Telegram Group Search
Վերջին օրերին ադրբեջանցիները ծավալուն հարձակում են սկսել մի շարք հայկական ռեսուրսների վրա, որոնք պայքարում են իրենց հակահայկական քաղաքականության դեմ։

Դրանցից մեկն իմ թելեգրամ ալիքն է։

Իմ ալիքի որոշ հետևորդների նկարները տեղադրել են իրենց իսկ ստեղծած կեղծ էջերում՝ փորձելով այդպիսով թիրախավորել ազգային մարդկանց։

Որևէ անհանգստանալու կարիք չկա։ Հերթական պրիմիտիվ քարոզչությունն է։
Պետք է պարզապես ուշադիր լինել սեփական առցանց հաշիվներին, իսկ առավել ապահովության համար փոխել թելեգրամի գաղտնաբառն ու հաշվի հասցեն (account usernamet-ը (@-ով սկսվող))։

Անկախ ամեն ինչից՝ միշտ հիշե՛ք համացանցային անվտանգության մասին։ Ավելին, եթե մեր դեմ պայքարում են ադրբեջանցիները, ուրեմն ամեն բան ճիշտ ենք անում։

Զգոն եղե՛ք։ Պայքարը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կիպրոսն ու պատմության չսերտված դասերը

50 տարի առաջ այս օրը՝ 1974թ. հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։

Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40 %-ը և մինչ օրս այնտեղ են։

Ավելին, Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում Թուրքիան հռչակել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti), որը բացի Թուրքիայից որևէ այլ պետություն չի ճանաչել։

Հյուսիսային Կիպրոսն, ըստ էության, Թուրքիայի նահանգներից մեկն է։

Թուրքիայի ռազմական նվաճմանն ընդառաջ միջազգային տարբեր ձևաչափերում քննարկվում էր այդ հարցը։ Շատերը կարծում էին, որ ՆԱՏՕ անդամ երկու պետությունները՝ Թուրքիան և Կիպրոսի ետևում կանգնած Հունաստանը չեն պատերազմի, սակայն եղավ հակառակը։

Նույնիսկ Հունաստանի դեմարշը և ՆԱՏՕ-ից դուրս գալը որևէ կերպ չբերեց նրան, որ իրական ճնշում գործադրվի Թուրքիայի վրա և վերջինս դուրս հանի զորքերը գրավված տարածքներից։

Հիմա Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում այդ օկուպացիան լեգիտիմ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, Կիպրոսի շուրջ է ստեղծված «Մեկ ազգ, Երեք պետություն» նոր կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի վերափոխված տարբերակն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կիպրոսն ու պատմության չսերտված դասերը 50 տարի առաջ այս օրը՝ 1974թ. հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։ Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ…
Կիպրոսի վրա թուրքական հարձակման նախաշեմին ԱՄՆ նախագահ Ֆորդը դիմում է իր խորհրդական Հ. Քիսինջերին.

Նախագահ Ֆորդ.
«Ի՞նչ ենք մենք անելու, եթե թուրքերը հարձակվեն»։

Քիսինջերը տալիս է շատ պարզ և մեզ համար ուսանելի խորհուրդ։ Կարող եք կարդալ այս կարճ գրառմանս մեջ։

Կարող եք նաև աջակցել ալիքին, եթե հավանում եք իմ աշխատանքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Սիրելի՛ ընթերցող,
Անցնող շաբաթներին այս ալիքի բաժանորդների թիվը անցել է 1️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣-ը։

Քո ու մնացած ընթերցողների շնորհիվ, ինչպես նաև ձեզանից շատերի օգնությամբ այս ալիքը շարունակում է գործել անկախ՝ կենտրոնանալով բացառապես հայկական օրակարգի վրա և տեղեկություն ու վերլուծություններ փոխանցելով մի քանի միլիոնի։

Ավելին, նաև ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ առաջիկա օրերին կգործակվի մի նոր՝ անակնկալ ձևաչափ, որը հուսամ կհավանեք։

Մինչ այդ ուզում եմ փոքրիկ հարցում անցկացնել` հասկանալու համար ձեր բոլորի նախապատվությունները։ 📊
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ամառային 4 «անկարևոր» կանխատեսումներ։

Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանանում), որը անպայման անդրադառնալու է Հվ. Կովկասի վրա։

Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը։

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում՝ դեպի լարվածության միտումով։

Աշնանը աշխարհաքաղաքական թեժ կռիվ է սպասվում Վրաստանում. խորհրդարանական ընտրությունները չեն սահմանափակվելու է միայն ընտրություններով։

Բոլոր 4-ը ավելացել են արդեն եղած մարտահրավերներին։

Բոլոր 4-ն էլ պայթունավտանգ են Հայաստանի համար։

Բոլոր 4-ին էլ պետք է սկսել պատրաստվել երեկ։

Բոլոր 4-ի հանդեպ էլ անտարբերություն է։

Սակայն այս ասածներս անկարևոր են։ Կարևորը լուրջ քաղաքական մտքերն են այն մասին, թե որ գործիչն է լավը, ով՝ ոչ, եթե թե ինչու այս անգամ էլ պայքարին չպետք է միանալ։

Բարի կիրակի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքական մերձիշխանական «Haber Türk» լրատվականի լրագրող Սենա Ալքանը քիչ առաջ իր թվիթերյան էջում հայտնել է, որ վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպելու են երկու երկրների ներկայացուցիչները:

Եթե հանդիպումը կայանա, գրեթե վստահ եմ, որ ոչ մի արտառոց բան չի սպասվում, ուղղակի հերթական թուրքական նախապայմաններն են հնչեցվելու «սահմանի բացման» խայծի դիմաց:

Թարմացում. հանդիպման փաստը հաստատեց ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայում այսօր արգելափակվել է Instagram սոցիալական ցանցը։
Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակով է տևելու այս արգելափակումը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկո։
Ընթրիք Բեյրութի կենտրոնական փողոցներից մեկի բացօթյա ռեստորանում։
- Ապահով չէ, ապահով չէ, - հանկարծ կանչեց ճաշարանի մենեջերը՝ ցույց տալով դեպի երկինք։
Բոլորը՝ մատուցող ու հյուրեր մի պահ կենտրոնացան դեպի հեռվից եկող պայթյունների ձայնը։
Որոշակի տագնապ նկատվեց։
Մի քանի վայրկյանից, սակայն, մեկը համոզիչ պնդեց, որ ծովափին հրավառություն է, որի մասին նախապես հայտարարվել էր։
Թեթևացած՝ մենեջերն ու մատուցնողները արաբերենով ինչ-որ հումոր արեցին, ռեստորանի հյուրերն անխռով շարունակեցին վայելել լիբանանյան խոհանոցի մեղեդային ուտելիքը, իսկ երեկոյան զբոսանքի դուրս եկած անցորդները անշտապ ճեմեցին Ժըմայզեի փողոցներով։
- Մենք վարժված ենք, - ասաց տեղացիներից մեկը՝ նկատելով ուշադիր հայացքս։
Կյանք ու կռիվ։
Բեյրութ։ Մեր օրեր։

Հ.Գ. Մի շարք երկրների (այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանի ողջ տարածքը՝ հնարավոր ռազմական սրացման վտանգով պայմանավորված։
Շարունակում ենք հետևել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Չնայած երեկ բազմաթիվ երկրների տարածած զգուշացումներին` անհապաղ լքել Լիբանանը, գիշերը համեմատաբար խաղաղ է անցել:

Ինչպես ասում են` ՑԱԽԱԼ-ն ու Հեզբոլլահը քնում են, արթնանում է քաղաքը:

Իսկ նկարում պատկերված լիբանանցին որոշել էր կիրակի առավոտով ոչ միայն վերանորոգել իր այս հնամաշ մեքենան, այլևինձ հետ քննարկել հարավկովկասյան քաղաքականությունը` կարծես իրենց մոտ իրավիճակը պակաս հետաքրքիր է: ☺️

#դաշտայինաշխատանք

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևող իմ դաշտային աշխատանքի ընթացքում էլ ավելի է ամրապնդվել հետևյալ համոզմունքս.
Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Սև ծովի շրջանն այս պահին դարձել են արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը՝ առաջ անցնելով սիրիա-իրաքյան ուղղությունից։

Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսները (դիվանագիտականից մինչև ռազմական, կադրայինից մինչև տնտեսական) ուղղելու է մեր կողմ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները։

Իսկ ո՞րն է այդ խնդիրը. Հարավային Կովկասում էլ ավելի ընդլայնել թուրքական ազդեցության գոտին և հնարավորինս ամրացնել Կենտրոնական Ասիայից մինչև Բալկաններ ձգվող թյուրքական գոտին՝ դառնալով տարածաշրջանային գերտերություն։ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը այս նպատակի առանցքային քայլերից է։

Ուստի առաջիկա ամիսներին թուրքական ճնշումը Հայաստանի վրա էլ ավելի է մեծանալու։ Այս պարզ ճշմարտությունն ամեն գնով կոծկելու համար հանրային տիրույթում քննարկվելու է ամեն անլուրջ և երկրորդային բան, ինչը հաջողությամբ արվում է վերջին շաբաթներին և ինչին մասնակցում ենք նաև մենք։

Նվազագույնը, որ կարելի է անել հիմա՝ այդպիսով օգնելով իրավիճակի լրջացմանը, այդ հիմար քննարկումներին չմասնակցելն ու իրական օրակարգի մասին շարունակ խոսելն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մեղք է մեր ժողովուրդը։

Հայ ժողովուրդի և հատկապես հայաստանաբնակ հայության վրա վերջին տարիներին տարբեր կենտրոններից այնքան քարոզչություն, ապատեղեկատվություն, սուտ և մանիպուլիացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար։

Մեր դեմ կիրառվող տեղեկատվական քաղաքականության հնարքները ինչպես ավանդապես լավ աշխատող, դասական գործիքներ են, այնպես էլ տեղեկատվական պայքարի ամենառաջադեմ ու նորարարական գործիքները։

Վիճակն էլ ավելի է վատթարանում, երբ այս ամենին գումարվում է կիսագրագետ կամ լիարժեք անգրագետների մի մեծ խումբ, ովքեր «խոսող գլուխների» դերում ամեն օր բազմապատկում են ու խորացնում են այդ սուտն ու կեղծիքը։ Երբեմն (հաճախ)՝ գիտակցաբար, երբեմն՝ ոչ։

Օրվա ընթացքում արվող հազարավոր գրառումների, տեսահոլովակների, հարցազրույցների և այլ ձևաչափերի քարոզչական բովանդակության ծավալների տակից մասնագետը հազիվ է «անվնաս» դուրս գալիս, ուր մնաց թե ճիշտն ու սխալը կարողանա տարբերել ոչ մասնագետ՝ հայ ժողովուրդը։

Եվ տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը։ Առանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։

Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան տակ։
Ընդ որում, այս նույն փորձագետը ընդամենը 1-2 ամիս առաջ «եկեղեցագետ» էր՝ խոսելով Հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ կես տարի առաջ՝ ռազմական ոլորտի մասնագետ, ով խոսում էր ուկրաինական պատերազմի մասին (ավելի վաղ այս նույն մարդիկ արդարացնում էին Արցախի հանձնումը)։

Իսկական աղետ դարձած «փորձագետ-ամենագետները» համատարած երևույթ են, սակայն դրանք ծաղկում են հատկապես այն երկրներում, որտեղ թույլ են համապատասխան ինստիտուտները։ Հենց այդ տարատեսակ փորձագետներն են «հովանավորում» վերջին տարիների տապալված քաղաքականությունը՝ ողջ օրը եթերում արդարացնելով ընդունվող աղետալի որոշումները։

Հայկական իրականությունում հաճախ հայտնվում են նաև «միջազգային փորձագետներ», որոնք կոչված են օգնության հասնելու տեղական «խոսող գլուխներին»։ Դրանք ոչ միայն իրական մասնագետ չեն, այլ ավելին՝ նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը։

Այս թեմայով օրերս մի հեղինակավոր գիտական պարբերականում հրապարակվել է հետազոտող Արսեն Սապարովի հոդվածը (կարդալ այստեղ
Առաջարկում եմ կարդալ, և տեսնել, թե ինչպես են տարբեր փորձագետներ «օբյեկտիվության» անվան տակ արդարացրել Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ փաստացի նպաստելով դրան։

Սապարովի նկարագրածը այսօր տեղի է ունենում արդեն «միջանցքի» և Հայաստանի վրա ճնշման այլ ձևերի համատեքստում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։

Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են։

Դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց Ձորի սահմանագծին) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։ Սա արվում է թե՛ հողի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։

Թվացող անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։

Չեմ հոգնի կրկնել. կանգնեցնելու միակ լծակը մեր՝ հասարակության ձեռքին է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ.

«Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու, այսինքն ոչ մի իրական դիմադություն ցույց չենք տալու»:

Օրինակ Ադրբեջանում կամ Թուրքիայում Հայաստանի անունից արվող այս հայտարարությունը ճիշտ թարգմանելու ու հասկանալու խնդիր կա: Հենց դրա համար էլ ոչ միայն չեն վերադարձնելու 200 քառակուսին, այլև հակառակը` պատրաստվում են նոր 200, 2000 և ապա նաև 20000 քառակուսի կմ գրավելուն:

Ու կգրավեն, քանի մենք ինքներս հանդուրժում ենք այս հանձնվողական ու տապալված քաղաքականությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2024/11/18 10:32:12
Back to Top
HTML Embed Code: