատի մարզեր),

Փոխի Հայաստանի կրթական համակարգը, Հայաստանի բոլոր խորհրդանիշները և տոնացույցը,

Հայաստանում թույլ տա թուրքերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակավայրերի ստեղծում («ադրբեջանցիների վերադարձ»), թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում,

Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնի ռուս սահմանապահներին և ռուսական ռազմաբազան,

Վերջնականապես փակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

Արգելի կամ սահմանափակի Հայաստանում Թուրքիայի դեմ պայքարող կառույցների գործունեությունը (օրինակ՝ Հայ եկեղեցունը կամ որոշ կուսակցություններինը, որոնց թուրքական կողմը համարում է «ռևանշիստ»)։

Ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո։
Պետք է նաև ասել, որ այս պահանջները սկզբում դրվելու են լղոզված ձևով, որպեսզի ժողովուրդը խճճվի, չհասկանա ու չդիմադրի։

Հիշե՛ք այս ցանկը։ Տարածե՛ք։ Պայքարե՛նք։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ադրբեջան շարունակում է ամրապնդել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա իր վերահսկողությունը:

Նախիջևանը Ադրբեջանի աքիլեսյան գարշապարներից մեկն է, որն ամրապնդելու համար Բաքուն 2020 թվականից հետո մեծ ջանքեր է գործադրում: Առաջին հերթին հետևողական կերպով փոփոխվում են ինքնավար հանրապետության օրենքները, որպեսզի իրավական առումով այն լիարժեք ինտեգրվի «մայրցամաքային» Ադրբեջանին: Հենց սրան է ուղղված այսօր ներկայացված Նախիջևանի նոր սահմանադրության նախագիծը, որով թղթի վրա այս երկրամասի ինքնավարությունից գրեթե ոչինչ չի մնում: Հանվում է նաև հղումը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, որով և հայկական Նախիջևանը տրվել էր Ադրբեջանի խնամակալությանը:

Նախիջևանի լիարժեք, հողի վրա «յուրացման» գլխավոր պատնեշը, սակայն, մնում է Սյունիքը: Վերջինս նվաճելու փորձերը նաև լուծում են Նախիջևանի ինտեգրացիոն խնդիրները: Ուստի «Զանգեզուրի միջանցքը» նաև այս իմաստով մաքուր քաղաքական ծրագիր է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇲🇹🇷 Թուրքիայի նախագահական․

🔴 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող ներկայիս զարգացումները։

🔴 Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա ներկայիս իրավիճակում։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանը «փոխադարձ շահեկան» փոխըմբռնմամբ զարգացնելու նպատակով ձեռնարկվող ջանքերին։

🔴 Քննարկվել են նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։

🔴 Էրդողանը նշել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր հնարավորությունները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար և շարունակում է կապերը ղեկավարների հետ՝ վերացնելու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից սկսված բռնության շղթայի առաջացրած ռիսկերը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
🇦🇲🇹🇷 Թուրքիայի նախագահական․ 🔴 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող ներկայիս զարգացումները։ 🔴 Էրդողանը ուշադրություն…
Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին:
Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:

Թուրքական կողմի հայտարարությունը կարդալով պետք է հիշել 1920 թ. նմանատիպ իրավիճակում թուրք արտգործնախարարի հետևյալ նամակ-կարգադրությունը Հայաստանի հետ բանակցողներին.

«Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:...
Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն...

Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:*

Պայքարն ու դիմադրությունը պետք է մնան օրակարգի գլխավոր հարցերը:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

*Աղբյուրը` Սաֆրաստյան Ռ., «Մուստաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ», Երևան, 2019, էջ 87-89
Չնայած Իրան-Իսրայել պատերազմի թեժ փուլին, Թեհրանի քաղաքապետարանը բացել է հին իրանական առասպելական հերոս Արաշ Նետաձիգի բրոնզաձույլ արձանը։

Ըստ շահնամեական ավանդույթի՝ նրա արձակած և հսկայական տարածություն կտրած նետով է որոշվել Իրանի և Թուրանի միջև սահմանը։

Նույնիսկ արդի պատերազմներում խորհրդանիշները շատ կարևոր են, քանի որ Իրանի սահմաններն այսօր պաշտպանում են հենց իրանական հրթիռները։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️ ԱՄՆ հարվածեց Իրանին

Մի քանի ժամ առաջ ամերիկյան կործանիչները մի քանի տոննա կշռով ռումբերով հարվածներ հասցրեցին Իրանի երեք միջուկային օբյեկտների (Ֆորդո, Նաթանզ և Սպահան):
Նախագահ Թրամփը գրել է, որ սա պատմական օր է և «հիմա խաղաղության ժամանակն է»:

Իսրսյելը հայտարարել է երկրում արտակարգ դրության բարձրագույն աստիճան:

Դեպքերը զարգանում են վատթարագույն սցենարով:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️ ԱՄՆ հարվածեց Իրանին Մի քանի ժամ առաջ ամերիկյան կործանիչները մի քանի տոննա կշռով ռումբերով հարվածներ հասցրեցին Իրանի երեք միջուկային օբյեկտների (Ֆորդո, Նաթանզ և Սպահան): Նախագահ Թրամփը գրել է, որ սա պատմական օր է և «հիմա խաղաղության ժամանակն է»: Իսրսյելը…
Հավանաբար արդեն կարդացել եք օրվա գլխավոր լուրը. ԱՄՆ գիշերը հարվածել է Իրանին:

Թեև ամերիկյան հարվածները այս պահի դրությամբ կարծես թե առավելապես խորհրդանշական են, սակայն անհերքելի է մնում այն փաստը, որ մեր հարևանությամբ, ավելին` մեր հարևան ու դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է: ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ` աննախադեպ մեծ մասշտաբներ և ունակ է վերածվել ընդհուպ մինչև միջուկայինի:

Էդ ամենը` մեր սահմաններին, մեզ համար անխուսափելի ազդեցությամբ: Կարծում եմ ավելորդ է ասել, որ մեր երկիրը փաստացի կառավարողները որևէ կերպ մեր պետությունը չեն պատրաստում այս ամենին: Հակառակը` շարունակում են այնպիսի գործողություններ, որոնք քայքայում են մեր դիմադրողականությունը:

Ազգային իշխանության վերականգնումը կարևոր է, որպեսզի մենք պատրաստ լինենք Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նման այլ գործընթացների, որոնք անխուսափելիորեն միշտ լինելու են, ընդ որում` աստիճանաբար ամբողջ աշխարհում, այլ ոչ թե միայն Մերձավոր Արևելքում:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ուրախությամբ հայտնում եմ, որ լույս է տեսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հիմնահարցի վերաբերյալ առաջին գիտական համապարփակ աշխատությունը։

Այն համահեղինակել ենք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ միասին։
Աշխատանքը ներկայացնում է քաղաքական այդ նախագծի գաղափարի ծագումը, զարգացումը, իրականացման փորձերը տարբեր շրջափուլերում՝ 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը, դրա տեղն ու դերը թուրք-ադրբեջանական քաղաքական-գաղափարախոսական դաշտում, ինչպես նաեւ խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը։

Գրքին հանրային շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա օրերին, ինչի մասին հավելյալ կտեղեկացնեմ (մասնակցել ցանկացողները կարող են նախապես գրանցվել այստեղ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Որքան կարելի է դատել իրանական տեղեկատվական տիրույթի և պետական խոսույթից, այս պահին արդեն իսկ ձևավորվել է կոնսենսուս առ այն, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը` Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար:

Չեմ կարծում, որ հիմա Իրանը երկրորդ ճակատ կբացի, բայց պատերազմի այս փուլի ավարտից հետո Ադրբեջանը, մեծ հավանականությամբ, կառերեսվի իրանական կոշտ արձագանքի:
Լավագույն պահն է հայ-իրանական ռազմավարական դաշինքի համար:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրան-իսրայելական պատերազմի տարածքը ընդլայնվում է. փակ են Իրաքի, Կատարի օդային տարածքները:

🇦🇲ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Պատերազմը վերջացա՞վ

ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը գրել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են հրադադար սկսել ու դադարեցնել «12-օրյա պատերազմը»։
Ավելին, նա շնորհակալություն է հայտնել կողմերին տղամարդկության, իմաստնության և դիմադրողականության համար։

Իրանի արտգործնախարարն ասում է, որ ոչ մի հրադադար չկա, բայց եթե Իսրայելը դադարեցնի հարվածները, Իրանը նույնպես այդպես կվարվի։ Ըստ մեդիայում հայտնված տվյալների՝ բանակցություններում այս անգամ հիմնական միջնորդ է եղել Կատարը, ում տարածքի վրա երեկ հրթիռներ էր արձակում Իրանը։

Մի խոսքով, սա շատ տարօրինակ ու խճճված բանակցային գործընթաց է, որը բնորոշ է Մերձավոր Արևելքին։

Եթե բուն ռազմական գործողությունները դադարեն, դա իհարկե շատ լավ է։ Բայց դժվար է պատկերացնել, որ հիբրիդային պատերազմը կավարտվի (այդ թվում, օրինակ՝ Իրանը ներսից պառակտելու փորձերը)։
Ճիշտ հակառակը։
Էնպես որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

🇦🇲ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️❗️❗️Շտապ

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան Պայքարի կողմնակիցներին։ Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Գրում է էներգետիկային մասնագետ Վահե Դավթյանը՝ ցույց տալով, թե ոնց են հատուկ թուլացնում մեր պետության անվտանգության հիմքերը.

«Գործընթացը ՀԷՑ-ով չի սահմանափակվելու:
«Հեղաշրջման պլան» հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից:

«Պլանում» հիշատակվում են «Գազպրոմ Արմենիան» և «Հարավկովկասյան երկաթուղին»՝ որպես «կանխված հեղաշրջման» դերակատարներ:

Չեմ բացառում, որ դրանով իսկ փաստացի հող է նախապատրաստվում այդ ընկերությունների պետականացման համար:

«Հարավկովկասյանի» դեպքում դա, իհարկե, կարող է ավելի հեշտ արվել՝ հաշվի առնելով այն, որ երկաթուղային ենթակառուցվածքները պատկանում են պետությանը (շարժակազմն ամբողջությամբ ընկերությանն է):

«Գազպրոմի» դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել էներգետիկ անվտանգության լրջագույն ռիսկերի և կրկին ակտիվացնել քպ-ական խոսույթը Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին:

Ստեղծված պատկերն ամբողջացնելու համար նշենք նաև, որ օրերս էլ ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետևանքով սակագների հնարավոր բարձրացման մասին: Պետք չէ սա ընկալել զուտ որպես հերթական հայտարարություն: Սա Հայաստանում «խաղաղ ատոմի» վերաբերյալ կառավարության իրական՝ սպառողական ու հակառազմավարական մոտեցման արտացոլումն է: Ուզում են ասել՝ դեռ պետք է հասկանանք՝ մեզ ատոմակայան պետք է, թե՝ ոչ:

Այսպիսով, թիրախում են երկրի ազգային անվտանգության հենասյուներ հանդիսացող կրիտիկական ենթակառուցվածքները՝ էլցանցերը, ԱԷԿ-ը, այժմ նաև գազատրանսպորտային համակարգն ու երկաթուղին»:

Ինչպես կասեր Օստապ Բենդերը՝ «Բոլորս դեպի Թուրքիա, ընկերնե՛ր»։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հրապարակված ձայնագրությունների մասով լիարժեք կիսում եմ Կարեն Վրթանեսյանի կարծիքը.

«Հերթական «սենսացիոն ձայնագրություններն» եմ լսում։
Ակնհայտ է, որ շատ տարբեր (ամենայն հավանականությամբ՝ նաև անցյալ, իսկ գուցե նաև նախանցյալ տարվա) զրույցներից մանր-մանր կտրտած և իրար կպցրած կտորներ են, որոնցից ինչ ուզեն կարող են հավաքել։

Կուզեն «հեղաշրջման փորձ» կհավաքեն, կուզեն՝ «ահաբեկչության նախապատրաստություն»։

Առավել ևս, որ ցանկացած ընդդիմադիրին պարբերաբար նաև սադրիչներ և ուղղակի ոչ ադեկվատ մարդիկ էլ են մոտենում, ու դրանց ոնց էլ ցրես, ցանկացած դեպքում «սենսացիոն բաներ» ձայնագրել կարելի է։

Ու քանի որ սա արդեն չեմ էլ հիշում, թե որ դեպքն է, որ գաղտնալսումների փրթիկները մոնտաժելով ամպագոռգոռ մեղադրանքներ են ներկայացնում, որոնք տարիների քաշքշուկների հետո հօդս են ցնդում, հիմա էլ որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։

Այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլև զրույցել»։

«Տուշոնկա-2» գործողությունն է՝ հանրային ուշադրությունը նոր զիջումներից շեղելու ու սեփական իշխանությունը պահելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2025/06/27 02:40:19
Back to Top
HTML Embed Code: