Telegram Group Search
❗️ Արցախցի մեր քույրերն ու եղբայրները կռվել են ոչ միայն այդ օրերին, այլև 30 տարի, իսկ իշխանությունը ցինիզմով հրաժարվեց պաշտպանել սեփական ժողովրդին.

Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանն այսօր ժողովրդի հետ զրույցի ընթացքում վերահաստատել է, որ իրենց թիրախը շարունակում են մնալ ՀՀ իշխանությունները, քանի որ ամեն օր ստում ու խաբում են ժողովրդին;
Նա նաև անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեղադրանքին՝ ուղղված արցախցիներին, թե մնայիք՝ կռվեիք։

«Այս իշխանությունները ցինիզմով հրաժարվեցին պաշտպանել սեփական ժողովրդին, արցախցի մեր քույրերն ու եղբայրները կռվել են ոչ միայն այդ օրերին, այլև 30 տարի»,-ասաց Սրբազանը։
Forwarded from Yerevan․Today Rus
Media is too big
VIEW IN TELEGRAM
Что он предлагает: отречься и от Арарата, и Карабаха, и Сюника, и Тавуша?

Севак Акопян

@rusyerevantoday
❗️ ❗️ Պայթյուն է եղել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն

Վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, հայտնում է shamshyan.com–ը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եթե մեռանք, իմացեք պետության գլխին է, շենքի երկաթները ջարդվում են շինարարության պատճառով․ Բողոքի ակցիա
Forwarded from Արևախաչ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ավանդաբար Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնք անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։

Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Традиционно Армянская церковь называется Апостольской, потому что первыми проповедниками христианства в Армении были апостолы Фаддей и Варфоломей, в числе 12 учеников Иисуса Христа, которых называют первыми просветителями Армении.

Արևախաչ
❗️ Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է.

«Հետք»-ի հաղորդմամբ՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը։

Նա վերջերս շատ նամակներ ու անհանգստություններ է ստանում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ և թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 մլրդ դոլար։

Նախարարը սփոփում է անհանգիստ քաղաքացիներին. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ։ ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է։ Եվ այն մարդիկ, ովքեր տարածում են այդ 12 մլրդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»։

Մանիպուլյացիա՝ կիսատ ինֆորմացիայով. նախարարը «մոռացել է» նշել ներքին պետական պարտքի մասին

Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ Խոսելով միայն արտաքին պարտքից և չհիշատակելով ներքին պարտքը՝ նախարարը, կամա թե ակամա, մանիպուլացնում է հասարակությանը։

Դժվար գտնվի որևէ պետական կամ մասնագիտական փաստաթուղթ և վերլուծություն, որտեղ ներքին և արտաքին պարտքը միամյանց հետ չներկայացվեն, ներկայացվի դրանցից միայն մեկը՝ չխոսելով մյուսի մասին, որովհետև թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքը հավասարաչափ կարևոր են, փոխանցվում են սերունդներին, երկուսի դեպքում էլ պետական բյուջեից տոկոսավճարներ և մայր գումարներ են տրամադրվում։

Պետական պարտքի մասին պաշտոնական տեղեկությունները հավաքագրում, մշակում և հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։ Եթե որևէ մեկը, գոնե, մեկ անգամ տեսել է այդ տեղեկագրերը, Պապոյանի այս բացատրական տեսանյութը առնվազն զարմանալի կհամարի։

Այսպես, ի՞նչ են ասում այդ տեղեկագրերը։

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։

2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։

Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։

Մասնավորապես, ներքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 19.5%-ով։ Ներքին պետական պարտքը ձևավորվում է հիմնականում գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում, որոնք ձեռք են բերում մեծամասամբ ռեզիդենտները՝ Հայաստանի քաղաքացիները։ Պետությունը այդպիսով պարտք է մնում ռեզիդենտներին։

Նույն ընթացքում արտաքին պարտքը նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։ Այս մեկը Պապոյանը կարող էր որպես ձեռքբերում ներկայացնել։

Արտաքին պարտքը հիմնականում օտարերկրյա պետություններից, միաջազգային կազմակերպերպություններից վերցված վարկերն են, եվրապարտատոսմերից ստացված գումարները։ Հայաստանի 6 մլրդ 454 մլն դոլար արտաքին պարտքի փոքր մասը՝ 504 մլն դոլարը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ ՀՀ կառավարության։

Վերադառնալով նախարարի նշած 5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշին՝ տեսնում ենք, որ անգամ արտաքին պարտքը առանձին վերցրած այդքան չէ, ավելի շատ է։ Հնարավոր է՝ նախարարը որևէ ամսվա ցուցանիշից հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։

Տարիների ընթացում Հայաստանի պետական պարտքը միայն աճել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

@arcaxinfo
Спустя пять лет после 44-дневной войны с помощью ДНК-идентификации были найдены тела героев , братьев Геворга и Гора Ованнисянов.

Похороны Геворга и Гора Ованнисянов состоятся 16 февраля в церкви Святого Григория Просветителя в Сисиане.

Вечная память и вечная слава .
🤡🤡Փաշօղլին կրկին «հատիկառհատիկ» հեշթեգով գրառումն է արել․

«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության:

Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»:

թուրք պոռնկածինը չի նշել, թե ում մեքենան են «առգրավվել»։

Հարկ է նշել նաև, որ թուրքնիկոլը իմիտացիա է ստեղծում, թե իբրև հատիկառհատիկ ամեն բան վերադարձվում է պետությանը։
Պետությանը փոխանցված մեքենան ընդամենը 16 հազար ԱՄՆ դոլար արժե, իսկ կառավարական ընտանիքին սպասարկող մեքենաներն արժեն 120-150 հազար ԱՄՆ դոլար։😏😏😏


/Ժողովուրդ օրաթերթ/
Forwarded from Makaryan News (Vahe Mak.)
Արցախը ծախեց, որ մի քանի տարի անց եսում ում չլած Range Rover-ը ձեռքից խլի ու դա որպես լավություն խուրդի իր երկրպագու «պողոսների» վրա:

Սրան արդեն մառազմը լրիվ տարել ա կամ մնացել ա «հանձնված» Մեղրիում չկառուցված թունելի մեջ ու դուրս չի գալիս:
❗️ ՀՀ ամբողջ տարածքում ժամը 11։00-ի դրությամբ առանց տեղումների եղանակ է։

Շինուհայր - Հարժիս - Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է։ Երասխ բնակավայրից մինչև Սուրենավան բնակավայր մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։
😔Այսօր առավոտյան մահացել է Ավետիք Իշխանյանը։ Նրա խնդրանքով տեղադրվում է այս գրառումը։

ԼՐԱՑՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ

2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։ Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։

Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։

Հիշենք Վահան Տերյանին․

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս մոտ ու հեռու,
Ոսոխներիս
չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

@arcaxinfo
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ ասես էս վարորդ կոչված փալասին, ով "չգիտի", որ թոշակառուները անվճար են երթևեկում, ու ի՞նչ ասես անտարբեր մարդկանց...

@arcaxinfo
❗️ Փետրվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
😏Ապօրինի ձեռքբերված Range Rover-ի մասին պատմությունը հերթական սխալ տեղեկությունն է.

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover ավտոմեքենա։

Պարզվում է, որ սա հերթական սխալ տեղեկությունն է։

Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։

Բայց սա չի կարևոր։

Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։

Այսինքն 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։

Եվ ամենակարևորը։

Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։

Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները»։
Forwarded from Արևախաչ
16.02.1996

Գրիշա Սամվելի Նազարյան
Սերժանտ։ Քառօրյա պատերազմի (2016) և քառասունչորսօրյա պատերազմի (2020) մասնակից։ Ծնվել է Վայոց Ձորի մարզի, Ագարակաձոր գյուղում։ Երեք տարի ծառայել է Վայքի գնդում։ Հոկտեմբերի 9-ից մրատնչել է Ջրականի առաջնագծում։ Կռվել է մինչև վերջին շունչն ու կրանքը տվել հայրենիքին հոկտեմբերի 13-ին։

Гриша Самвелович Назарян
Сержант. Участник Четырехдневной войны (2016) и Сорокачетырехдневной войны (2020). Родился в селе Агаракадзор Вайоцдзорской области Республики Армения. Три года он служил в Вайкском полку. С 9 октября он сражается на линии фронта Джракан. Он боролся до последнего вздоха и отдал свою жизнь во имя родины 13 октября.

Արևախաչ
Միքայել Մինասյանի մեդիաները նորից անցել են նենգադավ գրոհի, և ինչպես արդեն բացահայտված է, նրանք աշխատում են ոչ թե իշխանության դեմ, այլ լոկ մեկ անձի՝ Ռոբերտ Քոչարյանի:

Այս տղան 18-ի բեմադրված թավշյա բեմադրությունից հետո գործի դրեց հոկտեմբերի 27-ի մեթոդները. ճիշտ այնպես, ինչպես Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին վերբովկա արեցին և դարձրին արևմտյան քարոզչագործիքներ ՌՔ-ի դեմ, այնպես էլ 18-ի բեմադրությունից հետո ազգային ուժերին վերբովկա արեցին և դարձրին նույն գործիքը ՌՔ-ի դեմ. ում՝ գաղտնի, ում էլ՝ բացահայտ:

Այս երկու հանգամանքները (իհարկե, ավելի շատ հանգամանքներ և փաստեր կան) գալիս են հաստատելու, որ թե’ Հոտեմբերի 27-ը, թե’ Մարտի 1-ը և թե’ 2018-ը նույն աշխարհաքաղաքական կենտրոնից մեր պետության դեմ իրագործված դիվերսիաներ են եղել, որոնց նպատակը նախ Արցախը ադրբ-ի կազմ մտցնելն էր, ապա ՌԴ-ին ՀՀ-ից հանելն ու դաշնակցային հարաբերությունները խզելը, ապա ՀՀ-ն Արևմուտքի ազդեցության գոտի դարձնելը՝ Թուրքիայի կուռացիայի ներքո այն դարձնելով պանթյուրքիզմի համար ոտքի տակի միջանցք և ոչնչացնելով հայկական գործոնը (էթնոսը, մշակույթը):

Վիկիլիկսի հրապարակած նյութի մեջ, որտեղ դեռ 2007-ին Միքայել Մինասյանը զրուցում է ԱՄՆ դեսպանի հետ, այս ամենի փաստագրական ապացույցը դրված է, այս ամենի ապացույցն է նաև ՍՍ-ի ֆուտբոլային քաղաքականությունը, ադրբ-ի հետ մեկնարկած «Խաղաղության պլատֆորմը», սորոսական հակաազգային ՀԿ-ների ծաղկումն ու բարգավաճումը իր պաշտոնավարման շրջանում, և ի վերջո, որպես այս ամենի տրամաբանական ավարտ՝ գործակալական ցանցին իշխանության բերելն ու ծրագիրն ավարտելը:

Այս ամենն արդեն փաստեր են, իրոողություններ:

Դերակատարները և ուժերը հայտնի են բոլորիս՝ ԼՏՊ, ՍՍ, ՄՄ, ՆՓ՝ իրենց բոլոր դուստր կուսակցություններով, ՀԿ-ներով, մեդիաներով, քարոզիչներով, մանր-մունր պատգամավոր-բիզնեսմեններով (որոնց մի մասն էլ դեռ տեղյակ չէ, որ տվյալ մարդկանց համար են աշխատել և աշխատում):

Ինչու՞ Քոչարյանի դեմ:
Պատասխանը պարզ է. Քոչարյանը հակված էր ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու, Քոչարյանը մնացել էր միակ հող պահողը, այն պահողներից մեկը, ում կողմը ԼՏՊ-ն հեռանալուց նետել էր «տղա եք՝ պահեք» նեղսրտած ֆրազան, բայց տեսնելով, որ պահում են ու մի բան էլ շենացնում են իր քանդած ՀՀ-ն, այնումենայնիվ, միջամտեց Հոկտեմբերի 27-ով և արանքից հանեց Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, բանականաբար, նախապես պլանավորված էր՝ անել և գցել Քոչարյանի գրպանը, (ինչպես և 2018-ը՝ անել և գցել մի կողմից ժողովրդի գրպանը, մյուս կողմից՝ Քոչարյանի): Արեց դա, քանի որ 7 պետության գործակալ էր, բայց ոչ երբևէ ՀՀ նախագահ, ճիշտ ինչպես իր ներկայիս հոգեզավակ «ազգակործան պատուհասը»:

Այս շարվածքը, գուցե, բարդ է պատկերացնելը, հատկապես բոլոր նրանց համար, ովքեր այս ուժերին մոտ են եղել կանգնած և ճանաչել են այս մարդկանց ազգանվեր և պետականամետ կողմից, բնականաբար, ոչ մի գործակալ և դավաճան ճակատին չի գրում, որ ինքը դավաճան է կամ գործակալ, չի գրում, որ ինքն օտար կամ թշնամի պետության առաջադրանք է կատարում, այլ ներկայանում է յուրային և տարիներ շարունակ աշխատում է՝ շրջապատին իր յուրային լինելը համոզելու վրա, ճիշտ ինչպես վերբովկա անելիս օբյեկտին չեն ասում, որ նրան ներգրավում են դավադիր գործընթացի մեջ, հակառակը, ասում են, որ նա ազգանվեր գործ է անելու, որ պետության շահերից է բխելու իր համագործակցությունը, դե իսկ այդ մարդկանց ամուր պահելու համար սկսում են նյութապես շահագրգռել, փակ դռներ բացել նրանց առաջ, տներ և բիզնեսներ նվիրել, կարիերային աճ, պաշտոններ, և …. և այս շղթայի մի հատվածում անպայման վերբովկա եղած անձը ներքաշվում է ՀԱՆՑԱՎՈՐ համագործակցության մեջ. վերջ, կոմպրոմատը կա՝ գործակալն արդեն ամբողջովին պատրաստ է դավադրությունն իրագործելու:
Վերը նկարագրաված սխեմաներով՝ նշված անձամբ ղեկավարությամբ, իրագործվեց արցախյան դավադրությունը, և մենք բոլորս հասել ենք այսօրվա սարսափ իրականությանը. գործակալական ցանցը գործում է բացահայտ, բայց դեռ իշխում է:
⤵️
⤴️ Արդյունքում ունենք քաղաքական դաշտ, որոնց մի մասը գործակալ-կուռատորներ են եղել, մի մասը՝ գործակալ-կատարողներ, մի մասը՝ վերբովկա եղած հիմար գործակալներ, մի մասը պաշտոնին ու բիզնեսին վաճառվածներ, մի մասը կոմպրոմատի տակ՝ ստիպված լռողներ, մի մասն էլ՝ ուղեղը լվացած արևմտամետ հայվաններ, որոնք բոլորը սակայն համաձայն են, որ Ռոբերտ Քոչարյանը չպիտի դառնա ընդդիմության առաջնորդ և վարչապետ, նույնիսկ եթե դրա գինը ՀՀ-ն է:

Հարց՝ ԻՆՉՈ՞Ւ: Գուցե որովհետև Քոչարյանը մինչ օրս հակված է «պահելու հողերը» և ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու՞:

Այս թեմաները բարձրացնելով՝ ամենևին նպատակ չունեմ սևացնելու նշված ուժերին, քավ լիցի, նրանք այնքան սևացած են և այնքան վարկաբեկված, որ երբեմն ինձ մոտ նույնիսկ ցանկություն է առաջանում նրանց օգնություն առաջարկել:
Սա արվում է միակ նպատակով՝ դաշտի հայրենանվեր, ազգանվեր և գիտակից անձանց և ուժերին ետ պահելու այս մարդկանց հետ համագործակցելուց: Իսկ եթե արդեն նրանց թակարդում եք, ապա միջոցներ փնտրեք դուրս գալու, քանի որ վաղը ուշ է լինելու:

https://www.facebook.com/share/p/167o1rWgPR/?mibextid=wwXIfr
❗️ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Սասունիկ գյուղում նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է․

Այսօր՝ փետրվարի 16-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Մհեր Մխոյանը և ցանկացավ օգնության ակնկալիքով ներկայացնել իր նպաստառու ընտանիքի գլխին եկած փորձանքը։

Ըստ նրա՝ իր անապահով ընտանիքով որոշել են խոզաբուծությամբ զբաղվել, տարածք են վերցրել վարձակալությամբ և 2 մայր խոզից ստացել են 23 հատ խոզ, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում անկել են հիվանդության պատճառով։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․«Վարձով վերցրած այդ տարածքում ունեի 2 մայր խոզ և 23 հատ՝ մորթի ենթակա, միջինը 60 կգ միս տվող խոզեր, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում հիվանդացան ու սատկեցին։

Դիմեցի սանիպիտկայանին, եկան, արձանագրեցին, հաշվեցին, որ մոտավոր 4,5 մլն դրամի վնաս եմ կրել ու ըստ նրանց՝ անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն է եղել։

Քաղաքապետարանը տրամադրեց տեխնիկա, ես էլ հաշմանդամ հայրիկիս հետ, սայլակով խոզերը տեղափոխեցինք ու թաղեցինք, քանի որ այդպես է պահանջում օրենքը։

Հարևաններիս խոզերը նույնպես վարակվեցին, բայց նրանցը մեկ, երկու հատով էին ու կարողացան իրացնել՝ մինչև կանկեին, իսկ ես ազնիվ մարդ եմ, չէի կարող ոչ մեկի խաբել, թե հիվանդ չեն ու մորթեմ, վաճառեմ։

Ես հաշմանդամ եմ, մի աչքս չկա, ընտանիքս անապահով է, նպաստով ենք ապրում, հիմա էլ այս դժբախտությունը պատահեց, չգիտեմ էլ որտեղից եմ փակելու կերի և մյուս պարտքերը։ Հույս ունենամ, որ պետությունը կփոխհատուցի ինչ որ չափով, հակառակ դեպքում չգիտեմ էլ ինչ եմ անելու»։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
А вить всё могло бы быть по другому,хорошему 🥹.
2021год,июнь

@arcax999
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2025/02/17 00:52:46
Back to Top
HTML Embed Code: