This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գետեր Երևանի փողոցներում
Օրերս Սանկտ Պետերբուրգում մասնակցել եմ ռուսական արևելագիտական ամենախոշոր գիտական միջոցառմանը՝ «Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմագրության և պատմագիտության միջազգային կոնգրեսին», որն անց էր կացվում 33-րդ անգամ։
Կազմակերպիչները հրավիրել էին ինձ ելույթ ունենալ կոնգրեսի բացմանը՝ որպես պլենար նիստի զեկուցող, ինչն ինձ համար պատիվ էր՝ հատկապես հաշվի առնելով պլենար նիստի մյուս զեկուցողներին՝ Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկի, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ա. Ալիքբերով և այլ հայտնի գիտնականներ։
Զեկույցիս թեման նվիրված էր Թուրքիայում նորօրյա ազգայնականության դրսևորումներին, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի մի քանի այլ երկների համար։
Բայց միայն այս կոնգրեսը չէ պատճառը, որ համեմատաբար պասիվ եմ սոցցանցային տիրույթում։ Վերջին շրջանում զբաղվում էինք մի աշխատանքի պատրաստմամբ, որը վերաբերում է մեր օրերի կարևորագույն խնդրին՝ «Զանգեզուրի միջանցքին», որը բառացիորեն օրերս կհրապարակենք։ Գիտեմ, որ հետաքրքրված կլինեն շատերը, ուստի ավելի մանրամասն ցույց կտամ ու կպատմեմ մի քանի օրից։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Թուրքիան մտնում է ժողովրդագրական ճգնաժամի փուլ։
Կից ինֆոգրաֆիկայում երևում է ծնելության մակարդակը՝ ըստ երկրի նահանգների։ Բացի գերազանցապես քրդաբնակ շրջանների՝ երկրի մնացած հատվածներում ծնելիության մակարդակը ցածր է 2-ից։ Այս թեմային օրերս ծավալուն անդրադարձ է կատարել նախագահ Թայիփ Էրդողանը։ Վերջինս իր ելույթում նշել է, որ ծնելիությունը երկրի ողջ տարածքում հազիվ կազմում է 1.51, ինչը ստեղծել է մի իրադրություն, որը «Թուրքիայի համար պատերազմից էլ ավելի լուրջ սպառնալիք է»։ Էրդողանը հավելել է. «Ժողովրդագրական առումով մեզ սպասվում է տագնապալի ապագա։ Եթե ներկայիս միտումը պահպանվի, այս դարավերջին մեր բնակչության թիվը կկրճատվի 10 միլիոնով։ Սա գոյատևման հարց է։ Եթե մեր ժողովուրդը խելքի չգա, ապա կարող է կորցնել այս տարածքում ապրելու ունակությունը»։
Քրդական գործոնը առաջիկա տարիներին էլ ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի։ Ինչը իսկապես սպառնալիք է Թուրքիայի համար։

Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, մեզանից մոտ 400 կմ հեռավորության վրա «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու ընդհուպ մոտենալ Դամասկոս մայրաքաղաքին:
Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում:
Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում:
Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️ Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուն գործի քննության ընթացքում կմնա բանտում: Այդպիսի որոշում է կայացրել քիչ առաջ դատարանը: Այս որոշման հրապարակմանը զուգահեռ գլխավոր ընդդիմադիր CHP կուսակցությունը այսօր անց է կացնում ներքին ընտրություններ, որով Իմամօղլուն պետք…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հարձակում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրի վրա (տեսանյութ)
Արդեն առիթներ եղել են ասելու, որ Թուրքիան մտել է ճգնաժամերով հարուստ մի շրջափուլ։ Ընդ որում՝ այդ ճգնաժամերը դրսևորվելու են տարբեր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, մշակութայինից մինչև արտաքին քաղաքականություն։
Այդ մասին օրերս ավելի ծավալուն անդրադարձ կունենամ, միայն այս պահին փաստենք, որ այն երկարատև է և չունի հեշտ ելքեր/լուծումներ։
Եվ ահա այսօր այդ ճգնաժամի հերթական վառ դրսևորումն է եղել Ստամբուլում։ Ժամեր առաջ հարձակվել են գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելի վրա։
Հարձակվողը Սելչուկ Թենգիօղլու անունով մեկն է, ով տարիների առաջ սպանել է իր երկու երեխաներին։
Դեպքը տեղի է ունեցել հայտնի քաղաքական գործիչ, մերձ-քրդական DEM կուսակցության պատգամավոր Ս. Սյուրեա Օնդերի հիշատակի արարողությունից հետո (իմիջիայլոց, վերջինիս մահը ևս կարևոր է, հատկապես քրդական գործընթացի համար)։
Այսօրվա հարձակումը, վստահ եմ, էլ ավելի է խորացնելու քաղաքական դաշտում առկա ճգնաժամը։
Կից հարձակման տեսանյութն է։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

Հարձակում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրի վրա (տեսանյութ) Արդեն առիթներ եղել են ասելու, որ Թուրքիան մտել է ճգնաժամերով հարուստ մի շրջափուլ։ Ընդ որում՝ այդ ճգնաժամերը դրսևորվելու են տարբեր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, մշակութայինից մինչև արտաքին…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հարձակվողը բռվելուց անմիջապես հետո ասել է, որ ինքն «օսմանների զավակն է»։
Սա մի այլ մեծ թեմա է, որին պետք է ևս անդրադառնալ՝ ներկայիս իշխանությունների կողմից խրախուսվող օսմանյան ժառանգությունը որպես ինքնության կարևոր տարր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սա մի այլ մեծ թեմա է, որին պետք է ևս անդրադառնալ՝ ներկայիս իշխանությունների կողմից խրախուսվող օսմանյան ժառանգությունը որպես ինքնության կարևոր տարր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Քրդական բանվորական կուսակցության (PKK) ղեկավար մարմինը, ձերբակալված առաջնորդ Օջալանի կոչից հետո, հայտարարել է ժամանակավոր զինադադարի մասին։ Միաժամանակ PKK-ն հայտարարել է, որ կարող է քննարկել զենքերը վայր դնելու հարցը, եթե Օջալանը և մնացյալ ձերբակալվածները…
Քրդական բանվորական կուսակցությունը (հայտնի PKK հավապմամբ) այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ զինաթափվում է, ինքնալուծարվում է և դադարեցնում է զինված պայքարը։
Թեև թուրքական ու միջազգային մեդիաններն ու գործիչները շտապում են ցնծալ՝ նշելով, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել և ավարտվել է ամենաերկարատև ու արյունալի հակամարտություններից մեկը, ես կառաջարկեի հիշել, որ նմանատիպ հայտարարություններ նախկինում ևս եղել էին, և դեռ հայտնի չէ՝ արդյոք սա կդառնա իրականություն։
Միաժամանակ տեղին է նշել, որ այդ թվում (գլխավորապես) զինված պայքարի շնորհիվ են քրդերը այսօր հնարավորություն ստացալ ներկա լինել Թուրքիայի պաշտոնական քաղաքական դաշտում՝ թեև ունենալով բազմաթիվ սահմանափակումներ և ենթարկվելով բռնաճնշումների։ Այլ բառերով՝ զինված պայքարը քրդերին դարձրել է իրական գործոն։
Իսկ հաշվի առնելով քրդական աշխարհում տեղի ունեցող սոցիալ-մշակութային և քաղաքական զարգացումներն ու առկա միտումները, մեծ կասկածներ կան, որ այսօրվա դադարը իրոք երկարաժամկետ խաղաղության կարող է հանգեցնել։

Ընդամենը 6 ամիս առաջ ահաբեկիչ, այսօր` ճանաչված նախագահ:
Կամ այն մասին, թե ինչ է քաղաքականությունը 🤓
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կամ այն մասին, թե ինչ է քաղաքականությունը 🤓
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Պակիստանում ֆլեշմոբի տեսքով շնորհակալություն են հայտնել այն երիրներին, որոնք Հնդկաստանի հետ վերջին լարման ընթացքում «եղել են Պակիստանի կողքին»: Ադրբեջանն ու Թուրքիան, բնականաբար, այս ցանկում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը։
Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի թողնելու ոչինչ. մեկին մի քիչ շուտ, մեկին մի քիչ ուշ, բայց ավարտը մեկն է։
Իսկ քանի որ մենք վստահ գիտենք, որ իրենք չեն դիմադրում մենակ թուրքերին, այս կործանվածի տեղում ստեղծվելու է իրական Թուրքիա։ Սա է ծրագիրը։ Սա են անում։ Գիտակցաբար են անում։
Բայց ինձ կարդացող, պատերի տակ քննարկող, բայց երբեք ոչ մի բառ չխոսողնե՜ր։
Հանկարծ չպայքարեք, միայն աշխատավարձ ստացեք, դատարկ փիլիսոփայեք քաղաքականության մասին, համակերպվեք, որ վերջում մի փոքր տոպրակով արտագաղթեք՝ փրկվելով թուրքական հարձակումից։
Սա է։
Հ.Գ. ԱՄՆ և Ռուսաստանը մի քանի օր առաջ ամենաբարձր մակարդակում հայտնել են, որ Սյունիքի շուրջ ադրբեջանական հարձակումը խիստ իրական է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի թողնելու ոչինչ. մեկին մի քիչ շուտ, մեկին մի քիչ ուշ, բայց ավարտը մեկն է։
Իսկ քանի որ մենք վստահ գիտենք, որ իրենք չեն դիմադրում մենակ թուրքերին, այս կործանվածի տեղում ստեղծվելու է իրական Թուրքիա։ Սա է ծրագիրը։ Սա են անում։ Գիտակցաբար են անում։
Բայց ինձ կարդացող, պատերի տակ քննարկող, բայց երբեք ոչ մի բառ չխոսողնե՜ր։
Հանկարծ չպայքարեք, միայն աշխատավարձ ստացեք, դատարկ փիլիսոփայեք քաղաքականության մասին, համակերպվեք, որ վերջում մի փոքր տոպրակով արտագաղթեք՝ փրկվելով թուրքական հարձակումից։
Սա է։
Հ.Գ. ԱՄՆ և Ռուսաստանը մի քանի օր առաջ ամենաբարձր մակարդակում հայտնել են, որ Սյունիքի շուրջ ադրբեջանական հարձակումը խիստ իրական է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը։ Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի…
Կիսվեմ ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանի այս գրառմամբ, որը պարզ է դարձնում, թե հատկապես ինչու է հիմա սկսվել կապիտուլյանտ իշխանությունների հարձակման նոր փուլը Հայ առաքելական եկեղեցու վրա.
«Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն:
Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո´չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ:
Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց:
Իշխանության նպատակը շատ պարզ է` արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը` դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»։

Կիսվեմ ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանի այս գրառմամբ, որը պարզ է դարձնում, թե հատկապես ինչու է հիմա սկսվել կապիտուլյանտ իշխանությունների հարձակման նոր փուլը Հայ առաքելական եկեղեցու վրա. «Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր…
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը։ Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի…
Սյունիքը մնում է թիրախում
Գիշերը ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի վրա։
Քարտեզում (հեղինակ՝ լրագրող Դ. Գալստյան) երևում է այն դիրքը, որտեղից Ադրբեջանը կրակում է ու ահաբեկում է հայ խաղաղ բնակիչներին։
Էս դիրքերը, որոնք ժամանակին ազատագրվել են մեր տղաների արյունով, ապա պահվել մեր բոլորի համատեղ ուժերով, 2020 թ. պատերազմից հետո կապիտուլյանտները թշնամուն են նվիրվել թղթով ու «բանավոր համաձայնությամբ»՝ որպես բարի կամք ու խաղաղության հիմք։ Այդ հերթական հակահայկական քայլի արդյունքները հիմա զգում են խոզնավարցիները։

Թուրքական «Konda»
հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայի բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրության նոր արդյունքները, որը վերաբերում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին ու դրանց վերաբերյալ ընկալումներին։
Մինչ ես ծանոթանում եմ ողջ աշխատանքի հետ, ահա մի հետաքրքիր տվյալ։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայում կտրուկ մեծացել է անհավատների թիվը և, համապատասխանաբար, նվազել հավատացյալներինը։
▪️ 2008 թ. համեմատ 2024-ին անհավատները 2%-ից դարձել են 10%։
▪️Ամենօրյա ռեժիմով աղոթող կամ պահք պահողների թիվը 2008 թ. արձանագրված 55%-ից նվազել է և դարձել 46%։
Եվ սա չնայած իշխանությունների հետևողական քարոզին։

Այսօր 20։30-ից կլինեմ ուղիղ եթերում և կպատասխանեմ Թուրքիայի վերաբերյալ դիտողների ամենատարբեր հարցերին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Telegram
AntiFake.am
🎥🟠ԱՆՈՆՍ․ IMNEMNIMI EXPERT #4
🕗 Դիտեք հունիսի 2–ին, ժամը 20:30-ին AntiFake TV յութուբյան ալիքի ուղիղ եթերում
📙Էքսպերտը՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Forwarded from Vardan Voskanyan's Channel
Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակության մեջ տարբեր ծագումնաբանության հետևանք ատելությունն ուղղորդում է դեպի Հայաստան և հայություն՝ դրան ավելացնելով նաև պետական մասնակցությամբ և ուղղակի խթանմամբ գեներացվող հակահայկականության հսկայական չափաբաժին։
Սիներգիայի արդյունքում սա բերում է ոչ միայն նույն այդ վարչախմբի դիրքերի ամրապնդման երկրի ներսում, այլ նաև հակահայկականության և հայատյացության առանցքի շուրջ ներհասարակական համախմբման նկատելիորեն բարձր մակարդակի ապահովման, որը Բաքվի բռնապետին հնարավորություն է տալիս առաջ մղել նույնիսկ այնպիսի ակնհայտ ծավալապաշտական ծրագիր, ինչպիսին, հորինովի և շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալն է։
Այս առումով, մեզ համար՝ որպես պետություն և ազգ, անհետաձգելի, խոշորագույն և կարևորագույն մեկ խնդիր կա միայն՝ թշնամական Ադրբեջանից եկող գոյութենական վտանգի և դրա ամբողջական չեզոքացման հարցը, այլ ոչ թե, ցավալիորեն, հենց Հայաստանում գեներացվող այն կեղծ, իսկ այժմ նաև անմաքուր օրակարգերը, որոնցով պարբերբարաբար թունավորում և էլ ավելի են պառակտում մեր հասարակությունը՝ նվազեցնելով Հայաստանի և հայության դիմակայունությունը թշնամական սպառնալիքներին դեմ հանդիման։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan

Այսօր 20։30-ից կլինեմ ուղիղ եթերում և կպատասխանեմ Թուրքիայի վերաբերյալ դիտողների ամենատարբեր հարցերին։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այն մասին, թե որոնք են Թուրքիա պետության առանձնահատկությունները, որոնք պետք է իմանալ, որոնք են թույլ ու խոցելի կողմերը, սահմանափակումները և մեր հնարավորությունները, կարող եք դիտել այս երկար, բայց թեթև զրույցում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
YouTube
LIVE. Նվազագույնը, որ պետք է իմանալ Թուրքիայի մասին | IMNEMNIMI EXPERT թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը IMNEMNIMI EXPERT-ի 4-րդ թողարկմանը հյուրընկալել են թյուրքագետ Վարուժան Գեղամյանին:
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
▶️ Patreon: https://www.patreon.…

Մի քանի օր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղադրվել է Թալեաթ փաշային նվիրված հուշարձան՝ ի նշանավորումն իրենց գործունեության համար զոհված թուրք բոլոր դիվանագետների։
Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթի ու մնացած ոճրագործների շարունակական հերոսացումը Թուրքիայում և Ադրբեջանում ծնում է նոր նմանատիպ հերոսներ մեր օրերում (օր.՝ Ռամիլլ Սաֆարովը կամ Իլհամ Ալիևը)։
Մինչ մեզ ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ կառավարությունը կոչ է անում հանձնվել և անխոս ենթարկվում է վերջիններիս հետ՝ սուրճի սեղանի շուրջ, թշնամիները անում են հակառակը։