Telegram Group Search
Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք:

Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը, հայտարարել է Հայր Ասողիկ քահանան
Երկար վերլուծելու կարիք չկա։

Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի ով է, կարևոր է՝ դեմ է Հայաստանի կործանմանը։
«Զարմանալիորեն», վերջիններին թշնամի են համարում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։

Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում։
Բայց մենք դա չենք հասկանում։

Ներողություն եմ խնդրում բոլորից, ով նեղվում է սա կարդալով։ Բայց մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը։
Ամենավատ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🔴Վեհարանը և Վեհափառին պետք է պաշտպանել սրբապիղծներից։

🔷Բոլորս դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իշխան Սաղաթելյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔴Ղողանջում են Մայր Աթոռի զանգերը

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Այն, որ եկեղեցու դեմ սկսած արշավանքը Թուրքիայի ու Ադրբեջանի ուղիղ պահանջն է, դա կասկածից դուրս է:
Բայց հարձակվելով ու թուլացնելով եկեղեցին` Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը լուծում է նաև հանրության շրջանում սեփական հեղինակության անկման խնդիրները (թեև էս երկու նպատակները իրար փոխլրացնում են ու փոխկապակցված են):

Այս մասին է Կարեն Տերտերյանի ստորև արված կարճ վերլուծությունը.

«Եկեղեցին քանդելու պատճառները նաև իմ մասնագիտական ոլորտի դիտանկյունից.

Տարիներ շարունակ առնչվել, իսկ վերջին տարիներին անձամբ մասնակցել եմ երիտասարդության հարցերի տարատեսակ հետազոտությունների։
Բոլոր այն դեպքերում, երբ ուսումնասիրվել է երիտասարդների վստահությունը Հայաստանում գործող պետական ինստիտուտների, սոցիալական կառույցների և քաղաքական միավորումների նկատմամբ, գրեթե միշտ ստացվել է նույն պատկերը առաջին հորիզոնականների համար։

- Ամենաշատ վստահություն տրվել է բանակին։
- Երկրորդ ամենավստահելի կառույց նշվել են կրոնական հաստատությունները (այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցին)։

Կից գծապատկերը Կովկասյան բարոմետրի տվյալներն են։ Այստեղ միայն երիտասարդների կարծիքը չէ։ Մասնակիցները տարբեր տարիքային, աշխարհագրական, սոցիալական ու այլ խմբերից են։ Ինչպես տեսնում ենք, ողջ բնակչության շրջանում էլ է վստահությունը կրոնական հաստատությունների (այդ թվում՝ ՀԱԵ-ի) նկատմամբ գրեթե միշտ 75%-ից բարձր եղել։

Սա շատ լավ գիտեն նաև մեր թշնամիները։ Ու գործողությունների ցանկով տվել են ՀՀ իշխանությունը զավթածի ձեռքը։

Բանակը կարողացան կազմաքանդել։ Անցել են վարկանիշով երկրորդ հաստատությանը։
Գործող իշխանություններն՝ իրենց 6-7% վարկանիշով, չեն կարող հանդուրժել՝
- ինքնավարություն ունեցող,
- 1700 տարուց ավելի կառավարման փորձ ունեցող,
- ՀՀ-ում ու դրանից դուրս ցանցային կազմակերպվածություն ունեցող,
- նշանակալի մարդկային ու նյութական ռեսուրս ունեցող,
- հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող
- ...
բարձր վարկանիշով այլ կառույցի գոյություն, որն իրենց ազդեցության տակ չէ։

Էնպես, որ, Գարեգին Բ-ի փեշերից կախվելը, «նոր հայրապետ», «նոր վեհ» լոլոյությունները զուտ պատրվակ են։ Կաթողիկոսի գահին էսօր Խրիմյան Հայրիկը, Վազգեն Ա-ն, Հիսուս Քրիստոսն էլ լիներ, մի բան կմոգոնեին»:

***

Այս նույն ձև արեցին Արցախի հետ, նույն ձև անում են «անկլավ» կոչեցյալների հետ, նույն ձև կանեն Սյունիքի հետ:

Հետևաբար` դիմադրելը այլընտրանք չունի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2025/06/28 07:03:36
Back to Top
HTML Embed Code: