Telegram Group Search
Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է։

Սկսված պատերազմի պատճառով խաթարվել են ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի օդային թռիչքները։
Այս պահին փաստացի փակ է ոչ միայն Իրանի ու Իսրայելի, այլև Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի երկինքը։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Իրան-Իսրայել փոխադարձ հարվածները շարունակվում են ու դեռ նշան չկա առ այն, որ պատերազմը կդադարի։
Շարունակում ենք հետևել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հավանաբար արդեն հասցրել եք տեսնել այս կադրերը. Բեյրութում տոնախմբություն է բացօթյա տանիքին, սաքսոֆոնահարը նվագում է, իսկ մարդիկ վայելում են հետևում են Իրանի կողմից դեպի Իսրայել ուղարկված հրթիռների թռիչքին։
Դժվար է գտնել ավելի պատկերավոր բան, որ կնկարագրի կյանքը Մերձավոր Արևելքում, ուր պատերազմն ու խաղաղությունը միշտ ապրում են կողք կողքի։ Իսկ մարդն էլ կարողանում է ապրել, եթե պատրաստ է պատերազմին, բայց չի մոռանում ապրել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Իրանում ու դրա շուրջ տեղի ունեցողի մասին որպես բանաձև պիտի հստակ ֆիքսենք հետևյալը. 1. 2020 թ. ի վեր Իրանը միակ երկիրն է, որն ունի աներկբա դիրքորոշում Հայաստանի ու հատկապես Սյունիքի վերաբերյալ, որը բխում է հենց իր՝ իրանական շահերից (սա ռեալպոլիտիկ է, ոչ թե…
Իրանը վրա բազմակողմանի ճնշումը շարունակվում է:
Ու որքան այն խորանա, այդքան ակտիվանալու են տարիներով աճեցված ու քողարկված գործող թուրք-ադրբեջանական պանթյուրքական խմբերը, որոնք ներսից փորձելու են պառակտել ու քայքայել իրանական պետությունը:

Ուստի պատահական չէ, որ այս օրերին թուրքական վերլուծական ու համացանցային տիրույթում արդեն սկսել են ակտիվորեն քննարկել Իրանի տարածքում ապրող թյուրքախոսների իրավունքների հարցը:

Կից նկարում այդպիսի մի օրինակ է. քարտեզը ներկայացնում է իբր Իրանի տարածքում ապրող թյուրքերին ու վերջիններիս դրոշները: Այս քարտեզը հրապարակել է թուրք ադմիրալ Ջիհաթ Յայջըի գլխավորած կենտրոնը: Վերջինս համարվում է ամենաազդեցիկ մտածողներից մեկը, ով նաև Թուրքիայի ծովային ռազմավարության` «Կապույտ հայրենիքի» (Mavi Vatan) դոկտրինի հեղինակն է:

Իրանը ներսից պառակտելու առաջնայնությունը «հատկացվում է» Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսներին, որոնց Բաքուն ու Անկարան կոչում են «հարավային ադրբեջանցիներ»:
Սա նաև հակահայկական գործունեություն է:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը «ծածուկ» ուրախությունը

Կից նկարում Ադրբեջանում գործող գլխավոր քարոզչական հարթակներից մեկի` իշխանության հովանու ներքո աշխատող haqqin.az պարբերականի երկու օր առաջ հրապարակված հոդվածն է:
Հոդվածի վերնագիրը հնչում է այսպես. «Թեհրանի ատամները քաշելով` Իսրայելը փրկում է մարդկությունը»: Ադրբեջանական այլ մեդիաներում ևս նկատելի է անթաքույց պրոիսրայելական դիրքորոշում:
Եթե Իրանը թուլացավ, առաջինը շահելու են Ադրբեջանն ու Թուրքիան:
Սա հասկանում են բոլոր լուրջ խաղացողները:

Ուստի պատահան չէ երկրորդ նկարը:
Իսկ երկրորդ նկարում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկի` Sözcü TV-ի լրատվական թողարկումից մի դրվագ է, որտեղ էկրանին Ադրբեջանը դասակարգված է որպես Իրանին բացահայտ աջակցող պետություն:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը համառոտ բանաձևում է ԱՄՆ հնարավոր ներգրավումը ընթացող պատերազմին, ինչի մասին մտահոգություն ենք բարձրացնում վերջին օրերին.

«ԱՄՆ–Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել–Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա:

Սրանք գործընթացներ են, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանց վիժեցումը և դրա հետևանքով Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացումը, հետևաբար՝ ազդեցության նվազումը Հարավային Կովկասում, հատկապես ԱՄՆ-ի պասիվ դիրքավորման ֆոնին, խախտում են տարածաշրջանի ուժերի առանց այդ էլ նուրբ բալանսը։ Արդյունքում Թուրքիան Հարավային Կովկասում դառնում է առավել ազդեցիկ և ուժեղ խաղացող՝ իր տարածաշրջանային շահերը նաև Ադրբեջանի միջոցով առաջ մղելու ունակությամբ։ Խոսքը վերաբերում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որը ոչ միայն կապում է Ադրբեջանն ու Թուրքիան, այլև՝ ողջ թյուրքական աշխարհը։

Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա»:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
24news.am լրատվականը մի քանի օր առաջ հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով հունիսի 20-ին Հայաստանի դե ֆակտո վարչապետ փաշինյանը մեկնելու է Թուրքիա և հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Սկսված իրան-իսրայելական պատերազմի պատճառով այդ լուրը մի տեսակ աննկատ մնաց։
Սակայն այսօր այն հաստատվեց։

Իսկ ինչի մասին է լինելու հանդիպումը։ Նույն 24news պարբերականի տվյալներով, Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը (քննարկվում է ԱՄՆ-ում կամ ԱՄԷ-ում այն ստորագրելու տարբերակը աշնանը կամ ձմռանը)։

Նույն աղբյուրի տվյալներով՝ այդպիսի թուղթ ունենալու համար որպես նախապայման թուրք-ադրբեջանական պահանջով փաշինյանը խոստացել է հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն և ենթարկեցնել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում: Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո:

Սա շատ մոտ է իրականությանը։ Ու հենց սրանով է պայմանավորված, որ արդեն 4 օր է՝ իրական ու գերվտանգավոր պատերազմ է Հայաստանի սահմաններին, ու Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը փոխանական այդ թեմայի վրա կենտրոնացնի իր ջանքերը, շարունակում է հարձակումը Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️⚡️ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը քիչ առաջ «անվտանգության կոչ է» արել և հորդորել խուսափել Հայաստանում Իրանի հետ կապված մի քանի վայրեր այցելելուց։

Մասնավորապես՝

📍Երևանում Իրանի դեսպանություն

📍Իրանի հյուպատոսություն Սյունիքում

📍Իրանի առևտի կենտրոն

📍 Երևանի Կապույտ մզկիթ

Ինչքան պատերազմը շարունակվի, այնքան վիճակը վատանելու է։
Ինչքան Իրանը թուլանա, այնքան վատանելու է ամեն բան։
Ինչքան դե-ֆակտո իշխանությունը մնաց, էնքան վերածվելու ենք պրոթուրքական բռնապետության։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
#նզովյալները

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Լռել թուրքերի դիմաց և լռեցնել նրանց, ովքեր թուրքերի դեմ պայքարում են:
Պրոթուրքական բռնապետություն:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Կարճ հարցազրույց «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարին, որը տվել եմ Իրան-Իսրայել պատերազմից մեկ օր առաջ։
Պարզ բացատրել եմ թուրքական սպառնալիքն ու եկեղեցու դեմ արշավի էությունը։
Կարող եք դիտել այս հղումով։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2019 թ. օգոստոսի 6
Ստեփանակերտ, Արցախ
Հատված ն. փաշինյանի ելույթից.

«Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում Հայաստանի Հանրապետությունում։.. ես ուզում եմ, որ մենք անուն առ անուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք, նույնիսկ կապ չունի աշխարհայացքային, երբեմն քաղաքական ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում և Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը, և ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքում մի դրամի ներդրում են արել»։

2025թ.։
Արցախը հանձնված է, Ռուբեն Վարդանյանը գերի է Բաքվում՝ ենթարկվելով Ադրբեջանի խոշտանգումներին, իսկ բարերար Սամվել Կարապետյանին իր եկեղեցապաշտպան դիրքորոշման համար փորձում են ձերբակալել 2019-ին իրեն փառաբանող, ու Արցախն ու Վարդանյանին Ադրբեջանին նվիրած մարդը։

Հասկանում եք, չէ՞, որ չի կանգնելու ու բոլորին է հասնելու, ոչ չհամաձայնվել ծառայել թուրքերին։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Թուրքիայի պաշտպանության նախարար Յ. Գյուլերը, գլխավոր շտաբի պետ Մ. Գյուրաքը ցամաքային ու օդային զորքերի հրամանատարների հետ միասին այսօր «հանկարծակի» այցելել են Վանի նահանգ ու ստուգել Իրանի հետ սահմանի վիճակը:

Շուտով ժողովրդին կոչով հանդես կգա Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Բոլորը պատրաստվում են ամենավատ սցենարին, բացի Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունից. վերջիններս շարունակում են հարձակվել եկեղեցու ու ազգային գործիչների վրա:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️2025 թ. հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում

🔷Այս հանդիպումն արդեն ներկայացվում է նրա համախոհների կողմից որպես «պատմական պահ» կամ «շրջադարձային» իրադարձություն։

🔷Սակայն հայ ժողովուրդը չպետք է մոլորվի։

🔷Սա դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ յոթ տարի շարունակվող ազգային նվաստացման գագաթնակետը, որը սկիզբ է առել 2018-ին և այսօր վտանգում է դառնալ անդառնալի։

🔷Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով։ Եվ այն գինը, որը նա, կարծես, պատրաստ է վճարել, ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի արժանապատվությունը և ապագան։

🔷Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանը կհամաձայնի ստորագրել Փաշինյանի փաստաթուղթը՝ փոխարենը ստանալով բանավոր կամ գաղտնի համաձայնություն, ըստ որի Փաշինյանը կկատարի ադրբեջանական պահանջները ավելի ուշ փուլում։

ՀՀ նախկին ԱԳ նախարար
Վարդան Օսկանյան


@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Րոպեներ առաջ Իրանի ժողովրդին ուղղված՝ այս երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի տեսաուղերձի հիմնական մեխը, կարծում եմ՝ համազգային համախմբման և համերաշխության կարևորության ընդգծումն էր։

Որևէ մեկը, չէր էլ ենթադրում, որ Իրանը կհանձնվի, սակայն հոգևոր առաջնորդը կրկին ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է պայքարը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
2025/06/19 03:04:30
Back to Top
HTML Embed Code: